Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ Թևանյանի մասին ով ինչ էր ասում, ում առած ծախածն ա, կամ ինչ նպատակներ ունի, բայց իրա հոդվածների եզրահանգումները տեղին են:
Հետևաբար՝ սերժսարգսյանական նեղ շրջանակի և տերպետրոսյանական ընդդիմության ասպարեզից հեռացումը բոլոր հայաստանակենտրոն ուժերի թիվ 1 խնդիրը պետք է լինի։

Նոր, այլընտրանքային ու գաղափարական ընդդիմադիր շարժման ձևավորումը, որի օգնությամբ հնարավոր կլինի երկրում համակարգափոխություն և, բնականաբար, իշխանափոխություն իրականացնել, օրվա հրամայականն է։ Բոլոր նրանք, ովքեր դուրս կգան այս գաղափարի դեմ, ամեն դեպքում, թող հիմիկվանից ուսումնասիրեն Արամ Մերանգուլյանի անվան համույթի ժողգործիքացանկը, որպեսզի մոտիկից ծանոթանան իրենց հետագա կարգավիճակին։
Տեր Պետրոսյանին ասպարեզից հեռացնելը ո՞րն ա… ԼՏՊ-ն ոչ պաշտոն ունի, ոչ գրանցված ա որպես միակ ընդդիմադիր, ոչ էլ առել ա ընդդիմադիր դաշտն ու քոփիռայթը… ի՞նչն ա հեռացնում ասպարեզից… տենց խնդիր իշխանությունն ա իրա առաջ դրել… չես ուզում, հետևից չես գնում, ով ուզում ա թող գնա, վերջ… կարող ա՞ առաջարկում ա սպանել… թե՞ ուզում ա հանրահավաք կազմակերպենք Լևոնին հեռացնելու համար… ու որոնք են էդ "հայաստանակենտրոն ուժերը" մի երկուսի անունն էլ որ տար մեծ ծառայություն մատուցած կլիներ…

ԼՏՊ-ի դեմ պայքարելը երբ որ դարձնում են գերխնդիր, իմ մոտ լրիվ ուրիշ տպավորություն ա ստեղծվում… ԼՏՊ-ն իշխանություն չունի, լծակներ չունի, ինքը նույն ձևի քաղաքացի ա ոնց որ դուք բոլորդ… իրա դեմ պայքարեն որ ինքը ի՞նչ չանի…կամ ի՞նչ ա անում որ իրա դեմ պտի պայքարենք… նույն ձևի էլ չես կարող որևէ այլ քաղաքական գործչի դեմ պայքարել առանց բացառության եթե նա իշխանության մաս չի կազմում, կարաս քննադատես, բայց պայքարե՞ս… կակ ռազ իրա էս վերաբերմունքից ինքն արդեն ժողգործիքային հակումներ ա դրսևորում…
Նոր, այլընտրանքային ու գաղափարական ընդդիմադիր շարժման ձևավորումը, որի օգնությամբ հնարավոր կլինի երկրում համակարգափոխություն և, բնականաբար, իշխանափոխություն իրականացնել, օրվա հրամայականն է։
Անլուրջ մարդ ա… գաղափարն էսօր հրամայական չի… ես կարծում եմ որ հրամայականն էսօր մասսաների ակտիվությունն ա որի պայմաններն էսօր կան, բայց ակտիվություն չկա… ես դա ոչ իշխանության հետ եմ կապում ոչ էլ ընդդիմության…