օդի ու ջրի պես պետք ա...մի հատ ընդդիմություն, որ մարտի մեկ չի տեսնի...իր գործողությունների արդյունքում...ասենք երթի ժամանակ չի ծեծվի, միտինգի ժամանակ չի ջրցանվի, այ տենց մի հատ ընդդիմություն հենց եղավ, ուրեմն իշխանությունը առաջ ա գնացել...
որովհետև ընդդիմության գործելակերպի ամենատարրական մասն են կազմում պայքարի էս ձևերը, ինչը ենթակա ա ջախջախման...
այլ իմաստով պետք ա մի հատ նոր ահավոր հարուստ ընդդիմություն, որ անասունների հսկա երամակի բառից բուն իմաստով առնի...ծախվողի համար ինչ տարբերություն ու՞մ ա ծախվում, կտանի էդ հոտին մի հատ ճամբար ու կսկսի զոմբիացնել՝ հայրենիք, ընտանիք, անկախություն...
մեկ էլ պետք ա ընդդիմություն, որը սովետը չգիտի ինչ ա, բայց տարած ա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա...
կամ էլ ընդդիմություն, որ հավաքում ա տասնյակ հազարավոր Չէգեվարաներ, ասում ա լավագույն միջոցը պաշտպանվելու հարձակվելն է/հայտնի խոսք, նույնիսկ Ավատարում ցիտեցին ու ինձ նման չհիշեցին ով ա ասել/, մեկ էլ պետք ա ընդդիմություն, որը կգա ու կասի ես լրիվ թազա «միս եմ», առե՛ք ինձ հում-հում կերե՛ք և իմ մասին լեգենդներ հյուսե՛ք, չնայած նրան, որ ես մութ ու ցուրտ տարիներին չեմ եղել, չգիտեմ ինչեր ա եղել դրանից հետո, ոչ է գիտեմ էդ տոպրակը ուր ա

...կառուցում ենք նոր Հայաստան...սկսում ենք Օպերայի գետնանցումից...այ սենց ընդդիմություն ա մեր երկրում մենակ հնարավոր նոր...
իսկ ընդհանրապես ի՞նչ տեսակ հարց ա սա...ի՞նչ ա նշանակում նոր ընդդիմություն...ընդդիմության նորն ու հինը որն ա՞...
ընդդիմությունը ընդդիմություն ա...«սեկտաներն» են տարբեր, կամ առաջնորդները...բայց ժողովրդի պահանջը մեկը չի՞...
ո՞վ գա, հնանա՞, մեկ ա Վարդուշ տատիկը ուզում ա նոռմալ երկրում ապրի, չնայած ահավոր «հնացել ա»...ո՞վ ա քեզ խանգարում, որ դու գաս, ասես «Էգել եմ» խելքը գլխին բաներ առաջարկես ու տանես առաջ մի նոր գաղափարախոսություն ու շարժում...ո՞վ ա բռնել քո ձեռքը...
պարզապես անցնում ա ժամանակ, ամեն ինչ նույնն ա մնում, պահանջները նույնն են մնում, հա բան չունեմ ասելու, խավերը, վերնախավերն անգամ գրեթե չեն փոխվում, իսկ ժողովրդի ոսկորին հլը չի հասնում, դեռ ինքը հարմարվում ա, էդքան բան...
իսկ նորը...
նոր ընդդիմությունը դա
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Ա...ԻՆՔԸ ՊԻՏԻ ԳԱ....ԻՆՔԸ ՊԻՏԻ ԻՐ ՀԵՏևԻՑ ՏԱՆԻ...ԻՆՔԸ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԻՐԵՆԻՑ ԽԼԵԼ ԵՆ...ԲԱՅՑ ԻՆՔԸ ԲՈՂՈՔԵԼՈՒ Ա ՈՒ ՎԵՐՑՆԵԼՈՒ Ա ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆԵՐԸ, ԲՈՂՈՔԵԼՈՒ Ա ՈՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ Ա ԻՐԱ ԲԵՆԶԱԿԱԼՈՆԿԻ ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ բԵՇԻՐՅԱՆՆԵՐԻ ՕԳՏիՆ, ԲՈՂՈՔԵԼՈՒ Ա ՈՒ ԿԱՇԱՌՔ Ա ՏԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍՏաՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆԱԿ ԱՎԵԼ ՊԱՐԱՊԻ, ԲՈՂՈՔԵԼՈՒ Ա ՈՒ ՏԵՆՑ...
Էջանիշներ