User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։

    19 16.52%
  • Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։

    48 41.74%
  • Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։

    22 19.13%
  • Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։

    17 14.78%
  • Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

    9 7.83%
Էջ 13 73-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 1085 հատից

Թեմա: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն

  1. #181
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, «ակնհայտ էր»–ը խնդրում եմ ավելի մանրամասն։ «Ակնհայտ է, պարզ է, հայտնի է, ինչպես գիտենք» օգտագործվում են սովորաբար այնպիսի մտքերի մեջ, որոնք այլ կերպ չեն հիմնավորվում։ Այդ տեսությունը քեզ հայտնի է երևի։
    Նորից կրկնեմ, քո «հայեցակարգի» սկզբում դու խոսում էիր «հողերը հանձնելու ծրագրից» հրաժարվելու ու «հարևանների հետ քիրվայություն չանելու» պոպուլիստական մտքով:
    Սա քաղաքական մոտեցում չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (28.01.2010)

  3. #182
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն այստեղ 9 հոգի անբանական ուղեղ ունեն, շնորհակալություն Մնացածի մասին հետո կգրեմ։
    Ոչ, պարզապես ինչպես արդեն քանի էջ է ցանկանում եմ բացատրել, ոմանք բարի ցանկությունը խառնում են ռեալ հնարավորության հետ:
    Կրկնում եմ, այս պահին նման ռեսուրս չկա ու հատկապես ժողովրդի մեջ այդ ռեսուրսը չկա: Դա ապացուցել ես նաև դու՝ ինձ տված պատասխաններումդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #183
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Ի դեպ, ցանկացած թեմայի սկիզբը հուշում է թեմայի ընթացքը:
    Շեղիչ ու թերի հարցումը այս դեպքում այդ դերն ունեցավ:
    Մասնավորապես այդ հարցումում նման կետի բացակայությունը. ներկայիս քաղաքական ընդդիմությունը բավական լավ կատարում է իր գործը, բայց նրա գործունեությունում (կամ ընդհանուր քաղաքական դաշտու) կա թարմացման, մարտավարության փոփոխության անհրաժեշտություն:
    Ի սկզբանե թեմայի մասնակիցները դրվել են կեղծ կաղապարի մեջ, ըստ որի պիտի ընտրեն «նորի» կամ «հնի» մեջ, դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ լրիվ նորի գոյության հնարավորությունը այս պայմաններում գրեթե զրոյին մոտ է:
    Կրկնում եմ. թեման ծառայել է միայն մի նպատակի. պախարակել գործող ընդդիմությանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #184
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    … ապեր, մի հատ թերթե՞նք էս ակումբի էջերն ու քեզ ցույց տամ թե քանի հարյուր անգամ եմ ասել, որ ամեն ինչ նորմալ չի, բայց միաժամանակ քո նման ծայրահեղությունների ու հուսահատության գիրկն ընկած սարսափելի չեմ համարում:
    Չուկ, դու վերջերս բավականին հաճախ ես դեմագոգիայով զբաղվում: Ո՞րն է ծայրահեղությունն ու հուսահատությունը, սույն թեմայի հարցադրումնե՞րը, ՀԱԿ-ի վերաբերյալ իմ կարծի՞քը, այն որ համաձայն չե՞մ քեզ հետ, թե ՀԱԿ-ը հաջողություն է ունեցել քաղաքական ասպարեզում, դու դա համարում ես հուսահատություն և ծայրահեղությու՞ն:
    Իսկ ելք որոնելու լավագույն միջոցը ֆորումներում գրառումներ անելը չի. անձամբ եմ քեզ միլիոն անգամ ասել, մտահո՞գ ես, այ ախպեր, արի գնանք ՀԱԿ, նախաձեռնություններով հանդես արի, առաջարկներ արա: Վրիցդ գցել ես չէ՞, ասելով, որ դու սոսկ քաղաքացի ես, նախընտրե՞լ ես չէ թեմաներում հիմք չունեցող քննարկումներ կազմակերպելը (օրինակ նոր ընդդիմության իբրև տեսլական, որը բանական ուղեղը տեսնում ա, որ անհնար ա՝ առավել ևս քո ասած հայեցակարգով): Ուրեմն մի դժգոհի, որ դա անվանում եմ ջուրծեծոցի:
    Խնդրեմ, դեմագոգիայի պայծառ օրինակ: Մի հատ կբացատրե՞ս թե քանի գրոշի արժեք ունի քո կողմից ՀԱԿ-ի գովերգանքը, եթե ՀԱԿ-ի մտավոր ռեսուրսը պիտի լինեմ ես՝ անբանական ուղեղի տեր, էմոցիոնալ, արագ հիասթափվող նվաստս: Դու ինչ որ դժվարություն ունես հասկանալու, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում, մտքովս էլ անգամ չի անցնում զբաղվել, ես վաղուց ընտրել եմ իմ զբաղմունքը, որտեղ ես ունեմ իմ պարտականությունները, պատասխանատվությունը, և դրանով արդեն հասարակության վզին նստած չեմ, հարկեր եմ վճարում ու կատարում իմ քաղաքացիական պարտականությունները, սա հասկանալը բավականին բարդ խնդիր է հավանաբար… Ու քաղաքականությամբ չզբաղվելս ինձ այնուամենայնիվ լիարժեք իրավունք է տալիս քննադատելու քաղաքկան ուժին, երևի սա էլ է չափազանց բարդ հասկանալը: Այսինքն քեզ մոտ եթե ինչ որ կոմպյուտերային կոմերցիոն ծրագիր չի աշխատում, դու հավանաբար կամ շարունակում ես սպասել թե այն երբ է աշխատելու, կամ էլ ինքդ ես գրում այդ ծրագիրը, բայց ոչ մի կերպ ինքդ քեզ թույլ չես տալիս այդ ծրագիրը գրողների նկատմամբ որևէ բացասական կարծիք, ինչպես նաև չես մտածում մեկ այլ ծրագրի անցնելու մասին: Սա՞ է քո բանական մոտեցումը: Ես քո գովերգած ուժին երկու անգամ ձայնս տվել եմ, և քո գովերգած ուժը կարծես դրանից ավելին ինձնից չի էլ սպասել: Սակայն դու կարծես թե քեզ լիազորություններ ես վերապահում ՀԱԿ-ի անունից ավելացնել ինձնից պահանջվելիքը, և դեռ մեղադրում ես իմ ուղեղին անբանականության մեջ… Ինչ որ դոզան շատ էր…

    Կրկնում եմ.
    - Ներկա իրավիճակում չկա նոր ընդդիմություն ստեղծելու որևէ ռեալ տեսլական:
    - Քո ներկայացրած հայեցակարգը պոպուլիստական է, իրականացող չի, որևէ ռեալ հնարավորություն չկա իրականանալու, այդ տեսլականով ընդդիմություն ձևավորելու դեպքում ժողովրդին նոր հիասթափություն է սպասվում:
    Վերջ:
    Հակաճառի ու ասա որ էս երկու կետերում սխալվում եմ:
    Ես դեռ որևէ լուրջ հայեցակարգ չեմ էլ ներկայացրել, բայց դու արդեն լուրջ դիմադրում ես, սա խոսուն հանգամանք է Ես ընդհամենը հարցում եմ ներկայացրել Ակումբի քաղաքականությամբ հետաքրքրվող ժողովդրին, իսկ դու ինձ մեղադրում ես ծայրահեղությունների ու հիասթափության գիրկն ընկելուց, պոպուլիզմով զբաղվելուց մինչև անուղեղ լինելու մեջ, Չուկ, չե՞ս կարծում, որ քո վերաբերմունքը չափազանց կոշտ է:
    Si vis pacem, para bellum

  6. #185
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեռ որևէ լուրջ հայեցակարգ չեմ էլ ներկայացրել, բայց դու արդեն լուրջ դիմադրում ես, սա խոսուն հանգամանք է Ես ընդհամենը հարցում եմ ներկայացրել Ակումբի քաղաքականությամբ հետաքրքրվող ժողովդրին, իսկ դու ինձ մեղադրում ես ծայրահեղությունների ու հիասթափության գիրկն ընկելուց, պոպուլիզմով զբաղվելուց մինչև անուղեղ լինելու մեջ, Չուկ, չե՞ս կարծում, որ քո վերաբերմունքը չափազանց կոշտ է:

    Ոչ, բոլորովին, լուրջ դիմադրելու համար ես նվազագույնը պիտի թեմային ու «հայեցակարգին», որն ամենուր չակերտների մեջ եմ դրել, լուրջ վերաբերվեմ:
    Ինչևէ, պատասխանդ ու ինձ դեմագոգիայի մեջ մեղադրելդ, հարյուրերորդ անգամ հարցերիս պատասխանելուց խուսափելով, խոսուն է:

    Ես թեմայում բազում հարցեր եմ տվել:
    Այդ հարցերից մի քանիսին պատասխանեցիր, պատասխաններդ պարունակում էին քո պատկերացրած նոր ընդդիմության «հայեցակարգը», որոնք ես անվանում եմ պոպուլիստական և անլուրջ, պնդում, որ դրանք իրականացման հնարավորություն չունեն: Բազում անգամներ այդ թեզս կրկնեցի, հարցեր տվեցի, պնդումներ արեցի, պատասխան չկա, փոխարենը մեղադրվում եմ դեմագոգիայի մեջ՝ դեմագոգիկ ձևով, մեղադրվում են կոշտ լինելու մեջ, չնայած ինքս քո կողմից կոշտ գնահատականների եմ արժանանում և այլն:

    Բայց ոչինչ:
    Նորից եմ կրկնում.
    - Ներկա իրավիճակում չկա նոր ընդդիմություն ստեղծելու որևէ ռեալ տեսլական:
    - Քո ներկայացրած հայեցակարգը պոպուլիստական է, իրականացող չի, որևէ ռեալ հնարավորություն չկա իրականանալու, այդ տեսլականով ընդդիմություն ձևավորելու դեպքում ժողովրդին նոր հիասթափություն է սպասվում:
    Վերջ:
    Հակաճառի ու ասա որ էս երկու կետերում սխալվում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #186
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից կրկնեմ, քո «հայեցակարգի» սկզբում դու խոսում էիր «հողերը հանձնելու ծրագրից» հրաժարվելու ու «հարևանների հետ քիրվայություն չանելու» պոպուլիստական մտքով:
    Սա քաղաքական մոտեցում չէ:
    Իսկ սրա հակառակը փաստորեն պոպուլիստական չի, լուրջ և իրատեսական ծրագիր է փաստորեն… Այսինքն էն որ Լևոնն ասում է թե առանց Ղարաբաղի հարցը լուծելու և քիրվայություն անելու Հայաստանը չի կարող զարգանալ, սա բավականին ծանրակշիռ մոտեցում ես դու համարում: Այսինքն Հայաստանի հիմնական դժբախտությունը Ղարաբաղի հարցն է, սա Ղարաբաղի հարցով առաջին անգամ իշխանության եկած ու երկրորդ անգամ իշխանության գալ փորձող մարդու խոսքերն են, և բոլորովին ոչ պոպուլիստական: Վատ չի, վատ չի…
    Si vis pacem, para bellum

  8. #187
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    …Բայց ոչինչ:
    Նորից եմ կրկնում.
    - Ներկա իրավիճակում չկա նոր ընդդիմություն ստեղծելու որևէ ռեալ տեսլական:
    - Քո ներկայացրած հայեցակարգը պոպուլիստական է, իրականացող չի, որևէ ռեալ հնարավորություն չկա իրականանալու, այդ տեսլականով ընդդիմություն ձևավորելու դեպքում ժողովրդին նոր հիասթափություն է սպասվում:
    Վերջ:
    Հակաճառի ու ասա որ էս երկու կետերում սխալվում եմ:
    Դիցուք ճիշտ ես ասում: Հիմա դու հակաճառի հետևյալին.
    -Ներկա իրավիճակում ՀԱԿ-ը իշխանափոխություն անելու հետևաբար իր ծրագրերը իրականացնելու որևէ ռեալ հնարավորություն չունի:
    -ՀԱԿ-ը վաղուց հիասթափեցրել է ժողովդրին ու հիմա ամիսը երկու անգամ մենակ լոլոներով լցված հայտարարություններ է անում:
    Հակաճառի ու ասա, որ ՀԱԿ-ը հաղթել է ու չգիտես ինչու՝ հաղթելու է (երևի մի անգամ էլ, համոզվելու համար) ու գնացինք քնելու:
    Si vis pacem, para bellum

  9. #188
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ սրա հակառակը փաստորեն պոպուլիստական չի, լուրջ և իրատեսական ծրագիր է փաստորեն… Այսինքն էն որ Լևոնն ասում է թե առանց Ղարաբաղի հարցը լուծելու և քիրվայություն անելու Հայաստանը չի կարող զարգանալ, սա բավականին ծանրակշիռ մոտեցում ես դու համարում: Այսինքն Հայաստանի հիմնական դժբախտությունը Ղարաբաղի հարցն է, սա Ղարաբաղի հարցով առաջին անգամ իշխանության եկած ու երկրորդ անգամ իշխանության գալ փորձող մարդու խոսքերն են, և բոլորովին ոչ պոպուլիստական: Վատ չի, վատ չի…
    Ղարաբաղի հարցը եղել ու մնում է Հայաստանի կարևորագույն հարցերից մեկը, դա շրջանցել անհնար է:
    Հայաստանի հիմնական դժբախտությունը, ոչ, դա չի: Բայց դա ՀՀ օրակարգային հարցերից մեկն է, որն անհրաժեշտ է լուծել:
    Կարո՞ղ ես լուծել, առանց որևէ փոխզիջման: Իրատեսորեն:
    Կարո՞ղ է երկիրը նորմալ հունով զարգանալ, առանց հարևան երկիրների հետ նորմալ հարաբերությունների:
    Այո, պնդում եմ, որ եթե էս երկու կետերով ես «առաջ գնում», ապա գնում ես մի ուղղությամբ, երբ վաղ թե ուշ նորից հիասթափվելու ես՝ սպասելիքներդ չարդարանալու պատճառով:
    Սա շատ գրավիչ, բայց հեքիաթային հիպոթեզ է:
    Արի մի կողմ թողնենք ռոմանտիկան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #189
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիցուք ճիշտ ես ասում: Հիմա դու հակաճառի հետևյալին.
    -Ներկա իրավիճակում ՀԱԿ-ը իշխանափոխություն անելու հետևաբար իր ծրագրերը իրականացնելու որևէ ռեալ հնարավորություն չունի:
    -ՀԱԿ-ը վաղուց հիասթափեցրել է ժողովդրին ու հիմա ամիսը երկու անգամ մենակ լոլոներով լցված հայտարարություններ է անում:
    Հակաճառի ու ասա, որ ՀԱԿ-ը հաղթել է ու չգիտես ինչու՝ հաղթելու է (երևի մի անգամ էլ, համոզվելու համար) ու գնացինք քնելու:
    Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է հայտարարել, որ ներկայումս մենք իշխանափոխության հասնելու ռեսուրս չունենք, ու մեր հիմնական խնդիրն ա ավելի հզորանալը ու ճիշտ պայքար տանելը՝ նման հնարավորություն ստանալու համար:

    ՀԱԿ-ն ունի հիասթափվածների մեծ բանակ, ովքեր կոգևորվեն, երբ ՀԱԿ-ը կկարողանա ճգնաժամից դուրս գալու ծրագիր վերջնական մշակել ու կյանքի կոչել:
    ՀԱԿ-ի գործունեությունը չի սկվում ու չի ավարտվում հայտարարություններով, թեև դրանք էլ որոշակի շրջանակների ու որոշակի գործերի համար ազդեցիկ են:
    Մենք ներկայումս վատ վիճակում ենք, բայց դա ոչինչ չի նշանակում:

    Ինչ-որ վերևում ասացի, կրկնում եմ հարյուրերոդ անգամ: Ի տարբերություն քեզ ես իրատեսորեն վերլուծում կատարվածը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #190
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ղարաբաղի հարցը եղել ու մնում է Հայաստանի կարևորագույն հարցերից մեկը, դա շրջանցել անհնար է:
    Հայաստանի հիմնական դժբախտությունը, ոչ, դա չի: Բայց դա ՀՀ օրակարգային հարցերից մեկն է, որն անհրաժեշտ է լուծել:
    Կարո՞ղ ես լուծել, առանց որևէ փոխզիջման: Իրատեսորեն:
    Կարո՞ղ է երկիրը նորմալ հունով զարգանալ, առանց հարևան երկիրների հետ նորմալ հարաբերությունների:
    Այո, պնդում եմ, որ եթե էս երկու կետերով ես «առաջ գնում», ապա գնում ես մի ուղղությամբ, երբ վաղ թե ուշ նորից հիասթափվելու ես՝ սպասելիքներդ չարդարանալու պատճառով:
    Սա շատ գրավիչ, բայց հեքիաթային հիպոթեզ է:
    Արի մի կողմ թողնենք ռոմանտիկան:
    Դե Սերժը այդ հարցով էլ զբաղվում է էլի։ Հա, դրա համար ՀԱԿ–ը Սերժին չի խանգարում, որ Հայաստանի գործերը առաջ գնան։ Ինչպիսի՜ հայրենասիրություն։ Այսինքն ՀԱԿ–ը հիմա պայքարում է փոխզիջումային տարբերակի խոչնդոտները վերացնելու ուղղությամբ, ծիպա ձեններդ կտրեք, մենք կարևոր հարցեր ենք լուծում։ Բա որ ասում են թե Սերժի ու Լևոնի ծրագրերի տարբերություն չկա, մենակ լավ տղու բազարներ են, ի՞նչ եք ձևեր թափում։
    Si vis pacem, para bellum

  12. #191
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է հայտարարել, որ ներկայումս մենք իշխանափոխության հասնելու ռեսուրս չունենք, ու մեր հիմնական խնդիրն ա ավելի հզորանալը ու ճիշտ պայքար տանելը՝ նման հնարավորություն ստանալու համար:

    ՀԱԿ-ն ունի հիասթափվածների մեծ բանակ, ովքեր կոգևորվեն, երբ ՀԱԿ-ը կկարողանա ճգնաժամից դուրս գալու ծրագիր վերջնական մշակել ու կյանքի կոչել:
    ՀԱԿ-ի գործունեությունը չի սկվում ու չի ավարտվում հայտարարություններով, թեև դրանք էլ որոշակի շրջանակների ու որոշակի գործերի համար ազդեցիկ են:
    Մենք ներկայումս վատ վիճակում ենք, բայց դա ոչինչ չի նշանակում:

    Ինչ-որ վերևում ասացի, կրկնում եմ հարյուրերոդ անգամ: Ի տարբերություն քեզ ես իրատեսորեն վերլուծում կատարվածը:
    Իսկ ե՞րբ ունեին ռեսուրս։ Իսկ ե՞րբ կունենան ռեսուրս։ Ինչ նկատի ունի ռեսուրս ասելով՝ փո՞ղ, զե՞նք, ժողովդրի մեծամասնության համակրա՞նքը, «ակտիվ պայքարող» տներց դուրս եկող ժողովու՞րդ։ Ինչի՞ համար է պետք հիմա իշխանափոխություն, որ Ղարաբաղի հարցը լուծեն ու Թուրքիայի հետ ախպերանա՞ն, հենա Սերժը անում ա էլի…
    Si vis pacem, para bellum

  13. #192
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ե՞րբ ունեին ռեսուրս։ Իսկ ե՞րբ կունենան ռեսուրս։ Ինչ նկատի ունի ռեսուրս ասելով՝ փո՞ղ, զե՞նք, ժողովդրի մեծամասնության համակրա՞նքը, «ակտիվ պայքարող» տներց դուրս եկող ժողովու՞րդ։ Ինչի՞ համար է պետք հիմա իշխանափոխություն, որ Ղարաբաղի հարցը լուծեն ու Թուրքիայի հետ ախպերանա՞ն, հենա Սերժը անում ա էլի…
    Ասում եմ չէ, ես մյուս ընտրություններին Սերժին եմ ընտրելու, չեք հավատում: Համ էլ մեկա ինքն ա ընտրվելու: Համ էլ, ինչքան շատ մարդ կամավոր Սերժին ընտրի, էնքան քիչ քաղբանտարկյալ կունենանք: Համ էլ ՀԱԿ-ի հայտարարությունները ինձ սկսել են փիս դզել, կարանք 5 տարի ավել կարդանք:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (10.02.2010)

  15. #193
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում եմ չէ, ես մյուս ընտրություններին Սերժին եմ ընտրելու, չեք հավատում: Համ էլ մեկա ինքն ա ընտրվելու: Համ էլ, ինչքան շատ մարդ կամավոր Սերժին ընտրի, էնքան քիչ քաղբանտարկյալ կունենանք: Համ էլ ՀԱԿ-ի հայտարարությունները ինձ սկսել են փիս դզել, կարանք 5 տարի ավել կարդանք:
    Ինչ անկայուն քաղաքացի ես բայց ով արիաց արի...Բա ասում էիր ուժ ու եռանդ չեմ խնայի որ Ծառուկյանը ընտրվի: Քո համար եմ ասում կգնաս երկու տեղ պտիշկա կդնես թերթիկդ անվավեր կճանաչեն: Ես

  16. #194
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ անկայուն քաղաքացի ես բայց ով արիաց արի...Բա ասում էիր ուժ ու եռանդ չեմ խնայի որ Ծառուկյանը ընտրվի: Քո համար եմ ասում կգնաս երկու տեղ պտիշկա կդնես թերթիկդ անվավեր կճանաչեն: Ես
    Լավ, համոզեցիր, ես դեռ չեմ կողմնորոշվել, կարող ա Ծառուկյանին ընտրեմ:

  17. #195
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Սերժը այդ հարցով էլ զբաղվում է էլի։ Հա, դրա համար ՀԱԿ–ը Սերժին չի խանգարում, որ Հայաստանի գործերը առաջ գնան։ Ինչպիսի՜ հայրենասիրություն։ Այսինքն ՀԱԿ–ը հիմա պայքարում է փոխզիջումային տարբերակի խոչնդոտները վերացնելու ուղղությամբ, ծիպա ձեններդ կտրեք, մենք կարևոր հարցեր ենք լուծում։ Բա որ ասում են թե Սերժի ու Լևոնի ծրագրերի տարբերություն չկա, մենակ լավ տղու բազարներ են, ի՞նչ եք ձևեր թափում։
    Վիշապ ջան Ղարաբաղյան հարցի լուծումը անհամեմատ ավելի կարևոր խնդիր է քան իշխանափոխությունը...

Էջ 13 73-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.02.2010, 23:41
  5. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •