User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։

    19 16.52%
  • Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։

    48 41.74%
  • Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։

    22 19.13%
  • Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։

    17 14.78%
  • Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

    9 7.83%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1085 հատից

Թեմա: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, արժի, Բիձ ջան, իհարկե արժի: 7-20էլ, 20-70 էլ: Սաղ գրի, որտև բոլոր գրածներդ իրենց պատասխաններն ունեն:
    1. Դեռ ոչինչ ավարտված չի: Ավարտված չի էնան ժամանակ, քանի դեռ Լևոնը քաղաքական դաշտից չի հեռացել ու վայելում ա էն վարկանիշը, որն էսօր ունի:
    2. Լևոնն էլ կարար մարտի մեկ աներ՝ ժողովրդին գնդակահարեր, ու կարար հոկտեմբերի 27 աներ, Վազգեն Սարգսյանին վերացներ: Չարեց: Հրաժարական տվեց, գնաց: Երկրի նախագահը չէր, որ զորքերին, հատուկ ջոկատայիններին, մենթերին ու հաստավզերին հրամայեր գնդակահարել ժողովրդի՞ն, թե՞ նաիրի հունանյանի տեղ չգիտեր:
    3. Հեքիաթների համար ակումբում առանձին թեմա կա, մի օֆֆտոպի, Բիձ:
    4. Բիձ ջան, որտե՞ղ տեսար, որ ես ժողովրդի անունից ոսեմ: ես ժողովրդի վիճակն էլ հենց նկարագրում եմ: Ու էլի եմ ասում՝ էն, ինչը մենք հիմա քննարկում ենք, էն ինչը մենք տեսնում ենք, էդ ամնչը տեսնում ա ողջ ժողովուրդը, ու եթե հիմա ՀԱԿ-ը վայելում ա ժողովրդի վստահությունը, դա ոչ թե այն պատճառով ա, որ ժողովուրդը չի հասկանում էն, ինչը դուք հասկանում եք, այլ նրանից ա, որ ժողովուրդը դա ա ճիշտ համարում:
    5. Չեմ կարողանում սկանալ, Բիձ, մտավոր ունակություններս չի ներում, փոքրինչ ավելի պարզ, խնդրում եմ: Թեչէ ստացվում ա, որ Լևոնը վազգենին, ախքին, դաշնակ վահանին ու դհոլին հիպնոզի ա ենթարկել, որ գնան ծառայեն ռեժիմին, դառնան ռեժիմի կամակատար հաճախորդը: Որ Լևոնը անուն մաքրելւ խնդիր ուներ, դա ես չեմ ժխտում, մի քանի գրառում առաջ կարծեմ էդ մասին ես էլ մի երկու բառ գրել եմ: Բայց վազգենի պահով ժողովուրդը ոչ մի կուտ էլ չկերավ: Լևոնը քաղաքական գործիչ ա, իսկ վազգենը խռովկանի մեկը: Վազգենը 2008-ի ընտրություններն օգտագործեց ոչ թե նախագահ ընտրվելու համար, այլ Լևոնին վերջին վատություն անելու համար, ինչը, իհարկե, չստացվեց, որտև վազգենի վարկանիշն արդեն ձգտում էր մինուս անվերջության: Իսկ էն, որ ժողովուրդը վազգենին ընդունեց որպես ախք, դրանում չի սխալվել, հլը մի բան էլ ավել ա վազգենի համար ախք ասվածը: Ախքը գոնե ահագին ձայն հավաքեց ընտրություններին, իսկ վազգենի վրա նայող էլ չեղավ: Գնաց սերժի սարքած քաղաքական դիակների նախագահը դառավ, էնքան որ անունը նախագահ լիներ, կապ չունի, թե ինչի նախագահ կլինի:
    6. Ես Սասունի օրինակը պատահական չբերեցի: Սասունի վիճակը շատ ծանր ա, առողջական լուրջ խնդիրներ ունի, եթե ձևական պահելու լինեին, Սասունին չէին պահի, մեկ ուրիշին կպահեին: թե՞ մտածում ես ՀԱԿ-ը Սասունին ծախել ա, Սասունի վրա էլ խաբար չկա, բանից անտեղյակ ասում ա՝ պայքարելու եմ մինչև վերջ: Բիձ, ի՞նչ ես կարծում, ամեն ինչ կարա նենց լինի, ոնց ասում ես, ու էդ մասին, ասենք՝ Նիկոլը չիմանա՞:
    Կուկ ջան, քո մոտեցմամբ, իհարկե 1000 հարցի պատասխանելն էլ պրոբլեմ չի:
    Քո ոճով առաջնորդվեմ ու կրկնվեմ: Ուրեմն 96-ին ժողովուրդը խոտակեր էր ու գնացել էր ախք վազգենի հետևից՞:
    Զոմբիզմը հեքիաթ համարելը հարցի լուծում չի: Մի գուցե ավելի հարմար արգումենտ գտնես՞:
    Համ էլ Լեվոնը ախքերին չի ֆռցրել, այլ մարդկանց, որ իրա ցուց տվածին որպես ախք տենան: Ու մեծ հարց ա, եթե հրապարակավ սաղը մեկին ախքի տեղ են դնում, էդ ախք հռչակվածը հոգեբանորեն ինչ վիճակի մեջ է հայտնվում ու ադեկվատորեն ինչ կարա անի է էդ մասսովի պսիխոզի դեմ: Մանուկյանը գնաց դառավ ստից ախք, Ռուբինյանը հետ ողորմիա նվագեց, որ չհայտնվի ախքի կարգավիճակում: Ընդիմության բուրգն էլ իշխանության պես է, նա էլ կարող է մարդկանց պիտակավորել, հոգեբանորեն չոքացնել և քչերն են պատրաստ նման փորձանքների մեջ ընկնել:
    Լեվոնը չէր կարող անել այն, ինչ թագադիրը, Սեռժը, ռոբը, կամ որևէ այլ մեկը կաներ կամ արեց: Ամեն մարդ անհատականություն է և անում է այն, ինչ ինքը լավագույնս է անում: Մեկը լավ գյուլլում է, մյուս լավ ֆռռցնում: Տարբերությունն այն է, որ գյուլլածը սաղը տեսնում են, իսկ ֆռռցրածը, մանավանդ մասսովի ֆռցրածը- ոչ տեսնում են, ոչ էլ ուզում են տեսնեն, որովհետև կստացվի, որ հարիֆ էիր, որ ֆռացիր:
    ՀԱԿ-ը չի վայելում ժողովրդի վստահությունը, այլ ըստ տարբեր մարդկանց ասածի /Օրինակ Տրիբուն, Հրանտ Տեր Աբրահամյան, Խզմալյան, Մարինե Պետրոսյան/, այլը չլինելու պատճառով, ստիպված են շարունակել աջակցել ՀԱԿ-ին:
    Նիկոլը շարժման հետ կապված ինձանից ու քեզանից 1000 անգամ շատ բան գիտի, բայց ասել, թե ինքը նոր Լենին ա, սաղիցս մի 10 գլուխ բարձր ա, կներես, դա քեզ ձեռ ա տալիս էդպես մտածի, բայց ես Նիկոլին դեռ որ մահկանացու եմ համարում ու ցանկացած մեկին ինձանից բարձր չեմ դասելու: Ստրկամտությունը սկսում է այն պահից, երբ մարդը իրեն ստորադասում է ինչ որ մի ուրիշին: Մեր ազգային ողբի քոքերից մեկն էլ երևի հենց սա է: Հայը իրեն կամ աշխարհի կենտրոն է տեսնում, կամ էլ ստրուկ: -Արանքը չկա:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 03.08.2010, 18:59:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.02.2010, 23:41
  5. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •