User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։

    19 16.52%
  • Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։

    48 41.74%
  • Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։

    22 19.13%
  • Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։

    17 14.78%
  • Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։

    9 7.83%
Էջ 4 73-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 1085 հատից

Թեմա: Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Էջը պետքա փակել ու նոր էջ բացել: Ընդ որում նոր էջը կարող է նույն դեմքերի մասնակացությամբ բացվել: Բոլորս էլ գիտենք, որ ընդդիմության ղեկավարների նպատակը իշխանափոխությունն էր, որին չեն հասել, իսկ վեհ նպատակները կարող են լինել միայն շարքային պայքարողի մոտ: Ասել եմ, ասում եմ ու ասելու եմ. քաղաքականությունը կեղտա, իսկ դու ուզում ես մի ամբողջ ժողովրդի կեղտի մեջ տեսնել…
    Ռեալիստ, թեմայում իմ կատարած առաջին իմ գրառման մեջ գրել եմ, որ ընդդիմության մեջ մտածողության փոփոխություն է պետք: Կարող եմ կրկնել: Ես էդպես եմ համարում ու էս իմաստով անշուշտ համաձայն եմ:

    Ցանկացած նոր ընդդիմության գոյությունը կողջունեմ, որովհետև ՀԱԿ-ն իսկապես չի արտահայտում բոլոր շերտերի հույզերը, մասնավորապես ազգայնականներինը, իսկ ես կարծում եմ, որ իշխանության վրա գրոհ է պետք բոլոր կողմերից՝ հնարավորինս արագ փոփոխության հասնելու համար: Այլ հարց, որ իրատեսությունս չկորցնելով տեսնում եմ, որ ներկայումս նման ուժերի կազմավորումն անհնար է:

    Իսկ էջը պետք չի փակել: Դա սխալ կլինի:
    Պետք ա կարողանալ շարունակել սկսածը:
    Այսօր ՀԱԿ-ը բավական ամրացել է իր դիրքերում, իր տարածքային կառույցներով, կուռ համահոխների շատ ամուր բանակով: Էս ամեն ինչը ջուրը գցել ու նորը սկսելը քաղաքական անհեռատեսություն ա:
    Թե որն էր ընդդիմության ղեկավարների նպատակը, էական չի: Ես գիտեմ, որ և զուտ իշխանության եկողներ ուզող կային, գիտեմ նաև, որ կան գաղափարական մարտիկներ, ինչպիսիք են օրինակ Աշոտ Սարգսյանը, Արամ Մանուկյանը և այլն: Էս ուղղությամբ վեճ չծավալելու համար նախընտրեցի տալ երկու անուն, որոնք պիտի որ ոչ մեկի մոտ հակասություն չառաջացնեն: Բայց կրկնում եմ, դա չի կարևորը: Թող նրանց նպատակը լիներ իշխանության գալը, մեր նպատակը լիներ սահմանադրական կարգի վերականգնում ու ուս-ուսի տայինք, իրար հետ գնայինք, ամեն մեկս մեր ուզածին հասնելով:

    Ինչ վերաբերվում է իշխանությունների մարսելուն... արի ավելի ռեալ նայենք, իրանք մեր հաշվին են մարսում, անում են էն, ինչը էնքան էլ հեշտ չէր կանխատեսելը:
    ՎԵրջին թարմ օրինակը երեկվա Սերժ-Ալիև հանդիպումն էր. ԵԽԽՎ-ում մի շարք որոշումներ ընդունեցին այդ հանդիպման արդյունքներից ելնելով: Սա ահավոր ցավալի բան ա: Ու սրա դեմ պետք էր համընդհանուր ընդվզում, որը չեղավ:

