Լավ, ժող, իմ եզրակացությունն ասեմ, գնամ խաղալու:
Եզրակացություն, որը վաղուց էի արել, բայց հաստատվեց էս թեմայի գրառումներից:
Ուրեմն կա բարի ցանկություն. փոխել երկրում իշխանությանը, հաստատել սահմանադրական կարգ:
Հիմա կա ևս մեկ բարի ցանկություն. կարողանալ ձևավորել նոր ընդդիմություն կամ էլ հինը վերափոխել՝ հարմարեցնելով մեզ:
Իմ եզրկացությունը. դրանք ընդամենը բարի ցանկություններ են, որոնք չեն իրականանալու, քանի որ իրական պահանջ չկա: Իրական պահանջը կլինի, երբ կլինի ակտիվ ժողովուրդ (պայքարող բառն էլ ժամանակավոր մի կողմ դնենք), ով կհարկադրի նման ուժի կազմավորումը կամ եղածի վերաձևափոխումը: Այդպիսին, ցավոք, չկա: Կան ընդամենը բազում բարի ցանկություն ունեցողներ, ինչպես օրինակ ես կարող եմ երազել, որ Հիսուս Քրիստոսը իջնի, սրանց ձեռքերը շղթաներով կապի ու տանի: Երբ որ կլինի այդ ակտիվ ժողովուրդը, այս թեմայում երկար ու գեղեցիկ խոսքեր գրողները հանկարծ կարող ա նկատեն, որ նոր ընդդիմություն էլ պետք չի, հինը այդ ռեսուրսով իրենց ուզածն էլ է անելու:
Ինչ-որ է:
Ինչպես ասել եմ, նորից կասեմ. միայն ուրախ կլինեմ եթե նոր ու հզոր ուժ, գաղափարական ու լավ մարտավարությամբ ընդդիմություն ձևավորվի: Շատ ուրախ կլինեմ: Պարզապես չեմ հավատում ու պատրաստ եմ ուզածիդ հետ գրազ գալ, որ առնվազն առաջիկա 2 տարում չենք տեսնելու այդպիսի ընդդիմություն, եթե իհարկե հանկարծ ու էդ ընթացքում ՀԱԿ-ն իշխանության չգա:
Այս պահին ունենք խնդիր, մեզնից հասանելիք ամեն ինչ անելը իշխանությանը մարտահրավեր նետած միակ ուժին աջակցելու:
Առնվազն ես ունեմ էդ խնդիրը:
Ու էդ ուժի հետևից գնալու եմ, որովհետև էսօրվա ասպարեզում ուրիշ նման ուժ չկա:
Մասնավորապես վաղը ՀԱԿ ղեկավար կազմի հետ եռաբլուր եմ գնում, եթե միացողներ կլինեն, զանգեք:
Ու ինձ կներեք, որ նման թեմաները ջուրծեծոցի եմ համարում:
հ.գ. Վիշապ, քո կոնկրետ տեսակետներին ուզում էի կետ առ կետ պատասխանել, բայց չգիտեմ ինչի հավեսս փախել ա, մասնավորապես սկսած էս հատվածից «ոչ հողեր հանձնելու քաքլան ու պարտվողական դիրքորոշմամբ, ոչ էլ քիրվայություն անելու, ծիպա առանց դրա մենք կյանք չունենք» ուտոպիա ա, պոպուլիստական կոչ, հետևաբար չիրականալի մի բան: Բայց երկար չեմ ուզում անդրադառնալ![]()
Էջանիշներ