Ապեր, մենք տեսական ու վերացական թեզերից ենք խոսու՞մ, թե՞ իրականությունից։ Տեսականորեն ամեն ինչ պիտի պուպուշ լինի, սահմանները բաց լինեն, բարիդրացիական հարաբերություններ ու ազատ ապրանքաշրջանառություն լինի և այլն։ Իրականությունում Հայաստանը չի կարող ամեն դեմ տված թղթի վրա ստորագրել, էնքան որ Ղարաբաղի հարցը «լուծվի»։ Ոչ մեկ չի ասում, որ պետք չի լուծել ու թող տենց մնա, բայց «պետք է լուծել» օդի մեջ ասողները պետք է նաև նշեն թե ոնց է պետք լուծել էսօրվա իրականությունից ելնելով, ու ոչ թե իրենց երազներից ու բաղձանքներից ու ցանկալին իրականություն տեսնելու անմար փափագից։ Իսկ եթե դու ասում ես, թե դու դրա մասնագետը չես, թող ոնց ուզում են լուծեն, մենակ լուծեն, ապա դա նույնն է որ մեկը գա ու քեզ ասի ապեր մի հատ շենք ես նախագծում, որ տարածք չգրավի ու 1000 ընտանիք կարողանան տեղավորվել։ Որովհետև տնեց ճիշտ ա, մենք տարածքի պրոբլեմ ունենք ու էս 1000 ընտանիքը կմնան անօթևան։ Դե նախագծի։
Ապեր, անձամբ ես լիքը հեռանկարներ եմ տեսնում, սակայն որոնց Ղարաբաղի հարցը չի խոչնդոտում։ Իսկ խոչնդոտում են այլ գործոններ՝ լավ տղերքը ու դրվածքը։ Հիմա ես ուզում եմ բանզակայան կառուցել ու ավելի լավ պայմաններով բենզին ծախել։ Բայց դրա համար պիտի քաղաքապետի հետ անձամբ հաշիվներ մաքրեմ ու ընկնեմ տարբեր տեսակի քաշքշուկների մեջ ու մեշոկով էլ փող խաղացնեմ ու դեռ հարցական է, կլուծեմ խնդիրը թե չէ։ Հիմա որ սահմանը բաց լիներ, չէի ունենա՞ էդ խնդիրը։Վիշ ջան, իմ կարծիքը կարող է ոչ մեկին էլ չհետքրքրել ոչ Լևոնի կողմնակիցներին ոչ էլ հակառակորդներին… ոչ ոք պարտավոր չի իմ կարծիքը հաշվի առնել… իշխանափոխության համար էլ տենց չի ասել… ասվել է մոտավորապես այսպես, եթե ղարաբաղի հարցը չլուծվի ապա ով էլ լինի իշխանության գլուխ ոչինչ չի փոխվի… եթե էս թեզի հետ համաձայն չես պտի գոնե մի հատ քաղաքական ու տնտեսական հաշվարկ ցույց տաս ու կոնկրետ խնդիր դնես դա իրականացնելու և ուղիներն էլ նշես… դու չէ, բայց Թևանյանը արդեն հաստատ պտի անի, ինքն արդեն իրան նոր ուժ ա հայտարարել…
Հիմա հարց։ Ինչու էս երկրում տնտեսությունը դրվել է օրինական ռելսերի վրա, ու տնտեսական մաքուր հաշվարկն է՞ մենակ մնացել պակաս։Ի՞նչ տնտեսական հաշվարկ։ Սերժի նալոգները մեջը, թե՞ առանց։
Իսկ ո՞վ է ասում, որ զենքի ու ռազմաբազայի դիմաց են ծախել։ Մենք խնդրել ենք, որ ռուսները ռազմաբազա ունենա՞ն Հայաստանում։ Կարող է ծախել են ծախելու համար, որ ուտեն։ Տենց կարող է հարմար է եղել իրենց։ Նորից հարցս տամ, հիմա մեր ու Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը համընկնում ե՞ն։ Կարող են համընկե՞լ։ Դու ուզում ես «կարող ա»–ի համար Ղարաբաղի հարցը լուծվի՞։ Բա որ «կարող ա»–ն չստացվի էդ ժամանա՞կ ինչ ես ասելու։ Առհասարակ պատկերացրու, որ ինչ որ դու ասես, կարող է կատարվել։ Տենց ռիսկով կասե՞ս նույն բանը։ապեր լիքը երկրներում իրանք իրանց երկիրը չեն ծախում կամ գրավ դնում զենքի ու ռազմաբազայի դիմաց, եթե անում են վատ են անում, չի նշանակում որ մենք էլ պտի անենք… ապեր եթե հրեաների ու արաբների շահերը համընկնում են մերն ու թաթարներինն էլ կարող են համընկնել, ուղղակի պետք ա նախ մենք մեր շահերը ճիշտ պատկերացնենք…
Իսկ տարբերությունը գիտե՞ս, թե ինչու է Նիկոլը լրագրող, իսկ Թևանյանը՝ քաղաքական գործիչ։ Քաղաքական գործիչի սահմանումը այստեղ՝ PoliticianՆիկոլը լրագրող ա, Թևանյանն արդեն քաղաքական գործիչ ու մեկնաբան…
---------- Ավելացվել է՝ 15:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:01 ----------
Մեֆիստոֆելես, օրինակ որը ավելի շատ կազդի Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վրա, Ղարաբաղի հա՞րցը, թե՞ սա.
Ինչ վերաբերում է հարցին, թե թանկ ցորեն արդեն ներկրվե՞լ է Հայաստան, որ գները թանկացել են, Վ. Այվազյանը (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) պատասխանել է.
-Եթե ինքը նախանշում է, որ թանկ ցորեն պետք է վերցնի, նախօրոք գինը պետք է բարձրացնի, որ ինքը կարողանա։
Էջանիշներ