    Շատերն են ասում, որ ՀԱԿ-ը պիտի կազմակերպեր:
    Գուցե:
    Չեմ ուզում վիճել, չնայած կարծում եմ, որ առկա ռեսուրսների պայմաններում ՀԱԿ-ն ինչ կարող էր, արել է:
    Բայց էականն ուրիշ ա, էականն էն ա, որ մարդիկ ոտի չկանգնեցին:
    Ես ուղղակի հոգնել եմ ասելուց, որ ոտի կանգնողն առանց կազմակերպչի էլ կկանգներ: Ես հոգնել եմ ասել, որ եթե ոտի կանգնողներ լինեին, կազմակերպիչ կհայտնվեր: Ես հոգնել եմ ասել, որ բլեֆ ա, չկա պայքարի ոգի: Հոգնել եմ ասել, որ մարդկանց ակտիվության դեպքում ՀԱԿ քայլերը հիմիկվա քայլերից կտարբերվեին, որտև իրանց հիմիկվա քայլերը, որքան էլ որ իրենք էդ մասին չխոսեն, պայմանավորված է նաև առկա ակտիվությամբ, հոգնել եմ ասել, որ մենքէնպիսին ենք, որ մենակ գլոբալ ընտրություններին ենք կարողանում ակտիվանալ, մնացած ժամանակ մեծ-մեծ փրթող ու ոչինչ չանող ենք:

    ՀԱԿ-ը պարտվել ա:
    Դա ճիշտ ա:
    Ուզած ճակատամարտի ժամանակ էլ պարտություն կարող է լինել, բայց եթե շարունակում ես, հաղթելու շանս ես ձեռք բերում:
    Հաղթելու համար պիտի մարտի մեջ լինես, տվյալ դեպքում ակտիվ:
    ՀԱԿ-ն էս պահին կարողանում ա ակտիվ պահի իրա հիմնական կորիզը ու լավ էլ ակտիվ ա պահում, անհրաժեշտ պահին գրոհի տանելու համար:
    Ու՞ր են մյուս բոլորը, այդ բոլոր խոսողները: Չկա, ոչ մեկը չկա:
    ՀԱԿ-ը պիտի հետևություններ անի, միանշանակ: Ավելին, պիտի փոխվի էլ շատ հարցերում, իմ կարծիքով:
    Բայց դա անօգուտ ա, քանի դեռ քաղաքացին չի փոխվել, ժողովուրդը չի փոխվել, չի դառել «1+»-ի կամ համանման այլ գաղափարի կրողը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Այնպես որ, չեմ խորանում. թե ինչ ենք հասկանում "նոր ընդդիմություն ասելով, բայց ՀԱԿ-ը լուրջ մրցակցի կարիք ունի: Թե չէ կլճանա այնպես ինչպես կոմունիստական կուսակցությունը: ՀԱԿ-ը փաստորեն էսօրվա ընդդիմադիր դաշտի սովետի ժամանակվա կոմունիստական կուսակցությունն ա դառել - եթե իրոք դեմ ես իշխանություններին, ՀԱԿ-ից բացի ուրիշ գնալու տեղ չունես: ՀԱԿ-ը մեզ մոնոպոլ գներ ա թելադրում, ժամանակի Արմենթելի նման, դրա համար էլ ՀԱԿ-ի մատուցած ծառայությունների որակը գնալով ընկնում է:
    Այնպես կուզենաի որ ՀԱԿ-ը մրցակից ունենար, այնպես կուզենաի որ Հայաստաում դեմոկրտիա լիներ, այնպես կուզենաի միլլինատեր լինել...Ապեր էս ա քո հիմավորումը նոր ուժի անհրաժեշտության?

  3. #48
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, "ՀԱԿ-ը էսօր միակ ուժն ա, որ կարող ա ռեալ ընդդիմություն լինել միտքը", մոտավորապես նույն բանն ա, որ ասես "ՀՀԿ-ն միակ ուժն ա, որ կարող ա ռեալ իշխանություն լինել" կամ "Սերժը միակ տղեն ա, որ կարող ա նախագահ լինել":
    Համաձայն եմ, ձյաձս:
    Դե հիմա գրառումս նորից կարդա, ու փորձիր գտնել, թե որտեղ եմ ասել, որ «ՀԱԿ-ը էսօր միակ ուժն ա, որ կարող ա ռեալ ընդդիմություն լինել միտքը»:

    Ասել եմ, ՀԱԿ-ն էսօր միակ ուժն ա, որն ապացուցել ա, որ ժամանակային երկար կտրվածքում գոյատևելու ու գործելու ունակ ուժ ա:

    Կարո՞ղ ես հակառակը պնդել, կարո՞ղ ես ցույց տալ որևէ այլ ուժի, որն ապացուցել ա, որ ժամանակային երկար կտրվածքում կարող ա գոյատևի:
    Կրկնում եմ, մենակ ուրախ կլինեմ, եթե էդպիսին լինի: Բայց չեմ նշմարում:
    Հավատս չեմ կորցնում: Բայց ուզում եմ էդ մասին սին երազանքներ տեսնելուց բացի ռեալ գործ էլ տեսնել: Ուզում եմ կազմավորող տեսնել: Ուզում եմ մասնակցող տեսնել:
    Չես պատկերացնի, թե ոնց են հոգնեցրել զուտ խոսակցությունները:
    Շատ ավելի են հոգնեցրել, քան ՀԱԿ-ի հաղթանակի խոստումներն ու առայժմ դրան չհասնելը՝ քեզ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #49
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կոնկրետ հարցնում եմ թե ինչ ա անելու էտ նոր ուժը որ չի փակում հիմա ՀԱԿ-ը, Վիշապը ինձ ասում ա ագռավն ունի երկու ոտ նամանավանդ ձախը...
    Ռամ ջան, ՀԱԿ պռոստը ոչ մի բան էլ չի անում, դրա համար էլ չենք իմանում, թե էլ տակը ինչ ա մնացել, որ ուրիշները կարան լրացնեն: Արի հարցիդ հարցով պատասխանենք - իսկ ինչ ա անում ՀԱԿ-ը ? Հետո մի հատ ցուցակ գրենք, թե պոտենցիալ ինչ պիտի աներ ընդդիմություն, հետո էտ ցուցակից կհանենք ՀԱԿ-ի արածները, տակը կմնա էն ինչ-որ պիտի անի "նոր ընդդիմությունը":

    Հիմա կարանք երկար-բարակ գրենք, որ ՀԱԿ-ը արթնացրեց, զարգացրեց, քաղաքացիականացրեց, թարմցարեց և այլն: Բայց ի վերջո, ցանկացած գործունեության արդյունավետությունը գնահատվում է արդյունքով - իսկ արդյունքները բացասական են` Նիկոլի 7 տարին էլ վրից:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (27.01.2010), REAL_ist (26.01.2010), Լեո (26.01.2010)

  6. #50
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, ձյաձս:
    Դե հիմա գրառումս նորից կարդա, ու փորձիր գտնել, թե որտեղ եմ ասել, որ «ՀԱԿ-ը էսօր միակ ուժն ա, որ կարող ա ռեալ ընդդիմություն լինել միտքը»:

    Ասել եմ, ՀԱԿ-ն էսօր միակ ուժն ա, որն ապացուցել ա, որ ժամանակային երկար կտրվածքում գոյատևելու ու գործելու ունակ ուժ ա:

