Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էտ էլ կա:

Բայց քանի որ նոր ընդդիմությանը պետք են լայն զանգավածներ, ուրեմն էտ նոր ընդդիմությունն էլ պիտի ազատ լինի ամենաշատը աչք ծակող խարաններից: Այնպիսի խարաններից, որոնք հասկանալի են լայն զանգվածներին: Իսկ մեր էսօրվա լայն զանգվածները Վանոյին խոսքի չեն սիրում, բայց սպարապետին խոսքի սիրում են: Կամ իրանք էլ չեն ջոգում սիրում են թե չեն սիրում: Խառն են: Կամ երևի չեն սիրում, բայց վախում են էտ չսիրելուց: Թե չէ մի անգամից հայրենիքի հերոսին վարկաբեկող անաղուհացկեր քրդի շան պեչատ կարան խփեն վրեքը:

Թե չէ, անձամբ ինձ որ մնա, Վանոն ցենտր տղայա: էս վերջին հինգ տարում Նիկոլի գրածներին հավասար մեկ էլ հաճույքով Ավոյի հոդվածներն եմ կարդացել:

Պռոստը, բիձա ջան, էս պահին մենք ՀՀՇ-ից ավելի շատ սաղ ազգի վրայի խարանների դասակարգման պնդիր ունենք: Ազգի հալալ կեսը, կամ կեսից շատը եթե անդամագրված էլ չի, ապա հոգեբանական ու բարոյական առումով, համ էլ գառասկոպով ԲտՀԿ-ական ա - բառիս բուն իմաստով:
"Կամ երևի չեն սիրում, բայց վախում են էտ չսիրելուց":
Դզող բացատրություն էր: Այսինքն վախում են որ ոչ թե մի ուրիշը կիմանա իր չսիրելու մասին, այլ հենց ինքն է իրենից ու իր մտքերից վախեցած: