Տրիբուն-ի խոսքերից
Հնարավոր ա, Ռամ ջան: Բայց ռազմական գործողությունները վերջացել են պարտությամբ, ու մենք հիմա բանակցում ենք որ մեզ՝ պարտվածներիս, կամաց ծեծեն, մեկ ու մեջ հաց ու ջուր տան, ուրանի հանքերում ամեն օր աշխատելու չուղարկեն: Փաստորեն, պատերազմի ավարտից հետո մենք փիս վախեցել ենք, ու սենց վախեցած-վախեցած գնում ենք դեպի ռազմական գործողությունների հաջորդ փուլը: Փաստորեն մենք հիմա Հռոմի ստրուկներն ենք Սպարտակի ապստամբությունից հետո, ու մեզ սպասվում է երկար ու ձիգ 400 տարի, երբ բնական գործընթացների արդյունքում ստարկատիրական հասարակարգը կփոխարինվի ֆեոդալականով:
Իսկ ես քանի՞ անգամ եմ ասել, որ պետք ա բռնությամբ հեղափոխություն անել: Չուկը չի սիրում, որ կրկնում եմ նույն բանը, բայց պիտի էլի կետ առ կետ հստակեցնեմ դիրքորոշումս.
1. Պետք չի կոչ անել բռնության, բայց պետք չի նաև մի ամբողջ ժողովրդի խաբել, որ սահմանադրական ճանապարհով ու իշխանությունը զավթած ու վայելող ղզլբաշների հետ բանակցելով Հայաստանում որևէ բան կփոխվի: Պետք ա ընդամենը, նույն երթին մասնկացողներին չվախեցնել «հարգեք օրենքը, սիրեք ոստիկաններին, ձեռ չտաք պագոններին» կոչերով:
2. Այն որ ՀԱԿ-ը հայտարարություններ է անում, իրազեկում է, երթեր է անում, կամ ՕԵԿ նախարարներ են փոխվում չի նշանակում որ կա քաղաքական ակտիվ իրավիճակ: Ամեն ինչ գնում է իր հունով, իշխանությունների ուզած ու երազած ճանապարհով: Վաղը կարող ա վարչապետ փոխեն, մի հինգ նախարարի էլ հանեն, կարող ա նույնիսկ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Բայց դա բացարձակապես ՀԱԿ գործունեության հետ կապ չի ունենա - դրանք պարզ ներիշխանական վերդասավորումներ են, որոնք եղել են, եղում են, ու կեղնեն: Մի բան իրար մեջ չեն կիսում, վիճում են, հետո թազուց կիսում են ու մի երկու տարի էլի ախպերություն են անում: Արդեն քսան տարի ա նույն գործին ենք - սա քաղաքական ակտիվություն չի: Եթե նույնիսկ արտահերթ լինի, դա նշանակում է, որ մի քանի լուրջ բան չեն կարում կիսեն, բայց կկիսեն ընտրություններից հետո: ՀԱԿ-ին էլ մի քիչ տեղ կտան, որ ձենը կտրի:
3. ԵԱՀԿ քարտուղարուհու մակարդակի ես չեմ իջեցրել, ՀԱԿ-ն ա իջեցրել, երբ երթ ա անում նրա համար, որ էտ գյալուբոյին նամակ հանձնենք: Երթ նամակ հանձնելու համար: Հզոր երթ էր, ցավում եմ, որ անձամբ չեմ մասնակցել, բոլոր մասնակիցներով հպարտանում եմ, որ անկեղծորեն հարգում եմ: Բայց ապեր, պլանկեն իջացրել ա ՀԱԿ-ը, ոչ թե ես` իմ անկապ գրառումներով:
4. Մնացած կարևոր հարցերը չգիտեմ, թե ինչ ի նկատի ունես, բայց իմ համար ամենակարևոր հարցը մնում ա էն, որ նախագահը Սերժն ա, ԱԺ նախագահը Մուկը, գլխավոր տնտեսական ու միջազգային քաղաքական վերլուծաբանը Դմբլդոխը: Ղարաբաղ-թուրքեր-ՆԱՏՈ-Իրան մեր համար պիտի ածանցյալ լինեն էս կարևոր հարցերից: Կունենանք նորմալ նամուսով երկիր նորմալ իշխանություններով, կլուծենք համ Ղարաբաղի հարցը, համ էլ նեդեմ թուրքերի մայրիգը: Կունենանք Սերոժիկ, ուրեմն Լևոնը եթե իրա հետույքն էլ արյունլվա անի խորը գիտական եւլույթներով, ՀԱԿ-ն էլ մեզ սաղիս համոզի որ պետք ա հետևենք նրա խորհրդին ու իշխանություններին մի ձևի համոզենք որ սխալներ չանեն, բան դուրս չի գալու: Սաղ ձեռներիցս գնալու ա, ու մենք էլի մնալու ենք մեր ղզլբաշներով, բայց էս անգամ առանց Ղարաբաղի ու թուրքերի հետ բաց կամ փակ սահմաններով:
Հետևապես, եթե ՀԱԿ-ը ուզում ա իսկականից փրկի մեր պետականությունը, մեզ էլ փրկի թուրքերից, ու մեր համար էլ նորմալ երկիր սարքի (պարզ ներկայացրեցի ՀԱԿ ծրագիրը) ուրեմն ոնց ուզում ա անի պիտի առաջին հերթին Սերոժին ու Քոչին իրա քոմփանիով ուղարկի գրողի ծոցը, իրանց հետևից ուղարկի նաև իրա մեջից որոշ փայլուն դեմքերի, էս գործընթացի համար ապահովի վառ կարմիր ֆոն (գոնե մի թեթև), որ ահագին պոտենցիալ ղզլբաշ ապագա մի հարյուր տարում վախենա ու հասկանա ինչ ա նշանակում ժողովրդական բողոք, ու հետո գնա բանակցի Ղարաբաղի հարցով:
Էջանիշներ