Ժող, էսա որդեն 2 տարիա պարբերաբար, ինքս իմ մեջ, անդրադառնում եմ էս հարցին, բայց տենց էլ չեմ կարում հասկանամ, ո՞նց կարա քաղաքականությունը անձերով պայմանավորված չլինի…Էդ գիտե՞ք ինչին եմ նմանացնում: Այ օրինակ, երբ մարդ ինչոր կոնկրետ որոշված գիրքա առնում, էդ դեպքում անկախ նրանից, թե նա ումից կառնի էդ գիրքը՝ գրքի բովանդակությունը չի փոխվի: Բայց այ երբ մարդ ինչոր մեկի խորհուրդով պիտի գիրք առնի, էդ դեպքում հաստատ խորհրդատուի ով լինելուցա կախված, թե մարդը ինչ գիրք կառնի… Նույնն էլ կարծում եմ քաղաքականության մեջ է: Առաջնորդից շատ բանա կախված…
2 տարի առաջ, երբ Լևոնը հայտարարեց իր քաղաքականություն վերադառնալու մասին, ես դա լուրջ չընդունեցի: Ես հաստա համոզված էի, որ նրա գլուխը կուտեն: Մտածում էի, որ էդ մարդը օր ծերության ցնդելա… Հետո զուտ հետաքրքրությունից դրդված մի քանի անգամ մասնակցեցի նրա հանրահավաքներին ու…ուղակի ափշել էի… Կամ ես էս կյանքից բան չեմ հասկանում, կամ էլ ինչոր բան կա որ բոլորը գիտեն՝ ես չգիտեմ ու ինչքան էլ բացատրում են ուղեղումս չի տեղավորվում՝ էդ անձերով չպայմանավորված լիները…: Էն նույն մարդիկ, ովքեր Լևոնին մեր էին քրֆում ու խոսքով պատրաստ էին նրա գլուխը ջարդել, հիմա ծափահարում էին նրան:
Եվ արի ու տես, որ նա ոչ միայն վերադարձավ, այլև կարողացավ երկիրը հասցնել հեղափոխության շեմին, տանուլ տալ, հետ քաշվել ու այս ամենը՝ այսինքն մեր գլխին նորից «սարքելը», կրկին անգամ հեշտ ու հանգիստ մարսել…
Մյուս կողմից էլ սերժաքոչական թայֆենա վզներիս նստած քշում ու էս իրավիճակում ժողովուրդը չի կարողանում ադեկվատ կողմնորոշում ցուցաբերի… ու սկսվումա, ավելի ճիշտ շարունակվումա փախեփախը…
Մենք հիմա շատ խոոոորը հոգեբանական ք**ի մեջ ենք ու ինչքան էլ ասենք վակուում, վակուումը լցնելու հնարավորություն կամ կարողություն կամ կարիք… մեկա դա խոսքից այն կողմ չի անցնում: Մի կողմից Կուկի հետ համամիտ եմ, որ վակուումի իրական լցնողների համար պիտի որ կապ չունենա ՀԱԿ-ի լինել չլիները, եթե կարող են թող 3-րդ ճակատ դառնան: Բայց մյուս կողմից էլ էս ժողովուրդը էնքանա կողմնորոշվել, ապակողմնորոշվել ու ապաապակողմնորոշվել որ խճճված լռվածա… Դաշտի մաքրությունը միքուցե և օգուտ տա… բայց սերժաքոչերը լավ են սերտել իրանց ձեռնատու ընդիմություն սարքելու դասերը ու չեմ կարծում որ վակուումի առաջացում կթույլատրեն…
հ.գ. էն ո՞նց են ասում՝ ՈՂԲԱ՞Մ… Չէ, էէ, ողբալու հավես էլ չի մնացել…
Էջանիշներ