Կկարդամ հոպարո, իհարկե Թևանյանն աչքիս լույսը չի, բայց ժամանակ լինելուն պես կկարդամ

Ուղղակի անկախ իր գրածներից իմ ասելիքի իմաստը չի փոխվի:
Մենք էստեղ իբր նոր ընդդիմության ստեղծման տեսլականից ու պահանջից էինք խոսում, ու ես էլ ասում էի, որ ջուրծեծոցի թեմա ա: Ապացուցել եմ: Հասկացողը կհասկանա:
Իսկ մնացածը...
Ձյաձուշկի, իսկապես չգիտեմ Թևանյանն ինչ ա գրել, կարող ա ես էլ իրա ասածներին համաձայնվեմ, ուղղակի արի պարզ ու շիտակ խոսենք: Միլիոն անգամ եմ ասել, որ ընդդիմությունը լիքը սխալներ ա արել: Բայց միլիոն անգամ էլ ասում եմ, որ էն ինչը դու ես որպես սխալ ներկայացնում, ուղղակի չհասկանալուդ արդյունքն ա: Իսկ սխալներ, հա, ունի, էլի ա ունենալու, շատ ա ունենալու: Առանց դրա հնարավոր չի: Բայց հերիք ա ամեն ինչի համար պատասխանատու փնտրենք, ՍՈՎՈՐԵՔ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ, սովորեք մասնակից լինել, սովորեք ինքներդ ձեր սխալներն էլ տեսնել: Վերջապես ոչ ես, ոչ էլ Պողոսը ՀԱԿ-ի կամ Լևոնի համար չենք պայքարում, ուղղակի էն տարրական գիտակցությունն ունենք, որ պիտի պայքարենք, որ կարողանանք մի բանի հասնել: Էսօր Լևոնենք են, իրանց հետ ենք, վաղը «նոր ընդդիմություն» կլինի, նորմալ ծրագիր ու գաղափարախոսություն կունենա, իրա հետ կլինենք: Կլինենք, որտև ի տարբերություն քեզ հանդիսատես չենք: Իջեք էդ հանդիսատեսի աթոռից, ՔԱՂԱՔԱՑԻ եղեք, մենակ լացուկոծով ու հեռակա քֆրտելով հարց չի լուծվում:
Էջանիշներ