Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
այ հենց հարցն էլ այդ "մի հատ վակում"-ն է, որն շատ որոշակիորեն չի առաջանում, որովհեհտ իշխանություն-ընդիմություն դա նույն թիմն է, ու իրար հետ "բաժանված" - կռիվ կռիվ են խաղում, տարբեր արտաքին քաղ. պատվերներից ելնելով:
պարզ ասած, ոչ թե Լևոնն է ուզուրպացրել այդ ընդիմության վակումը, այլ ՀՀՇ-ական վերնախավը արդեն 20 տարի է ուզուրպացրել է իշխանությունն ու ընդիմությունը, ու ոչ մեկին մոտիկ չի թողնում
Աբեր, Սերոժն ու Լևոնը նույն դիլիժորի փայտիկով են չափ առնում, ու էտ դիլիժորը ԿԳԲ ա, ու էն օրից, ինչ Լևոնենք դուրս եկան Մատրոսկայան տիշինայից
տաս տարի վակուում էր… թող լցվեր ինչի՞ չլցվեց… քաղաքական դաշտի վակուումը ժողովուրդն ա որոշում ու նրա ակտիվությամբ ա պայմանավորված թե ինչով կլցվի… արհեստականորեն վակուում չես կարող լցնել…

---------- Ավելացվել է՝ 08:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:36 ----------

Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Մի առիթով ասել էիր, որ 11 տարի է չես եղել Հայաստանում: Որ գնաս, կտեսնես լրիվ ուրիշ երկիր, ուրիշ ժողովուրդ ու անթիվ անհամար ԲՏ-եք, որոնք վխտում են ամեն քայլափոխի ու դրության տերն են: Իշխանություն ասածը դա հենց իրենք են: Այո, հարցը ոչ իշխանությունն է, ոչ էլ ընդիմությունը, այլ 20 տարիների նույն գործելաոճը ընտրած փալաս ընդիմության քրչության արդյունքում ձևավորված հայկական ներկայիս արժեհամակարգն ու մտածելակերպը: Իշխանություն ասածը ցանկացած երկրում էլ ձգտում է ԲՏ-ության: Այդ ընդիմությունն է, որը հակազդելով նրան, իր տեղն է ցույց տալիս ու չափի մեջ պահում: Եթե բեսպրեդելը հասնում է բացահայտ թալանի, կոտորածի, այլանդակությունների, ապա ընդիմություն ասածն էլ պետք է մարդկանց մղի համարժեք պատասխանների, այլ ոչ թե լոլոների, համակերպման ու նորանոր ստորացումների:
"Եղունգ ունես գլուխդ քորի" կարգախոսը ներկայիս հայաստան կոչվածի էությունը լավագույնս բացահայտող նկարագիրն է: Ես մի շաբաթ առաջ էի էնտեղ: Ներկա հեզության պարագայում, բետոնային ամրության է ԲՏ-եքի իշխանությունը: Կազմակերպված ընդիմություն ասածը հայաստանում անելիք չունի: ԲՏ-եքը կհետապնդեն, կշանտաժեն ու հաստատ ձև կգտնեն լռեցնելու: Միակ անելիքը մութով դրանց սատկացնելն է: Բայց դա անելն էլ արգելված է ըստ եղած քաղաքական կարգախոսների:
Մի օրինակ բերեմ, որ հասկանաս ինչի մասին է խոսքը: Գնացել էի գերեզմաններ- ման եմ գալիս հարազատներիս, որոնց գերեզմանների կառուցմանը ինքս եմ մասնակցել: Չեմ գտնում: Ախր ամեն դետալ եմ հիշում, ըստեղ փողոց էր, ըստեղ- խաչմերուկ, և նման բաներ: Պարզվեց որ ապերոները իրենց մեռելներին թաղել են գերեզմանոցի փողոցներում ու եղած փողոցները վերացել են:
Բա ախպեր: Բոլոր կողմերից լռված վիճակ ա:
Բիձ ապեր, հասկանում եմ ինչ ես ասում, բայց համարժեք պատասխան ասելով ի՞նչ ես հասկանում… ընդդիմությունը պտի լոմեր բաժանի, խմբեր կազմի ու ասի խփե՞ք… բնական ա հակահարված ա լինելու ու ինքը (ընդդիմությունը) ոչ մի միջոց չունի քեզ պաշտպանելու… իսկ համարժեք պատասխանը "յավնո նա գռուբոստ նառիվայեշսյա"