Չուկ, ընդիմություն -իշխանություն հակադիր բանակների կառուցվածքը հասկանալը համար մեկ խնդիրն է: Առանց դրա անհնար է գործողությունների ծրագիր մշակելը, առավել ևս հաղթանակի մասին խոսելը
Ընդիմությունը ունի լիդեր, միտինգ ու ակտիվ կորիզ:
Իշխանությունը ունի շեֆ, առաջին ու երկրորդ կռուգի փողատերեր իրենց գվարդիաներով, բանակի, ոստիկանության ու բերետավորների հագուստներով ԲՏ-եք, ու թաղի սեփական ֆորմով գործող ԲՏ-եք:
Էս հակադիր երկու ուժերը, որ իրար դեմ են կանգնած, պետք է որոշակի համարժեքություն ունենան: Հակառակ դեպքում թուլություն ունեցողը պարտված է:
Ըստ եղած փորձի, ընդիմության ցանկացած քայլ դեմ է առնում բիրտ ֆիզիկական ուժի: Ստացվում է, որ ուզում ես միտինգ արա, ընտրություն, երթ կամ դատարանի դեմի կռիվ, ընդիմության լիդերի, կորիզի կամ ամբողջ ժողովրդի դեմ միշտ էլ կանգնած է իշխանության հիմքը հանդիսացող կրիմինալն ու ԲՏ-են: Երբեք սեռժը, ռոբը, կամ դոդը չեն եկել դեմ կանգնել լեվոնին, թե արի իրար դեմ տղամարդավրի կռվենք, կամ խոսենք: Հետևաբար ընդիմության պրոբլեմը հակադիր կողմի էդ ունիվերսալ ուժին- կռիմինալին, ԲՏ-ուն չեզոքացնելն է:
Հնարավոր երկու տարբերակ կա մեծ ճակատամարտ կամ պարտիզանական պայքար: Ըստ եղած փորձի մեծ ճակատամարտերը միշտ էլ տանուլ են տրվել, որովհետև իշխանություն կոչված բանդան օգտվելով ֆորմալ սկզբունքներից-/պետության ներքին կարգ ու կանոնի պաշտպանություն/ բանակի ու ոստիկանի համազգեստով կրիմինալով կրակում է մարդկանց վրա ու հաղթում: Հետևաբար մնում է միայն պարտիզանական տակտիկան: Ամեն ԲՏ էլ գիշերը տուն է գնում, ցերեկներն էլ պոռնիկների մոտ - քնելու: կնունք, ծնունդ ու թաղման է գնում, վոբշեմ իրա բառադի կյանքն է գլորում:
Եթե ընդիմությունը իսկապես մտադրություն ունի հայաստան դզելու, այլ ոչ թե կերակրատաշտից օգտվելու, ապա նա պետք է մարդկանց խրախուսի կրիմինալի դեմն առնելու ցանկացած մեթոդներով:
Սա է թվաբանությունը: Մնացածը լոլո են: Եթե չի անում, ուրեմն ֆուֆլո է, սուտ է, ստից է, մեզ էլ, իրան էլ խաբելով է զբաղված: Եվ իրա արածն ավելի վատ է, քան իշխանության արածը, որովհետև իշխանություն կոչվածը իր էությամբ գիշատիչ է: Մի երկրում շատ, մյուսում քիչ: Ընդիմությունն է, որ նրան կարգի է հրավիրում ու ռամկեքի մեջ պահում: Հայաստանում ոչ թե իշխանությունն է ինքնուրույն հասել բեսպրեդելի, այլ ընդիմությունն է քռչ, որ թողել է, որ գործը հասցնի բեսպրեդելի: Կուզես ամեն անգամ մեր գրառումները պիտակի, կուզես առանց հիմնավորելու մեզ շարունակաբար սխալ հանի:
Էս ա էությունը:
Էջանիշներ