Բիձ 96-ի ժողովուրդ, 2008-ի ժողովուրդ, էս ի՞նչ տարբերություններ ես դնում, մեկը լավն ա, մեկը վատն ա: Տենց չի լինում, չեն լինում վատ ժողովուրդներ, լինում են վատ առաջնորդներ: Դու ուզում ես վազգենի վրայից հանել ախքի պիտակը մատնանշելով այն հանգամանքը, որ 96-ին իրա հետևից ժողովուրդ ա գնացել, բայց Լևոնի պահով ասում ես՝ ժողովուրդը գնում ա իրա հետևից, որտև ինքը կախարդ ա, զոմբիացրել ա, հիպնոզ ա արել և այլ տարաբնույթ հեքիաթներ: ԲԻձ, ոչ 96-ի ժողովուրդն ա էշ եղել, որ գնացել ա վազգենի հետևից, ոչ էլ հիմիկվա ժողովուրդն ա էշ, որ գնում ա Լևոնի հետևից: Էն ժամանակ եղել ա վազգենը, ժողովուրդը մեջներից ջոկել ա վազգենին ու իրա վրա ա հույս դրել, գնացել պարտվել ա, որտև առաջնորդը լավը չի եղել, հիմա ջոկել ա մեջներից Լևոնին, Լևոնի վրա ա հույս դրել, գնում ա Լևոնի հետևից, կպարտվի, թե կհաղթի, դեռ կհասցնենք տեսնել, գուշակություններ անելուց զերծ եմ մնում: Հիմա դու վազգենին արդարացնում ես, իբր մասսան իրան ախք ա ասել, ինքն էլ նեղվել ա, ամաչել ա, վիրավորվել ա, նեղացել ա, դրա համար ա գնացել սերժի տակ, բայց չես ասում, որ եթե վազգենին մենակ Լևոնն ա ախք ասել, Լևոնին մնացած բոլոր թեկնածուներն են սևացրել, վազգենն էլ հետները, էլ չասեմ իշխանությունների ողջ հզոր քարոզչամեքենան: Էդ ինչի՞ Լևոնը չնեղվեց, չընկճվեց, իսկ վազգենը ընկճվեց: Էլ ի՞նչ քաղաքական գործիչ, որ դրա մեջով չանցնի, թուքումուր չուտի, չկարողանա դա հաղթահարել: Այ դրա համար էլ վազգենը 96-ին տանուլ տվեց, որտև էդքան թույլ էր:
Բիձ հիմա էսքան մարդ, որ ՀԱԿ-ի կողքն ա կանգնած, զոմբի ե՞ն, սաղ ՀԱԿ-ի կողմից քցված հարիֆներ ե՞ն, սաղ հիպնոզն ե՞ն վայելում Լևոնի:
Տարբեր բաներ ես ասում. մեկ ասում ես՝ մարդիկ ՀԱԿ-ի կողմն են, որտև այլ տարբերակ չկա, մեկ էլ ասում ես՝ այլ տարբերակ կա, ուղղակի ՀԱԿ-ը չի թողում, որ մտնի ասպարեզ: Էս քո ասած երկու տարբերակների դեպքում էլ
պետքա կանգնել ՀԱԿ-ի կողքին: Եթե ՀԱԿ-ը միակ տարբերակն ա, միակ ընդդիմությունն ա, ուրեմն պետքա կանգնել էդ ընդդիմության կողքին, որտև երկրի վիճակը ծայրահեղ տխուր ա, իսկ եթե կա ւժ, բայց նա չի կարողանում մտնել քաղաքական դաշտ, որտև ՀԱԿ-ը փակել ա դռները, ուրեմն էլի պետքա կանգնել ՀԱԿ-ի կողքին, որտև էդ ուժը ՀԱԿ-ից թույլ ա, էնքան թույլ ա, որ ՀԱԿ-ը ոչինչ չանելով նրա դեմ՝ փակում ա ճանապարհը:
Իսկ ես, լինի Նիկոլը, Լևոնը, թե Լենինը, ինձնից բարձր չեմ դասում երբեք, Բիձ, չեմ հասկանում,թ ե որտեղ նման բան նկատեցիր: Ես մի բան ասեցի միայն, որը հասկացար, բայց կողքից անհիմն ենթադրություններ արիր: Ես ընդամենը ասեցի, որ եթե ՀԱԿ-ի համաձայնությամբ ռեժիմը Նիկոլին պահում ա պատանդ, եթե ՀԱԿ-ը Նիկոլին ծախած լիներ ռեժիմին, Նիկոլը էդ մասին շատ ավելի վաղ կիմանար, քան ես ու դու կարող էինք այդ մասին մտածել: Իսկ դա չի նշանակում, որ Նիկոլը ինձնից ու քեզնից խելոք ա, դա նշանակում ա, որ Նիկոլը ՀԱԿ-ի ու Լևոնի մասին ինձնից ու քեզնից մի քանի գլուխ ավել բան գիտի: իսկ ինչ-որ բանի մասին շատ ինֆորմացիա ունենալ, երբեք չի նշանակում ինչ-որ մեկից խելոք լինել: Ես էլ հարևանիս մասին լիքը բան գիտեմ, որ Նիկոլը չգիտի

Էջանիշներ