Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էդքան միամիտ չեմ:
Տղեք, տուն-տունիկ հո չի՞: Ախր տենց անմտածված, անհիմն ենթադրություններով չի կարելի առաջ շարժվել, կողմնորոշվել: Իրավիճակին համակողմանի նայելիս տեսնում ենք, որ դա ուղղակի անհեթեթություն ա: Հիմա ոնց որ ՀԱԿ-ից երեխու պես նեղացած դնեք փորձեք ՀԱԿ-ին ինչ-որ բանում մեղադրել, բայց թե ինչում կմեղադրեք, կարևոր չի: Հիմա ի՞նչ ա դուրս գալիս. եթե միքիչ հակիրճ լինենք, դուրս ա գալիս, որ ՀԱԿ-ին մեղադրում ենք ժողովրդին քցելու մեջ միայն ու միայն նրա համար, որ մարտի մեկին չգնաց քաղաքացիական պատերազմի: Բա որ գնար ու ժողովուրդը տանուլ տար, էդ ժամանակ ի՞նչ էր լինելու: Չի գնացել, դրա համար էլ դրանից 2.5 տարի ա անացել, ու ՀԱԿ-ը քաղաքական դաշտի համար մեկ ուժն ա էսօրվա դրությամբ, ու ոչ մի ախք չի կարում մոտ գա քաղաքական դաշտին, իշխանություններն էլ ներվերները ձգած շարունակում են պատանդ պահել, շարունակում են հարյուր հոգանոց ՀԱԿ ակցիաների դեմ երկու անգամ ավել զինված անասուններով պայքարել:
Պարզա Կուկ ջան, որ միամիտ չես: Մենք բոլորս էլ մեզ չմիամիտի տեղ ենք դնում ու մեր կարծիքով չչմտածված ու չանհիմն ենթադրություններով՝ չէ ավելի ճիշտ պնդումներով, «առաջ» ենք շարժվում: Գուցէ և դու ճիշտ ես: Ես արդեն ոչ մի բան չեմ կարում հասկանամ ու տրամաբանորեն վերլուծեմ քանի որ մեր այսօրվա իրականությունը դուրս է առողջ տրամաբանությունից… Դրա համար էլ երևիներով եմ խոսում… Բայց մեկա իմ ուղեղը երևի շատ փոքրա, կամ համապատասղան անցք չունի էդ պարզ գաղափարը հասկանալու ու ընդունելու համար, որ քաղաքականությունը անձերով չի պայմանավորված: ՀԱԿ-ից անձամբ ես նեղացած չեմ, հակառակը… Իսկ այ Լևոնի անունը լսելուց անգամ, ոչ թե մեղմ ասած նեղանալու զգացումա առաջանում մոտս, այլ սարսուռա անցնում մարմնովս… Ես չեմ կարում չանձնականացնեմ այն, ինչը որ իսկզբանէ անձնականացվածա…