Բիձա ջան, փորձեմ անդրադառնալ բոլոր ասածներիդ:
Շարժման մեջ կան բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդիկ: Երթը կազմակերպված էր աշխատանքային օրով, աշխատանքային ժամին, երբ առավել երիտասարդները (այսինքն երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ) մեծ մասամբ աշխատում են, ու բնական է, որ տոկոսային համադրությամբ այս երթին տարեցներն ավելի շատ էին լինելու:
Այժմ առաջարկների մասին. ՀԱԿ-ն արել ու անում է տարբեր տիպի ակցիաներ: Եթե խոսում ենք զանգվածային միջոցառումների մասին, ապա ասեմ, որ անհնար է բոլորով նույն կերպ «թատրոն խաղալ», իսկ փոքր ակցիաների ժամանակ օգտագործվել են ամենատարբեր հնարքներ, այդ թվում նաև դիմակներ, բերանները փակ, շղթայված ձեռքերով ու այլ տիպի ակցիաներ:
Նամակը փոստով գնալու դեպքում Երևանի փողոցները չէին թնդալու, ժողովուրդը ևս մեկ անգամ իր ձայնը չէր բարձրացնելու, իսկ ակցիան նպատակ ուներ նաև ցույց տալու ժողովրդի անհամաձայնությունը, իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականը:
Իսկ մնացածի մասով. կարելի է պարզապես չկորցնել ռեալությունն ու ամեն ինչի մեջ միայն վատը չփնտրել![]()
Էջանիշներ