User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։

    19 16.52%
  • Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։

    48 41.74%
  • Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։

    22 19.13%
  • Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։

    17 14.78%
  • Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

    9 7.83%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1085 հատից

Թեմա: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Վիշապ ջան, իսկ ես վերջին անգամ չի որ կկրկնեմ, քանզի ու վասնզի վառ հույսս, որ մի օր կհասկանաս, չեմ կորցնելու
    Այսպես, բարեկամս: Ես չեմ ուզում ընկնել անիմաստ ու շատ ջրեր տանող խոսակցության մեջ, փորձելով պարզել թե ամենակարևոր հարցերն են Թուրքիայն հետ բնականոն հարաբերություն հաստատել-չհաստատելը կամ Ղարաբաղյան հակամարտության հարցը: Խնդիրն այն է, որ դա բնավ էական չի մեր քննարկման համատեքստում, քանզի աստղերին նայելուց մոռանում ես ոտիդ տակ նայել (ի դեպ ուրախ եմ, որ ինքդ քո մասին առակ դրեցիր, մնում է հասկանաս, որ առակդ քեզ կցուցանե):

    Էսպես, քաղաքական կարճատեսությամբ տառապողները չեն կարողանում նկատել, որ ՀԱԿ-ի մարտավարությունը այդ երկու հարցերի հիման վրա չի սարքված, այլ այդ հարցերով է ստիպողական կաղապարված: Պետականամետ մտածողությունը արկածախնդիր հիվանդությամփ փոխողներ ցավոք շատ կգտնվեն, վայ մեզ, եթե ընդդիմության առաջնորդ լիներ քո նման մտածողություն ունեցողը: Մենք արդեն կորցրած կլինեինք մեր ունեցած բոլոր ռեսուրսները, ընդդիմությունն այլևս գոյություն չէր ունենա, պարզապես:

    Այս երկու խնդիրները վարչախմբի ձեռքին դառան խաղաքարտ ընդդիմությանը ճզմել կարողանալու համար. միջազգային ատյաններից ստացված քարտ-բլանշը թույլատրում էր տեղի ընդդիմության հետ ամենը՝ «գլոբալ հարցեր» լուծելու համար: Սա իրողություն է, որի հետ կարող է հաշվի չնստել միայն քաղաքականությունից չհասկացողը կամ քաղաքական կարճատեսը, երկնքում աստղեր ման եկողը: ՀԱԿ հաշվարկները այնքան էին, որ ստեղծված վիճակում ինքը կարողացավ պահպանել իր կայուն դիրքը քաղաքական դաշտում, որպես քաղաքական կառույց ձևավորվել, համախոհների կուռ շարքերը (գաղափարականների, այլ ոչ քո նման արկածախնդիրների) պահպանել: Յուրաքանչյուր ընտրություն ապացուցեց այս ուժի կազմավորված լինելը, դա ապացուցվեց այս կառույցի ու նրա համախոհների դեմ բռնաճնշումներով, դա ապացուցվեց համատարած կեղծիքներով, դա ապացուցվեց չնայած այդ պայմաններում համախոհների քանակի առկայությամբ, բավական մեծ տոկոսներ հավաքելով: Սրանք չտեսնելը հնարավոր է երկու դեպքում. չուզել տեսնել կամ քաղաքական կարճատեսություն:

    Ու նորից կրկնում եմ միլիոներորդ անգամ. ի՞նչ պիտի աներ ընդդիմությունը կամ ինչ պիտի անի նորը, որը չի արել(անում) ՀԱԿ-ը:
    Ես ուզում եմ ոչ թե վերացական ու մեղադրական անիմաստ տողեր, այլ կոնկրետ պրակտիկ խոսք, հաշվարկված:
    Խոսք որը հաշվի կառնի առկա ռեսուրսները, հաշվի կառնի վախեցածության աստիճանը, հաշվի կառնի ոգևորելու հավանականության աստիճանն ու հնարավորությունը, հաշվի կառնի իշխանության գործելաոճն ու ռեսուրսները, ստացած քարտ-բլանշը:

    Միակ իրական մեղադրանքը, որ կարող եք հնչեցնել 2008-ի փետրվաին իշխանությունը գրոհով չվերցնելն է, որն էլի վիճելի հարց է ու ոչ սույն թեմայի տեղը:
    Բայց հասուն մարդիկ պարտավոր են ոչ թե ափսոսալ անցածի համար, այլ դասեր քաղել, վերլուծել:
    2008 փետրվարն անցել է, բաց է թողնվել շանսը, դա այս պահին հետ բերել չի կարելի: Պետք է մտածել հետագա ընթացքի մասին, պետք է մտածել նրա մասին, թե եթե էլի էդ վիճակի գանք, ոնց պիտի վարվենք: Քաղաքական լացուկոծը արկածախնդիրների ու հիասթափվածների գործն է: Պրագմատիկներն առաջ են գնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Չուկ, քանի որ դու համոզված ես, որ մեր իշխանությունների թիկունքին միջազգային ատյաններ են կանգնած իրենց քարտբլանշներով, ինչպես նաև չես ուզում հասկանալ որ մի ողջ ժողովդրի միջազգայինների քարտբլանշով չի , որ 40–50 հոգին տիրում են, և մինչ օրս չես հասկացել, որ զուտ փողի ու դրվածքի շնորհիվ է սույն համակարգը կայուն, ապա անիմաստ է այս պահին քեզ հետ շարունակելը։ Արի սպասենք մեկ տարի, կամ մինչև 2012–ի ընտրություններ, էդ ժամանակ կրկին կխոսենք։
    Si vis pacem, para bellum

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, ինչի՞, կարծում ես կարելի է անհիմն մեղադրանքներ հնչեցնել, կներես, բայց անկապ բաներ գրել ու քաշվե՞լ մի կողմ:
    Չէ ախպերո:
    Փող և այլն: Ճիշտ ես ասում: Իհարկե ճիշտ ես ասում, որ այդ գործոնը կա ու եղել է, կա իմ ասածների կողքին: Էնպես որ պահանջ, ռեալ ու պրակտիկ քննադատություն անելիս դա էլ հաշվի առնել:

    Կրկնում եմ, առ այս պահը թեմայում չի հնչել որևէ իրական մեղադրանք, թե ինչ պետք է աներ ՀԱԿ-ը, որ չի արել: Ողջ թեման քաղաքական լացուկոծ է:
    Սպասում եմ:
    Հետ չքաշվես:
    Նոր ընդդիմության պահանջ ես տեսնում, տեր կանգնի պահանջիդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապեր, ինչ էլ ասեմ, դու կարող ես անունը դնել լացուկոծ, այսինքն ինչ էլ ասեմ, քեզ մոտ տեղ չի հասնում։ Ուստի ես վերադառնամ դեպի անտարբեր ժողովուրդ, դու էդտեղ ինչքան ուզում ես պայքարիր, մեկա քո պայքարը իմ շահերի հետ աղերս չունի։ Գուցե հասկանաս, թե ինչու է մեր ժողովուրդը պասիվ ու անտարբեր։ Այ ոմանք էլ քեզ նման թքած ունեն ժողովդրի կարծիքի վրա ու հետո էլ զարմանում են, թե ընտրություններին ժողովուրդը չեկավ։ Հիմիկվա ընդդիմության մեջ լրիվ նույն սորտի մարդիկ են, ինչ իշխանությունների մեջ, դրա համար էլ սելը տեղից չի շարժվում, ամեն մեկը որ ուղղությամբ ասես քաշում է, բացի ժողովդրի ուղղությունից։ Ջո՞կ։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (31.01.2010)

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ինչ էլ ասեմ, դու կարող ես անունը դնել լացուկոծ, այսինքն ինչ էլ ասեմ, քեզ մոտ տեղ չի հասնում։ Ուստի ես վերադառնամ դեպի անտարբեր ժողովուրդ, դու էդտեղ ինչքան ուզում ես պայքարիր, մեկա քո պայքարը իմ շահերի հետ աղերս չունի։ Գուցե հասկանաս, թե ինչու է մեր ժողովուրդը պասիվ ու անտարբեր։ Այ ոմանք էլ քեզ նման թքած ունեն ժողովդրի կարծիքի վրա ու հետո էլ զարմանում են, թե ընտրություններին ժողովուրդը չեկավ։ Հիմիկվա ընդդիմության մեջ լրիվ նույն սորտի մարդիկ են, ինչ իշխանությունների մեջ, դրա համար էլ սելը տեղից չի շարժվում, ամեն մեկը որ ուղղությամբ ասես քաշում է, բացի ժողովդրի ուղղությունից։ Ջո՞կ։
    Հա, ապեր, պո նատուրի ջոկ:
    Ջոկ, որ հավայի ջուր էիր ծեծում, որ ասում էիր, թե նոր ընդդիմության ներուժ կա, որտև էս գրառումդ ապացուցում ա, որ դու ինքդ էլ գիտես, որ տենց ռեսուրս չկա, դրա համար գնում ես դեպի անտարբեր ժողովուրդ: Ես էլ հենց սկզբից էդ էի ասում, որ հավայի ջուր ծեծոցի ա թեման, որ իրականում բացված ա ՀԱԿ-ին քննադատելու ու քֆրտելու համար: Ես խնդիր չունեմ, քֆրտեք, քննադատեք, ուղղակի կողմ եմ, որ ամեն ինչն իրա անունով կոչվի: Եթե նպատակն էդ ա, սարեր ու ձորեր չընկնենք, թե իբր մտահոգ ենք, իբր նոր ընդդիմություն ենք ուզում, ու լիքը նման ուրիշ բլա-բլա-ներ:

    Իսկ ջոկի պահով եթե ստեղ պրոբլեմ ունեցող կա, էդ ես չեմ: Հուշեմ, որ ես չեմ սին ու անկապ հույսերով ապրել, հետո հիասթափել, այլ հստակ վիճակն էլ եմ պատկերացրել, ընթացքն էլ եմ պատկերացնում, պայքարի նվազագույն հնարավորն էլ անում եմ քար գլորելու փոխարեն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկնում եմ, առ այս պահը թեմայում չի հնչել որևէ իրական մեղադրանք, թե ինչ պետք է աներ ՀԱԿ-ը, որ չի արել: Ողջ թեման քաղաքական լացուկոծ է:
    Սպասում եմ:
    Մի հատը ես ասեմ, մնացածի մասին մանրից կմտածենք - ՀԱԿ առաջնորդը, մինչև հիմա, գոնե մեկ անգամ չի ընդունել որևէ հեռուստաալիքի հրավեր (որոնք եղել են) ու հեռուստասեր հասարակության հետ ոչ մի անգամ չի շփվել: Չի պատասխանել ուղղակիորեն որևէ կոնկրետ իրեն հնչեցված հարցի, այլ ընդամենը ելույթների ձևով փորձել է պատասխանել հնարավոր հարցերի շրջանակին, որոնք իր կարծիքով կարող էին իրեն ներկայացվել:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 31.01.2010, 15:39:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (31.01.2010), REAL_ist (02.02.2010), Բիձա (10.02.2010), Վիշապ (31.01.2010)

  9. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Չուկ, հատուկ քեզ համար լացուկոծային հոդվածներ, թարմ–թարմ՝

    Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը

    Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը-2
    Հեղինակի մտքերի գերակշռող մասի հետ ես ինքս համաձայն եմ։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (31.01.2010)

  11. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, հատուկ քեզ համար լացուկոծային հոդվածներ, թարմ–թարմ՝

    Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը

    Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը-2
    Հեղինակի մտքերի գերակշռող մասի հետ ես ինքս համաձայն եմ։
    Կկարդամ հոպարո, իհարկե Թևանյանն աչքիս լույսը չի, բայց ժամանակ լինելուն պես կկարդամ
    Ուղղակի անկախ իր գրածներից իմ ասելիքի իմաստը չի փոխվի:
    Մենք էստեղ իբր նոր ընդդիմության ստեղծման տեսլականից ու պահանջից էինք խոսում, ու ես էլ ասում էի, որ ջուրծեծոցի թեմա ա: Ապացուցել եմ: Հասկացողը կհասկանա:
    Իսկ մնացածը...
    Ձյաձուշկի, իսկապես չգիտեմ Թևանյանն ինչ ա գրել, կարող ա ես էլ իրա ասածներին համաձայնվեմ, ուղղակի արի պարզ ու շիտակ խոսենք: Միլիոն անգամ եմ ասել, որ ընդդիմությունը լիքը սխալներ ա արել: Բայց միլիոն անգամ էլ ասում եմ, որ էն ինչը դու ես որպես սխալ ներկայացնում, ուղղակի չհասկանալուդ արդյունքն ա: Իսկ սխալներ, հա, ունի, էլի ա ունենալու, շատ ա ունենալու: Առանց դրա հնարավոր չի: Բայց հերիք ա ամեն ինչի համար պատասխանատու փնտրենք, ՍՈՎՈՐԵՔ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ, սովորեք մասնակից լինել, սովորեք ինքներդ ձեր սխալներն էլ տեսնել: Վերջապես ոչ ես, ոչ էլ Պողոսը ՀԱԿ-ի կամ Լևոնի համար չենք պայքարում, ուղղակի էն տարրական գիտակցությունն ունենք, որ պիտի պայքարենք, որ կարողանանք մի բանի հասնել: Էսօր Լևոնենք են, իրանց հետ ենք, վաղը «նոր ընդդիմություն» կլինի, նորմալ ծրագիր ու գաղափարախոսություն կունենա, իրա հետ կլինենք: Կլինենք, որտև ի տարբերություն քեզ հանդիսատես չենք: Իջեք էդ հանդիսատեսի աթոռից, ՔԱՂԱՔԱՑԻ եղեք, մենակ լացուկոծով ու հեռակա քֆրտելով հարց չի լուծվում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #9

    Չուկ լրիվ յուղ ես վառում։ Ջուրծեծոցի արել է ՀԱԿ–ը, իսկ դու մեղադրիր ժողովդրին ջուր ծեծելու մեջ։ Քաղաքացի եղեք (կարելի է նաև ասել՝ մարդ եղեք, իրար սիրեք, օրենքը հարգեք, պայքարեք ապօրինությունների դեմ, անտարբեր մի եղեք), միավորվեք Լևոնի շուրջ, պայքա՛ր պայքա՛ր, մինչև վե՛րջ, հիմա ուղղությունը դեպի Հանրապետության Հրապարակով Հյուսիսային Պողոտա, այնտեղ կավարտենք… Այ էս ա ջուրծեծոցին։ Ինչ վերաբերում է «ռեսուրս չկա» խորիմաստ, նամիկատներ պարունակող, նեյրոլինգվիստիկ գաղտնաբառակապակցությանը, ապա հատուկ ժողովդրավարական արժեքների համար պայքարող մարտիկների համար ևս մեկ անգամ ասեմ՝ ռեսուրսը ժողովուրդն է։ Ա՛յլ ռեսուրսներով իշխանության ձգտողի նպատակները այլ են։ Իսկ եթե ժողովուրդը ոչինչ չի անում, նշանակում է այս ընդդիմության ծրագիր ասեմ, թե գործունեություն ասեմ, ժողովդրին պետք չի։ Ու այստեղ տրամաբանական հարց է հառաջանում, բա ու՞մ համար է այս «պայքարը»։
    Si vis pacem, para bellum

  13. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, հատուկ քեզ համար լացուկոծային հոդվածներ, թարմ–թարմ՝

    Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը

    Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը-2
    Հեղինակի մտքերի գերակշռող մասի հետ ես ինքս համաձայն եմ։
    կարդացի առաջի մասը, հիանալի վերլուծություն է: Ապրես որ գտել ու տեղադրել ես
    Տեղը չեմ բերում, թե ո՞վ է Անդրանիկ Թևանյանը, Անունը ծանոթ է, բայց իրան տեղը չեմ բերում

  14. #11
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    կարդացի առաջի մասը, հիանալի վերլուծություն է: Ապրես որ գտել ու տեղադրել ես
    Տեղը չեմ բերում, թե ո՞վ է Անդրանիկ Թևանյանը, Անունը ծանոթ է, բայց իրան տեղը չեմ բերում
    Ասեմ տնտեսագետ է: Սամվել Բաբայանի անձական օգտագործման...Ջոկիր էլի? Մի քանի ակի խաղեր էր տալիս, բայց բոլորն էլ գիտեին որը ինքը մելկի գործակալա, ոնց որ ասենք Վահան Շիրխանյանը` անհաջող ԿԳԲ-ի կադր: Շատ հաճախ քննադատել է կառավարոթյան ծրագրեը, իր համար ընդիմադիրի կերպար ստեղծելու համար:
    Հիմա Քոչարյանի վերադառանլու ֆոնի վրա ինքը և էլի իրա նման մի քանիսը ակտիվանալու են: Դիվ ջան դեռ գիտես ինչքան այսպիսի հիանալի վերլուծություններ կկգրվեն մոտակա ժամանակներս, ավելի համոզիչ, ավելի ազգայանական և հայրենասիրական...
    Վերջին խմբագրող՝ Rammer: 31.01.2010, 19:21:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (31.01.2010)

  16. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    կարդացի առաջի մասը, հիանալի վերլուծություն է: Ապրես որ գտել ու տեղադրել ես
    Տեղը չեմ բերում, թե ո՞վ է Անդրանիկ Թևանյանը, Անունը ծանոթ է, բայց իրան տեղը չեմ բերում
    Դիվ, շատ էլ խելոք տղա է, ուղղակի իր տեղը չի գտնում սրանց արանքում, մենք էլ շատ ուշադրություն չենք դարձնում, որովհետև որովհետև հիմա ձև չկա լինի մեկը, որ Լևոն պապիից խելոք լինի։
    Մոդերները թող ներեն ինձ, էդ տղան սա է՝
    Si vis pacem, para bellum

  17. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    կարդացի առաջի մասը, հիանալի վերլուծություն է: Ապրես որ գտել ու տեղադրել ես
    Տեղը չեմ բերում, թե ո՞վ է Անդրանիկ Թևանյանը, Անունը ծանոթ է, բայց իրան տեղը չեմ բերում
    DV ջան, մնացածն էլ կարդա ու կտեսնես, որ նախնական կարծիքդ չափազանցված է:
    Չգիտեմ, թե ծնունդով որտեղից է, բայց մեջը մեծ դոզայող ղարաբաղցություն է նստած, որը վերջում հասնում է մեզ բացարձակ էշի տեղ դնելուն:
    Տգեղ է հետին թվով հանճարեղ խաղալը: Եթե այդքան հեռատես էր, թող 2008-ի փետրվարին գար հրապարակ ասեր իր իմացածը, գոնե մարտի 2-ին, տո լավ, ապրիլին, կամ գոնե հունիս-հուլիսին ձեն հաներ, այլ ոչ թե մեկ տարի անց-ճոռոմ-ճոռոմ ու անասելի երկար ու ձիգ ծամծմած:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (10.02.2010)

  19. #14
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատը ես ասեմ, մնացածի մասին մանրից կմտածենք - ՀԱԿ առաջնորդը, մինչև հիմա, գոնե մեկ անգամ չի ընդունել որևէ հեռուստաալիքի հրավեր (որոնք եղել են) ու հեռուստասեր հասարակության հետ ոչ մի անգամ չի շփվել: Չի պատասխանել ուղղակիորեն որևէ կոնկրետ իրեն հնչեցված հարցի, այլ ընդամենը ելույթների ձևով փորձել է պատասխանել հնարավոր հարցերի շրջանակին, որոնք իր կարծիքով կարող էին իրեն ներկայացվել:
    Փառք աստծո որ էտ հրավերը մի անգամ եղել ա որ հիմա ասելու բան լինի: Ապեր դե ինչ, լավ համոզեցիք քանի որ Լևոնին մի դեմագոգ դեգենեռատ կանչել էր որ Էշ էշ հարցրեր տար , հա արժի արժի նոր ընդիմություն ձևավորել...Շատ լուրջ պատճառա...

  20. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Փառք աստծո որ էտ հրավերը մի անգամ եղել ա որ հիմա ասելու բան լինի: Ապեր դե ինչ, լավ համոզեցիք քանի որ Լևոնին մի դեմագոգ դեգենեռատ կանչել էր որ Էշ էշ հարցրեր տար , հա արժի արժի նոր ընդիմություն ձևավորել...Շատ լուրջ պատճառա...
    Ծայրահեղության մեջ մի ընկի, մտքին տեղ լինի: ՀԱԿ-ի երկրորդական դեմքերին ուղարկում են, սրանք իրար հակասող բաներ են ասում, հետո էլ մի ամիս քննարկում ենք, որ ՀԱԿ-ը դեմոկրատական կառույց ա, կարան տարբեր մոտեցումներ լինեն: Իսկ առաջնորդը իրա բարձրությունից չի իջնում: Դրա համար էլ ապեր, ընկած ԴՎԴ ենք բաժանում: Իսկ ժողովուրդը մի անգամ ա կուտն ուտում ու թափով դուրս գալիս փողոց, էն հույսով որ իրանք փրկելու են, երկրորդ անգամ գործիքի մասին քարոզով մարդ չես ակտիվացնի: Դրա համար էլ պալաժիտ ա արել ամեն ինչ:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (31.01.2010), REAL_ist (02.02.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.02.2010, 23:41
  5. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •