Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։
Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։
Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։
Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։
Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։
Չուկ ջան, կառաջարկեմ ևս մեկ անգամ աչքի անցկացնել հայոց պատմությունը, սկսած պարսից թագավորներին սուրհանդակներ ուղարկելուց, Խրիմյան Հայրիկի Բեռլինի վեհաժողովդին հայոց կամքը ներկայացնելուց վերջացրած ղարաբաղյան շարժման ակտիվիստների Գորբաչովին նամակ ուղարկելուց ու փորձիր գտնել մի դեպք, որտեղ որևէ օտարի դուռը ծեծելուց հայ ժողովուրդը որևէ ծռտիկ խեր է տեսել։ Էս խելքին են, որ էս խելքին ենք։ Թարգեք էդ հիմար ավանդույթները։ Մենք ոչ մեկի տանձին էլ պետք չենք, սա պիտի լինի մեր համոզմունքը։ Ու եթե ինչ–որ լավ բան ենք ուզում անել, պիտի հույսը դնենք միմիայն ում վրա՞…
Si vis pacem, para bellum
Երբ քաղաքակիրթ աշխարհում կան համագործակցություններ, որտեղ կողմերից ամեն մեկն ունի պարտականություններ, ու այդ պարտականությունների մասին մյուսը հիշեցնում է, ընդամենը չհասկանալու արդյունք է դա համեմատել օտարի դուռը ծեծելու հետ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.03.2010, 12:50:
Si vis pacem, para bellum
Երբ որ երկու անհատ իրար հետ համագործակցում են, պայմանագիր ունեն կնքած, միևնույն է, ամեն մեկը առաջին հերթին կամ միայն մտածում է սեփական շահի մասին: Մյուսի խնդիրն է կարողանալ հարկադրել մյուսին իրեն շահեկան կերպ գործել: Էնպես որ էդ միֆատիպ բաները մի կողմ թող: Դա կառուցողական չի, ապակառուցողական բաներ ես ասում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս բոլդ կարմիրի պահը շատ դուրս էկավ: Կարո՞ղ Լևոնը Եվրոպայի պրեզիդենտի ընտրություններին թեկնածությունը դնի: Կամ ՀԱԿ-ը ուղեցույց գրի «Եվրոպական ինստիտուտների հիմնական պարտականությունները մարդու իրավունքների հարցում: Լուրս հրատարակչություն: Երևան 2010»:
Երրորդ կետի կարևորությունը չեմ քննարկում, իրոք կարևոր ա ազդարարել հերթական (կներեք չեմ հիշում որերոդ) փուլի մեկնարկի մասին:
Չուկ ջան, ամեն գործողություն ծնում է համարժեք հակազդեցություն: Էսի մեխանիկայի օրենք ա չէ՞: Կամ էլ մի քիչ ուրիշ ձև, բայց իմաստը նույնն ա: Հիմա, բռատ, ինչքան ՀԱԿ-ն ա կարծում, որ ինքը լուրջ քաղաքական գործընթացների մեջ ա ու լուրջ միջոցառումներ ա իրականացնում, էնքան էլ ես ու Վիշապն ենք կարծում որ լուրջ խոսք ու զրուց ենք անում ՀԱԿ գործունեության մասին: Նենց որ, մեր անիմաստ զբաղմունքը ՀԱԿ-ի անիմաստության արդյունքն ա:
Վիշապ (17.03.2010)
Բա, իմ ախպեր, էսքանը սաղս խոսք ու զրուցով գիտենք, եկեք ուրեմն թարգենք մեր բոլոր մեղքերը ռուսաստանի վզին փաթաթելը: Էսօր եթե Հայաստանում կա ուժ, որը կարա զոռով, մեր ուժերը մոբիլիզացնելով, հասնի արտահերթ ընտրությունների, էտ ՀԱԿ-ն ա: Իսկ ՀԱԿ-ը փախարենը սահմանդրություն-ղարաբաղ ա խաղում, ու ձեռի հետ էլ Ռուսաստանի կողմը ռեվերանսներ ա անում: Հա, մոռացա «նամա-նամակ, նամակ էլ կստանաս» ա երգում: Միտինգ ա անում, մարդագլխաքանակ հաշվելու համար: Չի՞ կարա մի միտինգի ժողովրդին լարի հենց առաջին մենթերի վրա: Կարա: Բա ինչի՞ չի անում: Ցռում ա տակը: Ինչի՞ ա ցռում: Վախում ա սաղ ընկնեն Նիկոլի օրը: Ուրեմն ի՞նչ են: Մորթապաշտ անողնաշարներ: Ոնց պիտի արդարացնեն իրանց մորթապաշտությու՞նը: Ղարաբաղով: Ռամ ջան, էսքան պարզ մոդելը հասկանալու համար, իմ կլասի մտքի գիգանտ լինել պետք չի:Չուկն ա ասել, համ էլ: Պետք ա բաց աչքերով նայել ամեն ինչին ու հստակ գնահատել թե ով ով ա:
Տրիբուն ձյա, մտքի գիգանտ լինել բնավ պետք չի հասկանալու համար, որ ռեսուրս չունես հարձակվելու ու հաղթելու: Թարգի ապեր, լուրջ մարդ ես
Ուրիշների տրամադրությունների տակ ընկնելը քեզ էնքան էլ սազական չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, հիմա էլ ես եմ ծիծաղից մեռնելու:![]()
Մնում ա հաջորդ միտինգին ՄԱԿ-ի կանոնադրությունը դեմ տան սաղիս, ասեն անգիր արեք, որ ճիշտ կողմնորոշվեք համագործակցությունների հետ համագործակցելիս: Մեր սահմանդրությունը մեզ քիչ էր, որով հիմա մենթերի հետ ենք շփվում:
Իսկ դուք ծանոթ եք Լիսաբոնյան խարտիայի հե՞տ: Իսկ Վիեննայի կոնվենցիան գիտե՞ք:Կոտորվես դու Չուկ: Ու դու էս լուրջ ե՞ս գրում, բռատ: Փաստացի, հայ ազգը երեկ եվրոպացիներին հիշեցրեց, որ իրենք պարտականություններ ունեն, տղեքը մոռացել էին:
Ես ասում եմ հարձակվենք ու հաղթե՞նք: Չուկ, մի աղավաղի խոսքերս: Երկրորդ, ես ուրիշի տրամադրությունների տակ ընկնելու բան չունեմ, ապեր… Բացի ու կարդա ուղիղ մեկ ու կես տարի առաջ գրածս առաջին պոստը, որտեղ ՀԱԿ-ի հայտարարած առաջին դադարից հետո ասել եմ «ՀԱԿ-ը մեռցնում ա շարժումը, ու դառնում ա շարքային կուսակցություն»: Ոնց սպասվում էր, տենց էլ եղել ա: Հիմա թող քննարկենք ՀԱԿ-ին այնպես ինչպես ՕԵԿ-ին կամ դաշնակներին ենք քննարկում: Կուսակցություն ա էլի: Իմ սիրածն կուսակցությունն ա սաղի մեջից, բայց դե մեկա կուսակցությունա: Հիմա կընկնենք սիմանտիկայի հետևից, ու կասենք չէ քառասուն կուսակցությունների ու հասարակական շարժումների միություն ա, ու դա կլինի արդեն մուտիլովկա:
Ապեր ես շուտվանից բոլոր կլասնները ավարտել եմ, դաժե մի քանի կլասել պոլիտեխում եմ ավարել...
Ես մեղքերի մասին բան չեմ ասել: Իմ ասածը այն էր որ ըստ էության էլի մենք ենք մեղավոր որ դառել ենք մեկ այլ երկրի վասալություն ու մեր ժողովուրդը այս պահի չունի այնքան կենսունակություն, ինչպիսին ունեցան վրացինները և չեխերը, դրանից ազատվելու համար: Ու ըստ էության քո կլասի մտքի տիտանը որ չի ընդւոնում, բա շարքային չեռնին էտի ոնց հասկացնես...
Էս վերջին գրառումիցդ ստացվում որ դու անձնամբ քո վերաբերմունքը այն է որ կոնկրետ միտինգի եկած ժողովուրդը մի այնպիսի խաղալիք է որին կարելի լարել: Եթե դա այդպես է, նունիսկ քո տեսակետից, մենթի դեմ լարելը առնվազն, քարը մայթի տրաքի անարդյուք մի գործողություն կլինի, քանի որ դրանից ոչ մի բան չի փոխվի, բացի նրանից որ էլի մարդկանց գլուխները կջարդեն ու վերջ:
Իսկ Լևոնի իրականում դա չի անում քանի որ կշռադտաված և պռագմատիկ քաղ գործիչ է: Նա հասկանում է, որ ժողովրդին գործիք դարձնել արդեն իսկ սխալ քայլ է, որը առաջինը հենց իրեն կվնասի, և երկրորդ դա կբերի անիաստ և անօգուտ էներգիայի պարպման:
Կարանք գնանք մի տեղ ստուգենք թե ում տեսողություն ա ավելի լավ...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