Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, դու ժողովրդին դրել ես Նյուտոնի առաջին օրենքի տեղը - սենց ինքը իրանով, մանրից կամ սխոդու, պիտի ակտիվանա, գա ու լցնի սաղ բացերը: Բա Մեֆ ջան, երկու տարի առաջ ակտիվացել էինք, մեզ կոտորում էինք, ի՞նչ եղավ մեզ: Եղավ էն, որ պայքարը ու պայքարի ոգին սարքեցին ծիպա բարդ քաղաքական դասախոսություններ լսելու կուլտ մասսայական միջոցառում: Լևոնը ժողովրդական պայքարի ոգին վերջնականապես սարքեց չուլ, փռեց արևին: Ախպերս, էս ժողովուրդը էս ընդդիմության ու իշխանության ձեռը անմեղսունակ ա դառել, ուժե բան չի ջոգում: Ով հասավ քցեց ժողովրդին: Ով հասավ իրա փայ մի հատ կտցրեց: Ընգեր, խնդրում եմ, քեզ շատ եմ հարգում, թարգի ժողովրդին մեղադրելուց: Ժողովուդրն իրա արածն արեց (կես տարի բազամահազար միտինգներով ու մարտի մեկով) ու էլի կանի: Պռոստը մի հատ նամուսով, արդար, ազնիվ, դուխով ու պատասխանատվությունից չվախեցող լիդեր ա պետք - Լևոնի ազդեցությունից ազատված Նիկոլ՝ ազատության մեջ:
Տրիբուն ջան, քաղաքացիական պատերազմի չգնալը ժողովրդին քցել չի, ախպերս: Հեշտ չի գնալ մի քայլի, որը հարյուրավոր զոհեր ա տալու: Դա պետքա թողնվեր որպես ծայրահեղ դեպքում օգտագործելու վերջին հույսի տարբերակ, կողմնորոշվելու ժամանակը քիչ էր, երևի չկողմնորոշվեց ծերուկը, չգիտեմ: Ոչ ոք վստահ չէր կարող ասել, որ կգնդակահարեն տենց խայտառակ ձևով: Ոչխարի տեղ դրած կոտորեցին ժողովրդին, այ էս տեսնելով ծերուկը պետքա հակահարված տալու կոչ աներ, չարեց: Իմ կարծիքով սխալ էր, բայց մյուս կողմից էլ՝ ո՞վ կարա հաստատ ասի, որ 100 զոհ տալով հասնելու էինք իշխանափոխության: