User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։

    19 16.52%
  • Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։

    48 41.74%
  • Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։

    22 19.13%
  • Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։

    17 14.78%
  • Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

    9 7.83%
Էջ 15 73-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 1085 հատից

Թեմա: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն

  1. #211
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հզոր հոդված էր, Չուկ, սիրտս մղկտաց, ու հիմա մեղքի զգացումը քերում է հոգուս պատերը: Մենակ մի հիմմմար հարց տամ, իսկ Կոնգրեսն ինքը բողոքի ակցիա արե՞ց օրինակ Նիկոլի դատավճռի կապակցությամբ: Օրինակ ակցիա արե՞ց մարտի մեկի անասունությունների, զորք լցնելու, մարդկանց սպանելու ու մարդասպաններին էլ կորցնելու հետ կապված… ի՞նչ, հանրահավաք արե՞ց, տո լավ է: Ու երկու ժամվա ելույթից հետո մարդկանց տուն ուղարկեց հա՞: Ու դրանից հետո էդ հանրահավաքին եկած ժողովուրդը սովորեց նոր տիպի պայքարի մասին՝ յուղ վառել: Հիմա մեր ողջ ժողովուրդը սովորել է արդեն ոչինչ չանել, որովհետև դա են քարոզել որպես պայքարի ձև: Հիմա ոմն Աշոտ Սարգսյանի հերթական դեմագոգիայով ում ես կերակրելու կասե՞ս: Ժողովուրդը հեսա կկարդա ու կուղղի իր սխալները, Կոնգրեսն էլ էյֆորիայի մեջ կընկնի ու կթուլանա՝ ինչ հզոր գործ էր արեց ինքը՝ Աշոտ Սարգսյանի միջոցով հուշեց, որ պետք է ակցիայի մասնակցել… Ես էլ իմ հերթին հուշեմ, ուրեմն ժողովու՜րդ, մարտի մեկին բոլորս հանրահավաքի, գնանք լսենք, մեկ էլ տեսար Լևոն պապին նոր բան ասեց, նենց հանկարծակի, պա՜տահաբար…
    Եղբայր Դռագոն թույլ տուր մի հարց ես տամ էլի հա դու ես հարցեր տալիս մենք փիլիսոփյաում ենք
    Ապեր ինչ ա ուզում ժողովուրդը, մենակ խնդրում եմ էլի չասես անկեղծություն, կուշտ փոր լիքը ունիտազ...Ուզում եմ ասել էմոցիանների ու կենցաղային հարցերի մասին չեմ հարցնում այլ քաղաքականության: Օրինակ:Հայաստանում ապրող ժողովուրդը ինչ երկրի ա ուզում, ինչ երկիր կառուցելու պոտենցիալ ունի?
    Քո գրառումններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը կարող է իշխանափոխություն անոլ, կամ չգիտեմ ժողովրդավարություն կառուցել բայց ՀԱԿ-ը չի թողնում...

  2. #212
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը

    Բավականին մոտ ես իրականությանը Ապեր մեր ժողովուրդը ճիշտ է հիմա բթացած է, սերժանտների ռաբիզ պրոպագանդայի զոհ դարձած՝ քյառթուացման պրոցեսի մեջ է գտնվում, սակայն ես կարծում եմ, որ սույն ժողովուրդը վատը չի զարգացած քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից զուտ պոտենցիալի առումով: Գիտական ծրագրեր իրականացնող հայտնի ֆիրմաներում լիքը հայեր կգտնես, «հայ-տեք» ոլորտում, մենք լավ բժիշկներ էլ ունենք (ճիշտ է՝ սերժանտներ են), որակյալ գաջ քսողներ էլ ունենք, սանտեխնիկներ… չէ, էս մեկը չունենք Մեր երկիրը, ճիշտ է ռեսուրսները մեծ մասը Ռուսաստանի ծախած ու կզած, բայց այնուամենայնիվ պոտենցիալ ունի կեղտից դուրս գալու ու զարգանալու, մեր հիմնական ռեսուրսը մարդիկ են, որոնք այնքան էլ անկյալ ու ալկաշ չեն ի տարբերություն ռուսների: Մեզ ընդհամենը նորմալ ծրագիր, պաշտպանվածություն ու ազատ մրցակցային պայմաններ են պետք, մեկ էլ օբյեկտիվ ու առատ ինֆորմացիա: ՀԱԿ-ը լավ սկսեց ապեր, ժողովուրդը ահագին ոգևորվեց, նույնսիկ առանց ֆունդամենտալ ծրագրի, զուտ իշխանություն փոխելու ու թարմություն մտցնելու համար էլ ահագին ոգևորվեց… թեպետ մի ահագին մաս կասկածամիտ էլ մնաց, որը որպես իշխանափոխությանը խոչնդոտող գործոն վճռորոշներից էր: Բայց բանն այն է, որ ՀԱԿ-ն ինքը սկսեց նաև հանգստացնել ժողովդրին, ու հիմա էլ բողոքում է ժողովդրի պասիվությունից, որի առաջին հիմքերը ինքն է դրել… Ապեր ի՞նչ ուզի հիմա էս ժողովուրդը, ժողովուրդը սրանցից գլուխ չի հանում արդեն, որ բան ուզի: Իսկ ՀԱԿ-ը ժողովրդի միջոցով իշխանությւան գալու խնդիր իր առաջ չի դրել, ստեղ գրել եմ այդ մասին:
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (30.01.2010)

  4. #213

    Հեսա Տրիբունը Վիշապի այս գրառմանը շնորհակալություն կտա

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (30.01.2010)

  6. #214
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Այ սենց անարդար ա աշխարհը...

  7. #215
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր Դռագոն թույլ տուր մի հարց ես տամ էլի հա դու ես հարցեր տալիս մենք փիլիսոփյաում ենք
    Ապեր ինչ ա ուզում ժողովուրդը, մենակ խնդրում եմ էլի չասես անկեղծություն, կուշտ փոր լիքը ունիտազ...Ուզում եմ ասել էմոցիանների ու կենցաղային հարցերի մասին չեմ հարցնում այլ քաղաքականության: Օրինակ:Հայաստանում ապրող ժողովուրդը ինչ երկրի ա ուզում, ինչ երկիր կառուցելու պոտենցիալ ունի?
    Քո գրառումններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը կարող է իշխանափոխություն անոլ, կամ չգիտեմ ժողովրդավարություն կառուցել բայց ՀԱԿ-ը չի թողնում...
    Ինչ ա ուզում ժողովուրդրը ?

    Ուզում ա Հայաստանը ծովից ծով լինի, բնակչության թիվը Չինաստանի բնակչության չափ լինի, բանակը ռուսական բանակի չափ լինի, բյուջեն ԱՄՆ բյուջեի չափ լինի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Լյուքսեմբուրգի մեկ շնչին ընկնող ՀՆԱ չափ լինի, Մասիսը Էվերեստից բարձր լինի, կոնյակը ֆրանսիականից լավը լինի, ձմեռները տաք լինի, Արարատյան դաշտավայրում բանան աճի, հավի տեղը ջայլամ պահի, կով ու ոչխարի տեղը` զեբր ու ընձուխտ, հողը վարելուց գութանը փղին լծի` եզան փոխարեն, Սիսիանում տիեզերակայն ունենա:

    Ու էս ամեն ինչի համար, ապեր, մեզ նոր, թարմ ընդդիմություն ա պետք: ՀԱԿ-ը այլևս մեր պահանջները չի բավարարում:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.01.2010, 14:47:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (30.01.2010), REAL_ist (31.01.2010), Բիձա (10.02.2010), Վիշապ (30.01.2010)

  9. #216
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ա ուզում ժողովւրդրը ?

    Ուզում ա Հայաստանը ծովից ծով լինի, բնակչության թիվը Չինաստանի բնակչության չափ լինի, բանակը ռուսական բանակի չափ լինի, բյուջեն ԱՄՆ բյուջեի չափ լինի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Լյուքսեմբուրգի չափ մեկ շնչին ընկնող ՀՆԱ չափ լինի, Մասիսը Էվերեստից բարձր լինի, կոնյակը ֆրանսիականից լավը լինի, ձմեռները տաք լինի, Արարատյան դաշտավայրում բանան աճի, հավի տեղը ջայլամ պահի, կով ու ոչխարի տեղը` զեբր ու ընձուխտ, հողը վարելուց գութանը փղին լծի` եզան փոխարեն, Սիսիանում տիեզերակայն ունենա:

    Ու էս ամեն ինչի համար, ապեր, մեզ նոր, թարմ ընդդիմություն ա պետք: ՀԱԿ-ը այլևս մեր պահանջները չի բավարարում:
    Բառտս ես կատակ էի անում որ ասում էի դու արիացի ես:Լուրջ ես ընդունել: Մնում ա գրես թե հայ ժողովուրդը կոնկրետ ամեն փղին բաժին ընգնող ՀՆԱ-ն ինչքանա ուզում...

    Կեցցե նոր փղերի ընդիմությոնը...ՈՒռաաաաա

  10. #217
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Նախ սկսենք նրանից, թե ինչ ասել է նոր ընդդիմություն, երևի ճիշտ կլինի ասել՝ ընդդիմության նոր թև: Բայց դա ոչ թե օգուտ է, այլ վնաս. եթե հիմա գիտենք մեկ ընդդիմություն, որի հետ կարող ենք հույս կապել, այն ժամանակ կլինի ընտրություն, ընդդիմադիր զանգվածը կճեղքվի, իսկ իշխանությունը միշտ միասնական է: Ուրեմն մեզ ոչ թե նոր ինչ-որ կառույց է պետք, այլ եղած կառույցը թարմացնելը: Շատ եմ լսել, որ Լևոնի կողքին կանգնած այս կամ այն մարդու պատճառով Լևոնին ձայն չեն տվել, դե եկեք մենք նրանց դուրս մղենք էդ շարքերից, զբաղեցնենք նրանց տեղը Չեմ կարծում, թե ինչ-որ նոր ուժ կկարողանա ՀԱԿ-ից առաջ անցնել, գուցե գաղափարները ավելի արմատական լինեն, մի որոշ ժամանակ շատերին ոգևորության մեջ գցեն, բայց հետո ջարդվելը ավելի ցավոտ է լինելու: Ոչ մի պարտություն ընտրական պայքարում չի նշանակում և չի հանգեցնում ՀԱԿ-ի փլուզմանը: Դա արդեն նշանակում է, որ ՀԱԿ-ը ամուր հիմքեր ունեցող կառույց է: Այնպես որ կարելի է առաջարկությունների փաթեթով հանդես գալ, ինչը էլի եմ առաջարկել, բայց հենց առաջարկելու ժամանակը գալիս է, շատերդ չեք էլ իմանում՝ ինչ առաջարկեք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.01.2010), ministr (30.01.2010), Sagittarius (30.01.2010)

  12. #218
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ սկսենք նրանից, թե ինչ ասել է նոր ընդդիմություն, երևի ճիշտ կլինի ասել՝ ընդդիմության նոր թև: Բայց դա ոչ թե օգուտ է, այլ վնաս. եթե հիմա գիտենք մեկ ընդդիմություն, որի հետ կարող ենք հույս կապել, այն ժամանակ կլինի ընտրություն, ընդդիմադիր զանգվածը կճեղքվի, իսկ իշխանությունը միշտ միասնական է: Ուրեմն մեզ ոչ թե նոր ինչ-որ կառույց է պետք, այլ եղած կառույցը թարմացնելը: Շատ եմ լսել, որ Լևոնի կողքին կանգնած այս կամ այն մարդու պատճառով Լևոնին ձայն չեն տվել, դե եկեք մենք նրանց դուրս մղենք էդ շարքերից, զբաղեցնենք նրանց տեղը Չեմ կարծում, թե ինչ-որ նոր ուժ կկարողանա ՀԱԿ-ից առաջ անցնել, գուցե գաղափարները ավելի արմատական լինեն, մի որոշ ժամանակ շատերին ոգևորության մեջ գցեն, բայց հետո ջարդվելը ավելի ցավոտ է լինելու: Ոչ մի պարտություն ընտրական պայքարում չի նշանակում և չի հանգեցնում ՀԱԿ-ի փլուզմանը: Դա արդեն նշանակում է, որ ՀԱԿ-ը ամուր հիմքեր ունեցող կառույց է: Այնպես որ կարելի է առաջարկությունների փաթեթով հանդես գալ, ինչը էլի եմ առաջարկել, բայց հենց առաջարկելու ժամանակը գալիս է, շատերդ չեք էլ իմանում՝ ինչ առաջարկեք:
    ես առաջարկում եմ փող հավաքել, նինձա-քիլեր վարձել ու Քոչին խփել տալ:
    հետո՝ մյուսին, … հետո մյուսին…
    ամեն մի սպանվողի համար Ակումբում քվերարկություն կանենք, ու ով որ շատ ձայներ հավաքի… լրիվ ակումբավարական

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (30.01.2010)

  14. #219
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ մի հիմմմար հարց տամ, իսկ Կոնգրեսն ինքը բողոքի ակցիա արե՞ց օրինակ Նիկոլի դատավճռի կապակցությամբ: Օրինակ ակցիա արե՞ց մարտի մեկի անասունությունների, զորք լցնելու, մարդկանց սպանելու ու մարդասպաններին էլ կորցնելու հետ կապված… ի՞նչ, հանրահավաք արե՞ց, տո լավ է:
    Չէ, հարցը հիմմմար չէ, ապպպպատեղեկատվական էր, ընդամենը
    Այո՛, ՀԱԿ-ն ակցիաներ արել է բոլոր նշածդ դեպքերում՝ առանց քեզ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #220
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, հարցը հիմմմար չէ, ապպպպատեղեկատվական էր, ընդամենը
    Այո՛, ՀԱԿ-ն ակցիաներ արել է բոլոր նշածդ դեպքերում՝ առանց քեզ:
    Օյ, բա ո՞նց բաց թողեցի Էն որ «ՀԻՄԱ» շարժման ակտիվիստներին ծեծել էին, դա է՞ր ակցիան… Էն էլ որ հերթական հանրահավաքի մասին թռուցիկներ էին բաժանում, որ ժողովուրդը գնա Լյովի լեկցիաները լսելու, դա է՞ր ակցիան։ Ապեր, դու բողոքի ակցիան երևի չես հասկանում թե ինչ է իրենից ներկայացնում, դա էն չի, որ մարդիկ հավաքվում են մեկի ելույթն են լսում ու հետո Լևոն–Լևոն գոռալով ցրվում են տներով, այն էլ ընենց երթուղով, որ իշխանական պատասխանատու անձինք լրիվ իրենց շառից–փորձանքից հեռու զգան, ապպպակողմնորոշված ու մոլլլորված ես ապպպեր…
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (31.01.2010)

  17. #221
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օյ, բա ո՞նց բաց թողեցի Էն որ «ՀԻՄԱ» շարժման ակտիվիստներին ծեծել էին, դա է՞ր ակցիան… Էն էլ որ հերթական հանրահավաքի մասին թռուցիկներ էին բաժանում, որ ժողովուրդը գնա Լյովի լեկցիաները լսելու, դա է՞ր ակցիան։ Ապեր, դու բողոքի ակցիան երևի չես հասկանում թե ինչ է իրենից ներկայացնում, դա էն չի, որ մարդիկ հավաքվում են մեկի ելույթն են լսում ու հետո Լևոն–Լևոն գոռալով ցրվում են տներով, այն էլ ընենց երթուղով, որ իշխանական պատասխանատու անձինք լրիվ իրենց շառից–փորձանքից հեռու զգան, ապպպակողմնորոշված ու մոլլլորված ես ապպպեր…
    Վիշապ ջան, ես ոչ միայն ապակողմնորոշված չեմ, այլ ի տարբերություն քեզ հասկանում եմ, թե ինչ եմ ուզել շարժումից, ինչ եմ ուզում, ու ինչ եմ ուզելու:
    Բողոքի ակցիաները միլիոն տեսակի են լինում, քո «պատկերացրած» բողոքի ակցիաների համար մեծ մասսաներ են պետք, որ քո նման շատերի իրենց ուզածը չհասկանալու պատճառով հեշտ չի կազմակերպել: Փոխարենը արվում են այլ, կարևոր ակցիաներ ու իսկապես մտահոգ ու պատրաստակամ մարդիկ դրանք իրականացնում եմ:

    Ինչ-որ է:
    Ուզում եմ ուզածդ հասկանամ, անկեղծորեն չեմ հասկանում:

    Նոր ընդդիմություն:
    Վեհ է հնչում:
    Թերի պատասխաններով իմ հարցեր՝ թեմայում:
    Նոր հարց:
    Ինչի՞ հաշվին էդ ընդդիմությունը՝ ներկայիս ընդդիմությա՞ն:
    Ժիրոն որ Ժիրո ա (Սեֆիլյանը), հասկանում է, որ էս ընդդիմության միակամության ու կռության դեմ ցանկացած քայլ երկրի ու պետության նկատմամբ հանցագործություն, անբարոյականությունա : Դու ի՞նչ ես ուզում:

    հ.գ. չմոռանամ նշել, որ վերջին գրառումներդ պարզ կերպով ցույց են տալիս իրական ասելիքիդ բացակայությունը ու դա ենթագիտակցորեն հասկանալդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #222
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Վիշապ ջան, կարճ կոնկրետ որ ձևակերպենք ուզածդ, առաջարկում ես "անող" ընդդիմություն, որ ժողովրդին տանի դեպի գրոհ Բաղրամյան փողոց?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. #223
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Չուկ, շատ պարզ ասեմ, թե ինչ եմ ուզում։ Ուզում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը ներկայացնող քաղաքական ուժ, որը իմ թշվառ կարծիքով հիմա գոյություն չունի։ Կա իշխանություն, որը ներկայացնում է օլիգարխիայի շահերը, կան նրանց կից մի վախտ մարիոտետկա ուժեր, որոց նպատակը ավարից փայ ստանալն է, և կան ուժեր, որոնք պարզապես ուզում են առաջինների տեղը գրավել այն էլ նվազագույն ջանքեր ծախսելով։ Սույն իրավիճակի պատճառով էլ Հայաստանում ինֆորմացիոն դաշտը ամբողջությամբ հեղեղված է միայն դեմագոգիայով։ Հայաստանը որպես ժողովուրդ, որպես քաղաքացիների բազմություն, խնդիրները համակարգված լուծելու ու առաջ գնալու որևէ տեսլական չունի, ամբողջությամբ տրոհված իներտ մի երկիր է, որը գոյատևում է զուտ հույսը դնելով նախախնամության վրա։ ՀԱԿ–ի մեջ միավորված ուժերի գերագույն նպատակը իշխանափոխությունն էր ընտրությունների միջոցով, որից հետո իբր պիտի ստեղծվեր ազատ օրինական դաշտ ու այդ ուժերը հնարավորություն ունենային ազատ մրցակցային պայմաններում դրսևորվելու, քանի որ նրանց գաղափարական ուղղորդվածությունները այդքան էլ չէին զուգամիտում։ Չլուծվեց այդ հարցը՝ իշխանափոխությունը և այդ բոլոր ուժերը մնացին բորտին։ Հիմա այդ բոլորը իներցիայով շարունակում են սպասել, որովհետև ոմնը իր քաղաքական կանխատեսումներով խոստացել է, որ լավ կլինի։ Այսինքն անցած ճանապարհի ձախորդությունների վրա դեռ ոչ ոք փորձ չի հավաքել, ու չի հասկացել, որ դեմագոգիայի վախճանն եկել է, դեմագոգիայի դեմ դեմագոգիայով չեն պայքարում, այլ ճիշտ հակառակը՝ օբյեկտիվությամբ են պայքարում։ Իսկ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։ Տրիբունն էր մի անգամ ասել, որ նույնիսկ զլանում են ժողովդրին ինֆորմացիա մատուցելու ուղղությամբ ծախսեր անել, ազատ ալիք իբր թե չկա Հայաստանում, ապա տրանսպոնդեր վարձեյիք, արբանյակային ալիք հեռարձակեիք ասենք Ա1+–ի անձնակազմն էլ ձեզ նվեր։ Ամսեկան 10000 դոլարի պատմություն էր, Հայաստանի ժողովդրի արդեն 15–20 տոկոսն էլ արբանյակային անտենաներ ունի, սաղն էլ զզվել են էդ որոգայթների, որբերի ու բոմժերի հեղեղներից։ Այնինչ չէ՝ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու խնդրի, որ սրանք քայլեր անեն… Է գնացեք գրողի ծոցը։ Ժողովդրին թմրեցրեք, բթացրեք, վաղը մյուս օր արդեն փող տվող չի լինի, կգա պարտքեր տալու ժամանակը, Հայաստանս ոչ եկամուտներ ունի՝ որ պարտքերը փակի, Ղարաբաղի բազարներն էլ մեզ նվեր, սնիկերսն էլ կդառնա 1000 դրամ, էդ ժամանակ նոր ՀԱԿ–ը կասի, որ իր բոլոր կանխատեսումները իրականացել են, դեռ որ առանց պատերազմի գլուխներս պրծածնենք ու մի կտոր հող մեզ թողնեն, պիտի փառք տանք… Ծրագիր, որում ներգրավված են Հայաստանի բոլոր քաղաքացիները, նույնսիկ ոստիկաններն ու ներքին զորքերն էլ հետը ու ոչ թե ծրագիր, որում Թուրքիային էս ենք առաջարկում, Ադրբեջանին էն, Ռուսաստանի ու Եվրոպային էլ ընդեղ, որ սաղ լավ լինի ու շարունակեն Հայաստանին վարկեր տալ, սահման բացեն, երաշխիքներ տան, որ Հայաստանը բանակի վրա քիչ փող ծախսի, օլիգարխները լավ ապրեն։ Լրիվ Խրիմյան Հայրիկի ու անգլիական նավերի բազարներն ենք նորից էշ էշ կրկնում, որ ապագայի Խորենացին մի հատ էլ «ողբ» գրի։ Էս ա։
    Si vis pacem, para bellum

  20. #224
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, կարճ կոնկրետ որ ձևակերպենք ուզածդ, առաջարկում ես "անող" ընդդիմություն, որ ժողովրդին տանի դեպի գրոհ Բաղրամյան փողոց?
    Տո չէ այ եղբայր, հիմիկվա ինֆորմացվածությամբ էս ժողովդրին իսկի ընտրության զոռով չես հանի տներից, մնաց Բաղրամյան փողոց հանես։ Որ ի՞նչ։ Շա՞տ գիտի էս ժողովուրդը թե հանուն ինչի պիտի իշխանափոխություն անի։
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (30.01.2010)

  22. #225
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Վիշապ ջան, ես քեզ լիովին հասկանում եմ ու պնդում, որ վերլուծություններդ մակերեսային են:

    Կարող եմ կետ առ կետ անդրադառնել:
    Օրինակ հրաշալի միտք ես ասում. արբանյակային հեռուստատեսություն: Մի կողմ թողնենք դրա գումարային հարցերը, որը ամսական անգամ 10000 դոլարով չի սահմանափակվում, գանք դիտողին: ԱՍում ես, որ 15-20 տոկոսն ունի, թեև վստահ եմ, որ խիստ չափազանցնում ես, բայց չեմ վիճում: Իսկ այ դու չես կարող վիճել, որ արբանյակային անտենա հիմնականում ունի քիչ թե շատ ապահով շերտը, ով ունի իր քաղաքական դիրքորոշումը, ով ունի իր հայացքները, ով ունի ինֆորմացիայի այլ աղբյուրներ՝ օրինակ ինտերնետը և այլն: Այլ կերպ ասած արբանյակային հեռուստատեսությունը թեև հրաշալի միտք է, բայց ինֆորմացիոն բլոկադայի դեմն առնող չէ, քանզի դա կիրառելի է կամ վարչախմբին մոտ կանգնած մարդկանց համար, կամ էլ արդեն իր քաղաքական հայացքները ձևավորած ընդդիմադիր շերտի համար, հիմնականում (կամ էլ մարդկանց, ում պարզապես էդ ամեն ինչը չի հետաքրքրում), էլ չասած որ արբանյակային ալիք ստեղծելը դեռ բավարար չէ այնպես անելու համար, որ արբանյակային անտենա ունեցողներն այն դիտեն, նրանց հասանելի լինի:

    Դու կամա թե ակամա ՀԱԿ-ին հակաքարոզչություն ես անում, իսկ արդյո՞ք մտքովդ անցել է, որ գուցե սխալվում ես: Օրինակ ես պնդում եմ, որ սխալվում ես, ՀԱԿ-ն սխալներ ունի, ուղղվելու տեղ ունի, բայց ակտիվ ու լավ աշխատում է: Ես քո գրառումները ու քո նման խոսքերը դեմագոգիա եմ անվանում առանց տատանվելու, որովհետև դրանք էդպիսին են: Արդյո՞ք փորձել ես հաշվարկել ռեսուրսները, համախոհների ու պոտենցիալ համախոհների քանակը, ակտիվ գործողությունների հնարավորության դեպքում մասնակիցների քանակը, համատարած տեռորից հետո վախեցածների քանակը, հնարավոր ակտիվացման դեպքում նոր մարտի 1-ի հավանականության աստիճանը՝ ստեղծված պայմաններում, փորձե՞լ ես խնդիրները համակողմանի դիտարկել, թե ընդամենը ակտիվություն ես ուզում՝ առանց պատկերացնելու թե ոնց, ինչի հաշվին:

    Քվեարկել ես, որ նոր ուժի ներուժ կա:
    Կարո՞ղ ես ոչ դեմագոգիկ ու ցրողական կերպով ցույց տալ այ ներուժի տեղը, ապացուցել դրա գոյությունը:
    Ու էսպիսի լիքը հարցեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 15 73-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.02.2010, 23:41
  5. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •