Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
… ապեր, մի հատ թերթե՞նք էս ակումբի էջերն ու քեզ ցույց տամ թե քանի հարյուր անգամ եմ ասել, որ ամեն ինչ նորմալ չի, բայց միաժամանակ քո նման ծայրահեղությունների ու հուսահատության գիրկն ընկած սարսափելի չեմ համարում:
Չուկ, դու վերջերս բավականին հաճախ ես դեմագոգիայով զբաղվում: Ո՞րն է ծայրահեղությունն ու հուսահատությունը, սույն թեմայի հարցադրումնե՞րը, ՀԱԿ-ի վերաբերյալ իմ կարծի՞քը, այն որ համաձայն չե՞մ քեզ հետ, թե ՀԱԿ-ը հաջողություն է ունեցել քաղաքական ասպարեզում, դու դա համարում ես հուսահատություն և ծայրահեղությու՞ն:
Իսկ ելք որոնելու լավագույն միջոցը ֆորումներում գրառումներ անելը չի. անձամբ եմ քեզ միլիոն անգամ ասել, մտահո՞գ ես, այ ախպեր, արի գնանք ՀԱԿ, նախաձեռնություններով հանդես արի, առաջարկներ արա: Վրիցդ գցել ես չէ՞, ասելով, որ դու սոսկ քաղաքացի ես, նախընտրե՞լ ես չէ թեմաներում հիմք չունեցող քննարկումներ կազմակերպելը (օրինակ նոր ընդդիմության իբրև տեսլական, որը բանական ուղեղը տեսնում ա, որ անհնար ա՝ առավել ևս քո ասած հայեցակարգով): Ուրեմն մի դժգոհի, որ դա անվանում եմ ջուրծեծոցի:
Խնդրեմ, դեմագոգիայի պայծառ օրինակ: Մի հատ կբացատրե՞ս թե քանի գրոշի արժեք ունի քո կողմից ՀԱԿ-ի գովերգանքը, եթե ՀԱԿ-ի մտավոր ռեսուրսը պիտի լինեմ ես՝ անբանական ուղեղի տեր, էմոցիոնալ, արագ հիասթափվող նվաստս: Դու ինչ որ դժվարություն ունես հասկանալու, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում, մտքովս էլ անգամ չի անցնում զբաղվել, ես վաղուց ընտրել եմ իմ զբաղմունքը, որտեղ ես ունեմ իմ պարտականությունները, պատասխանատվությունը, և դրանով արդեն հասարակության վզին նստած չեմ, հարկեր եմ վճարում ու կատարում իմ քաղաքացիական պարտականությունները, սա հասկանալը բավականին բարդ խնդիր է հավանաբար… Ու քաղաքականությամբ չզբաղվելս ինձ այնուամենայնիվ լիարժեք իրավունք է տալիս քննադատելու քաղաքկան ուժին, երևի սա էլ է չափազանց բարդ հասկանալը: Այսինքն քեզ մոտ եթե ինչ որ կոմպյուտերային կոմերցիոն ծրագիր չի աշխատում, դու հավանաբար կամ շարունակում ես սպասել թե այն երբ է աշխատելու, կամ էլ ինքդ ես գրում այդ ծրագիրը, բայց ոչ մի կերպ ինքդ քեզ թույլ չես տալիս այդ ծրագիրը գրողների նկատմամբ որևէ բացասական կարծիք, ինչպես նաև չես մտածում մեկ այլ ծրագրի անցնելու մասին: Սա՞ է քո բանական մոտեցումը: Ես քո գովերգած ուժին երկու անգամ ձայնս տվել եմ, և քո գովերգած ուժը կարծես դրանից ավելին ինձնից չի էլ սպասել: Սակայն դու կարծես թե քեզ լիազորություններ ես վերապահում ՀԱԿ-ի անունից ավելացնել ինձնից պահանջվելիքը, և դեռ մեղադրում ես իմ ուղեղին անբանականության մեջ… Ինչ որ դոզան շատ էր…

Կրկնում եմ.
- Ներկա իրավիճակում չկա նոր ընդդիմություն ստեղծելու որևէ ռեալ տեսլական:
- Քո ներկայացրած հայեցակարգը պոպուլիստական է, իրականացող չի, որևէ ռեալ հնարավորություն չկա իրականանալու, այդ տեսլականով ընդդիմություն ձևավորելու դեպքում ժողովրդին նոր հիասթափություն է սպասվում:
Վերջ:
Հակաճառի ու ասա որ էս երկու կետերում սխալվում եմ:
Ես դեռ որևէ լուրջ հայեցակարգ չեմ էլ ներկայացրել, բայց դու արդեն լուրջ դիմադրում ես, սա խոսուն հանգամանք է Ես ընդհամենը հարցում եմ ներկայացրել Ակումբի քաղաքականությամբ հետաքրքրվող ժողովդրին, իսկ դու ինձ մեղադրում ես ծայրահեղությունների ու հիասթափության գիրկն ընկելուց, պոպուլիզմով զբաղվելուց մինչև անուղեղ լինելու մեջ, Չուկ, չե՞ս կարծում, որ քո վերաբերմունքը չափազանց կոշտ է: