Վիշապ-ի խոսքերից
Ծով ջան, դու համաձա՞յն ես, որ մեր ժողովդրին եթե հանգիստ թողնեն ու ժամանակ տան, մենակ «որոգայթ» ու «հայլուր» ցույց տան, ամեն տարի Երևանի օրն էլ սալյուտ տան, Նոր Տարուն էլ ուռած մեկը մի կերպ ոտի վրա կանգնելով կայֆեր բռնի ժողովդրի վրա Հ1–ով, ապա մեր ժողովուրդը մի քանի տարի անց կբաժանվի երկու խմբի՝ դեգենեռատների ու շիզոֆրենիայով տառապողների։ Ես հուսով եմ, որ ես շիզոֆրենիկների խմբում կլինեմ։ Ժողովուրդը ոնց է իրեն–իրեն քաղաքացիապես հասունանում։ Այ դու օրենքներ կարդու՞մ ես։ Ես լիքը մարդ գիտեմ, որոնց կարելի է ինտելեկտուալ համարել, բայց որ խնդիր են ունենում հարկայինի, մաքսային հետ, սկսում են ոչ թե օրենքներ քրքրել, այլ ծանոթ են ման գալիս, կամ պետաշխատող, որը կաշառք կվերձնի։ Որովհետև էդ մարդկանց կտել են, թե օրենքը չի աշխատում, կարծես օրենքը պատից կախված ժամացույց է, մեզնից անկախ։
Ժողովդրին ինֆորմացիա է պետք, ժողովդրին քարոզչություն է պետք, ժողովդրին թելադրող–սովորեցնող է պետք, այսինքն ոչ թե ժողովուրդը պիտի հասունանա, այլ ժողովրդին պետք է հասունացնել եթե կոնկրետ նպատակներ ու խնդիրներ կան։ Իսկ սենց ամպագոռգոռ, վերացական թեմաներով մի ամբողջ Սովետական Միություն 70 տարի քարշ եկավ։
Էջանիշներ