Տրիբուն ջան, ոչ մի տեղ էլ տաքսիստները Մագքիավել չեն կարդում ու համալսարաններ չեն ավարտում… բայց էդ երկրի քաղաքացիները իրանց խնդիրների լուծումը տեսնում են պետականության շրջանակներում այսինքն իշխանություն-ընդդիմություն-հասրակական կառույցներ շրջանակում, որովհետև իրանց իրանց մոտ դա գործում ա, իրանք են սարքել… մեզ մոտ տենց բան չկա իշխանությունը կոռումպացված (պրոբլեմի պատճառը հենց իրանք են), կա ընդդիմություն լավ կամ վատ ու կան հասարակական կառույցներ թերի-լավ-վատ… մենք ընտրում ենք գնալ գործարքի իշխանությունների հետ, այսինքն իրանք ժամանակավոր մեր փողի խնդիրը լուծում են ու մենք ձեն չենք հանում մինչև ժամանակն անցնի… մենք ընդդիմությանն ու հասարական կազմակերպություններին չենք վստահում ու չենք հավատվում որ մենք ենք էդ կառույցներին ուժ ու հեղինակություն տալիս… ու եթե էդ կառույցները քեզ հուսախաբ են անում, ապա ոչ թե պետք ա հեռանաս դրանցից ու գնաս տուն կամ գործարքի կոռումպացված իշխանությունների հատ այլ ստիպես որ կառուցը փոխվի ու բարելավվի… երբ որ մենք հեռանում ենք էդ կառույցներից ու գործարք կնքում իշխանությունների հետ ապա նրանց էլ այլ բան չի մնում անել քան, կամ ոչնչանակ կամ ել սերտաճել իշխանությունների հետ…
…ասեմ որ չեմ մեղադրում ես մեր ժողովրդին, ես կարծում եմ որ մենք ճամփին ենք ու մի բան լինելու ա… մենք հասկանլու ենք որ մենք ենք մեր գլխի տերը լինելու…
Չէ ապեր, NO, քո դարդն-ու-ցավը, պրոբլեմները ոչ ոք իրավունք չունի քաղաքականացնելու առանց քո թույլատվության… այ սրան դու հանգիստ կարաս անվանես քաղաքական պոռնկություն, որովհետև դու մարդկանց դժբախտության կամ անհաջողության վրա քաղաքական քաշ ես ավելացնում ու իրանց դարդը քաղաքական շահարկման առարկա ես դարձնում… դա անբարոյականություն ա… մարդիկ իրենք պիտի տեսնեն քաղաքական ուժի մեջ իրանց խնդիրների լուծումը ու բացահայտ հայտարարեն իրենց աջակցությունը որևէ քաղաքական ուժին ու էն ժամանակ միայն էդ քաղաքական ուժը կարա իրան իրավունք վերապահի հանդես գալու հասարակության տվյալ հատվածի անունից… ուժը քո ձեռն ա, դու ես որոշում ով քո անունից խոսա… ես սենց եմ պատկերացնում ու սրա համար ոչ համալսարան ա պետք ավարտել, ոչ Մաքիավելի կարդալ, ոչ էլ պատգամավոր դառնալ…Ախպերո, գործը քաղաքականացնելով զբաղվում են քաղաքական ուժերն ու կուսակցությունները: Շատ լավ ես գրել, էտքան բողոքի աղբյուր կար, որը կոնսոլիդացնելու փոխարեն, ՀԱԿ-ը գնաց ու երկխոսություն սկսեց, մի քանի պայթած հայտարարություններից հետո: Դու ո՞նց ես պատկերացնում բուդկում առևտուր անողի կողմից հարցի քաղաքականացումը: Մի հատ էլ պատգամավորի կամ նախագահի թեքնածու չդառնա՞, որ գոհ մնանք:
Ապեր օջախների մի մասն իրանք իրանց հեռու են պահում ընդդիմությունից, մի մասի համար հանրային աջակցություն ա պետք (մահացած զինվոր, Մարտի 1-ի զոհվածներ, մեդիա, թեղուտ և այլն), քանի որ սրանց մի մասը հասարկական հիվանդության հետևանք ա մի մասն էլ անձնական չի, բայց մեծ ազդեցություն ունի հասարակության վրա… սրանք բոլորը միատեսակ խնդիրներ չեն… տարաբնույթ են…
ահագին ղժժացիք ավանդատուների վրա, բայց դա հստակ ընդգծված օրինակ էր թե ոնց կարա կոնկրետ հասարակական միավորը դառնա քաղաքական ֆակտոր՝ ուժ… դուք խնդացիք վրեքները թե դա հնարավոր չի տնտեսական և ֆինանսական տեսակետից ու պետք ա իրանց "ճիշտն" ասել… բայց Գագոն դա կջոգի ու կօգտվի էդ ֆակտորից… հալալ ա իրան եթե անի, ոչ մի անօրինական բան չկա…
ապեր ինձ սխալ մի հասկացի… ճիշտ են անում որ ելք են գտնում, բայց դրանով բավարարվում են ու համարում խնդիրը լուծված, իսկ համակարգը մնում ա տեղում… վախում ես էդ ընկերոջդ հետևից վաղը-մյուս-օր չգա՞ն… հարկ են հավաքելու, կարդացել ե՞ս նորություններում թե ինչքան են հավաքելու… հո օլիգարխներից չեն հավաքելու…Ցանկացած քաղաքական պրոցեսի համար էլ պետք ա քաղաքական ուժի կողմից լիդերություն ու ուղղորդում: Այլապես հարցը դռանում ա զուտ կենցաղային ու էտ մակարդակով էլ լուծվում ա: Այ հենց էտ ձևով էլ քո ասած հարցերը հարցը լուծվել ու փակվել են: Իմ բարեկամներից մեկը Կոմիտասում բացօթյա առևտրով աշխատանքային գործիքներ էր վաճառում քանդակագործներին: Փակեցին, բողոքեց-բողոքեց, բան դուրս չեկավ, մարդը հիմա իրա հին կլենտների հետ հեռախոսով ա կապ պահում: Բա ի՞նչ անի, պիտի հացի փող առնի թե՞ չէ: Թե գնա ՀԱԿ-ին ասի, ես իմ հացի փողի վրա թքած ունեմ հիմա, սոված եմ մնում մի տարի, դու գնա մի վեց ամիս երկխոսի Սերժի հետ, բալքիմ մի բան դուրս գա: Ի՞նչ եք հավայի բաներ խոսում, ոնց որ էս աշխարհից չլինեք, ընգեր
լավ ա արել լուծել ա, բայց պիտի հասկանանք որ բողոքը պտի շարունակվի մինչև իրա խնդրին վերջնական կամ երկարաժամկետ լուծում չտան…
Տրիբուն ջան, բաներ կան որ քաղաքական ուժերն ու գործիչները չեն կարող անել ինչքան էլ լավ լիդերներ լինեն… ամեն ինչն ունի իր սահմանը և հասարակությունից բացի ուրիշ ոչ մի որոշիչ ու հզոր ֆակտոր չկա աշխարհում… օրինակ ռուսաստանը՝ ապեր սրանք ինչ երկիր էլ որ սարքում են վերջում ցարական ռուսաստան ա դառնում կամ ավելի վատը… ցարից պրծան եկավ սոցիալիզմ՝ էլի ցարական էր, սոցիալիզմից պրծան եկավ կապիտալիզմ՝ էլի ա ցարական… պռի տոմ իրանք ունեն գաղափարական հանճարեղ ներկայացուցիչներ, գրողներ, նկարիչներ, գիտնականներ, մշակույթի անզուգական գործիչներ՝ աշխարհում լավագույնները, այն աստիճան որ սրանց ձեռից ձեռ են խլում, բայց հենց հարցը գալիս ա երկիր կառուցելուն, կոռումպացված քրեական համակարգից ու լավագույն դեպքում ցարիզմից ու ավտորիտարիզմից էն կողմ չեն գնում…
Էջանիշներ