Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։
Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։
Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։
Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։
Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։
Էհհ ինչ նոր ընդիմություն: Սուլուգունիով ձվաձեղ եմ արել, ընենց համով ա...Բայց եթե տենց ընդիություն առաջանա, ես էլ կխաղամ իրա հետ...
Ես համաձայնվեցի, քանի որ տեսնում եմ, որ ուրիշ տարբերակ չկա ժողովրդի լայն զանգվածների ակտիվացնելու: Մենք մենակ գլոբալ ընտրություններին ենք ակտիվանում:
Հետևաբար թեև մեզ իսկապես խիստ օգտակար կլիներ նոր գաղափարներով նոր ընդդիմության ծնունդը, բայց դա ընդամենը բարի ցանկություն ա, բլեֆ՝ ռեսուրսի ու կազմակերպիչների բացակայության պատճառով:
Իրազեկման ընթացքում երթ էլ է եղել, մեծ երթ:
Իսկ իրազեկման հիմնական ձևը եղել է դռնեդուռը, որին մասնակցել են նաև ՀԱԿ ղեկավարներն ու ընդհանուր հարթ է անցել: Ոչ մեկը նոստրադամուս չէր, որ գուշակեր որ հենց այդ օրը հենց էդ տեղում տենց բան ա լինելու: Իսկ որ դռնեդուռը շատ ցանկալի է որ լիներ, ես չեմ կարծում, որ ասելու կարիք կար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
նոր ընդիմություն, հին ընդիմություն, նոր իշխանություն, հին իշխանություն, ......
պետք ա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ հասարակություն ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ բառից ԲՈՒՆ իմաստով՝ դպրոցներում, ԲՈՒՀերում, մամուլի միջոցով և այլ բոլոր հնարավոր ուղիներով, այդ դեպքում սայլը տեղից կշարժվի, կձևավորվի հասարակական ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ օրենքների խախտման նկատմամբ, իսկ առանց դրա ուղղակի գումարելիները տեղերը կփոխվի, իսկ հիմա իշխանությունները ամեն ինչ անում են հասարակությանը բթացնելու համար.. անհրաժեշտ է ուղղակի կարողանալ ջարդել էտ գաղափարական շրջափակման կապանքները...
երբ Նիկոլ Փաշինյանին յոթ տարի դատելու համար հասարակական ընդվզում չի բարձրանում, էլ ի՞նչ եք ուզում ընդիմությունից.. ընդիմությունը ալիք չի բարձրացնում, ընդիմությունը միայն ուղորդում է ալիքը...
էլ մի ընգեք դեմագոգիայի մեջ ու փորձեք ես իմ ինչ քաղաքական թեզեր պատրաստել, ամեն ինչ տրիվիալ ա, մեր հասարակությունը պատրաստ չի ժողովդավարական երկիր կառուցելուն, իսկ իշխանությունների թիվ մեկ պարտականությունն է նման հասարակություն պատրաստելը, որը նրանք չեն անում...
Chuk (26.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