Mephistopheles-ի խոսքերից
Դավ եթե ուզում ես իմանալ սլաքները որտեղ պետք ա մտցնել, ապա վատ չեր լինի որ մի թեթև անդրադարձ կատարեինք Հայաստանի բողոքի օջախների վրա…
1. ոստերիչներ…
2. Կրպակներ…
3. Մեդիա Գալա Ա1…
4. Վրացական համարներ…
5. Զոհված զինվորներ…
6. Մարտի 1-ի զոհվածներ…
7. տաքսիստներ…
8. Նաիրիտի աշխատողներ…
9. իրենց տներից դուրս վտարվածներ…
10. Թեղուտ
11. Հրազդանի երկաթի հանքեր…
հիմա նայենք սրանց ճակատագրերին ու ընթացքին…
1. կարող էին իրենց բողոքը քաղաքականացնել… բայց գնացին գործարքի. մի մասի բերանը փակեցին մի մասն էլ ցրվեց գնաց: Իրանք համաձայնվեցին չմիանալ "Լևոնին", նրանք էլ մի բան տվին մի մասին, կիսեցին բողոքն ու …
2. կարող էին իրենց բողոքը քաղաքականացնել… բայց կարծես թե դրա հարցն էլ ա "լուծվել" մի մասը կշարունակի հավայի ղժղժալ, մի մասի բերանները ժամանակավոր կփակվի ու ժամանակը որ գա դրանք կդառնան հավայի ղժղժացող, իսկ առաջվա հավայի ղժղժացողներն արդեն ցրված կլինեն… զատո քաղաքը մաքուր կլինի…
3. Մեդիայի մեջքին կանգնող չկա, սրանց փակում են, տուգանում են ֆանտաստիկ թվերով, բանտ են նստացնում, ծեծում են… բայց մարդիկ կարծես էդքան էլ մտահոգված չեն քանի դեռ սերիալները չեն անջատել…
4. կարող էին իրենց բողոքը քաղաքականացնել… ու՞ր են էդ մարդիկ, չգիտեմ, բայց ամենայն հավանականությամբ կամ ջաններից քերելով վճարելու են, կամ էլ պարտքերը ներվել են ու իրանք էլ բողոք չունեն…
5. ինչքան հասկանում եմ նրանք չեն ուզում իրենց խնդիրը քաղաքական դաշտ բերել, որը ես ինչ որ տեղ հասկանում եմ, անձնական ողբերգություն ա, բայց հասարակական հիվանդություն ա… քանի՞ հոգի են միանում էս մարդկանց բողոքին ու մեջքներին կանգնում… քանի՞ հոգի են փողոցով անցնում ու մի հատ ցավակցական հացք գցում ու շարունակում ճանապարհը…
6. հասարակական մինիմում հնչեղություն ունի… մարդկանց "զահլեն" գնացել ա սրա մասին լսելուց… ու շատ-շատերն էլ ասում են "դե զզվցրիք էլի, հասկացանք զոհվել են"
7. կարող էին իրենց բողոքը քաղաքականացնել… ու՞ր են էդ մարդիկ չգիտեմ, կամ իրանք են բավարարել, կամ իրանց են բավարարել… բայց փաստ էն ա որ էլ բողոք չկա…
8. նույնը ինչ որ տաքսիստներն են… եթե կա նորություններ խնդրեմ ճշտեք…
9. մարեց գնաց… կարող էին իրենց բողոքը քաղաքականացնել, բայց չեղավ… դոկումենտալ ֆիլմ էլ նկարվեց ընդդիմադիրների կողմից…
10. Հայաստանի ջահելության 70%-ը դրանից խաբար չի… ըստ Սերժ Թանկյանի… չեմ մեկնաբանի…
11. Երեկ ակցիա արվեց կանխելու համար… տեսնենք սա ինչ ճակատագրի կարժանանա…
Եթե բողոքի ու պրոբլեմների օջախը համեմատենք ցորենով պարկի հետ, ապա սրանք երևի պարկի ամենավերին շերտը լինի… ես դեռ կաշառակերության մասին չեմ խոսում որին լուռ մասնակից ենք…
Վերը նշվածներից և ոչ մեկը քաղաքական հարց չի ու որևէ քաղաքական ուժի կողմնակից պետք չի լինել որպեսզի ընդվզել դրանց դեմ… դրա համար քաղաքական ուժ պետք չի, քաղաքական հայացք պետք չի, քաղաքական լիդեր պետք չի… պետք ա քաղաքացիական դիրքորոշում ու ակտիվություն…
ու շատ հստակ ա որ մարդկանց իրանց "խնդրի լուծումից" բացի ուրիշ բան չի հետաքրքրում… խոմ բոլորը ոսկերիչ չե՞ն որ դրանով հետաքրքրվեն, կամ տաքսիստ, կամ Նաիրիտի աշխատող և այլն… սխեման շատ պարզ ա "իմ հարցը թող լուծվի, մնացածն ինձ չի հետաքրքրում" ու եթե դրա համար պահանջվի կաշառք կամ գործարք ոչ ոք չի հրաժարվի ու չեն հրաժարվել, սա փաստ ա… ու սա էն ա ինչի համար դուք մեղադրում եք հայկական քաղաքական դաշտին ain't that a bitch? ապեր… հը՞… եթե սխալ եմ ասում ասա տենց չի սենց ա…
շատ սխալ ա պասիվությունը արդարացնել քաղաքական ուժերի կամ դաշտի վատ լինելով…
… ու սլաքները մտնում են համապատասխան տեղ (դու շատ լավ գիտես որտեղ), ապեր, դրանց ուղղորդել հնարավոր չի… սլաաքները երբեք սխալ տեղ չեն մտնում…
Հ.Գ. էս վերջերս էլ ատոմակայանի 160 աշխատակիցներ 50% աշխատավարձի բարձրացում ուզեցին… 10%-ով համաձայնվեցին ու շատ ճիշտ արեցին, քանի որ ատոմակայանը էն բնագավառը չի որի հետ խաղ անես կամ դարձնես քաղաքական լծակ… բայց սա հստակ ցույց ա տալիս մարդկանց վերբերմունքը խնդիրների լուծման նկատմամբ…
Հ.Հ.Գ. դուք ծիծաղում էիք ավանդատուների բարձրացրած հարցի ու ՀԱԿ-ի պատասխանի վրա ու ինձ տնտեսական ժանգլյոռություն էիր ցուցադրում թե ինչ անհեթեթ բան ա ավանդնել ուզելն ու խոստանալը, բայց ես կարամ քեզ վստահեցնեմ, որ օրինակ Դոդի Գագոն էդ ավարդները կսկսի բաժանել, ասենք 25% հիմա կտա ու մնացած 75% 1 տարվա ընթացքում (մինչև նախագահական ընտրություններ) ու մենք ազգովի "ավանդատու" կարող ա դառնանք… Դոդը վերջերս էր Գյումրիում փող բաժանում, ի դեպ չունևոր "ժողովրդի" ճնշման տակ…
այ էս պայմաններում ա քաղաքական դաշտը ձևավորվում
Էջանիշներ