    Կարո՞ղ ես հակառակը պնդել, կարո՞ղ ես ցույց տալ որևէ այլ ուժի, որն ապացուցել ա, որ ժամանակային երկար կտրվածքում կարող ա գոյատևի:
    Կրկնում եմ, մենակ ուրախ կլինեմ, եթե էդպիսին լինի: Բայց չեմ նշմարում:
    Հավատս չեմ կորցնում: Բայց ուզում եմ էդ մասին սին երազանքներ տեսնելուց բացի ռեալ գործ էլ տեսնել: Ուզում եմ կազմավորող տեսնել: Ուզում եմ մասնակցող տեսնել:
    Չես պատկերացնի, թե ոնց են հոգնեցրել զուտ խոսակցությունները:
    Շատ ավելի են հոգնեցրել, քան ՀԱԿ-ի հաղթանակի խոստումներն ու առայժմ դրան չհասնելը՝ քեզ:
    Չուկ ջան, դատարանում չենք, որ բառերի հետևից ընկնենք - ուղիղ չես ասել, բայց գրածդ ոջղ տեքստը հենց դա էր ենթադրում: Կազմակերպող չկա, դրա համար էլ մասնակցող չկա: Մի պահ երկու տարի առաջ կար կազմակերպող, մասնակցող էլ կար, ինչքան ուզում ես: Հիմա կազմակերպողը մասնակցողներից յան ա տվել, մասնակցողների մի մասը ըմբռնումով ա մոտեցել էտ յան տալուն, մի մասն էլ անկեղծորեն դեռ հավատում ա, որ յան չի տվել: Դու վերջին խմբի մեջ ես մտնում: Ապեր, մենք չեն դադարել ՀԱԿ-ին սատարելուց, ՀԱԿ-ն ա դադարել սատարվելուց:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (26.01.2010)

  8. #51
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամ ջան, ՀԱԿ պռոստը ոչ մի բան էլ չի անում, դրա համար էլ չենք իմանում, թե էլ տակը ինչ ա մնացել, որ ուրիշները կարան լրացնեն: Արի հարցիդ հարցով պատասխանենք - իսկ ինչ ա անում ՀԱԿ-ը ? Հետո մի հատ ցուցակ գրենք, թե պոտենցիալ ինչ պիտի աներ ընդդիմություն, հետո էտ ցուցակից կհանենք ՀԱԿ-ի արածները, տակը կմնա էն ինչ-որ պիտի անի "նոր ընդդիմությունը":

    Հիմա կարանք երկար-բարակ գրենք, որ ՀԱԿ-ը արթնացրեց, զարգացրեց, քաղաքացիականացրեց, թարմցարեց և այլն: Բայց ի վերջո, ցանկացած գործունեության արդյունավետությունը գնահատվում է արդյունքով - իսկ արդյունքները բացասական են` Նիկոլի 7 տարին էլ վրից:
    ՉԿԱ ՏԵՆՑ ՀԱՐՑ: չկա այնպիսի հարց որը հուզում է հասարակությունը և ՀԱԿ-ը կամ իշխանությունը չի տալիս դրա պատասխանը..
    Ապեր ՀԱԿ-ը անգործա բա լավա, ուր ա էտ ներ ընդիմությունը դե թող դրսևորվի: Թող մեկը մի հատ նոր մոտեցում ցույց տա Հայաստանի համար կարևոր հարցերի շուրջ: Չկա տենց գոնե մի մարդինչ ուժից եք խոսում...

    Ապեր թող մեկը գա ասի ես այս այս հարցերում ունեմ այսպիսի դիրքորոշում: Մենք էլ մտածենք ինչ անենք: Բայց ձեր ասածը այն է որ այնքան կուզնի որ մոտ մի 66.2 հատ ընդիմություն լիներ մրցակից ՀԱԿ-ին...

  9. #52
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, դատարանում չենք, որ բառերի հետևից ընկնենք - ուղիղ չես ասել, բայց գրածդ ոջղ տեքստը հենց դա էր ենթադրում: Կազմակերպող չկա, դրա համար էլ մասնակցող չկա: Մի պահ երկու տարի առաջ կար կազմակերպող, մասնակցող էլ կար, ինչքան ուզում ես: Հիմա կազմակերպողը մասնակցողներից յան ա տվել, մասնակցողների մի մասը ըմբռնումով ա մոտեցել էտ յան տալուն, մի մասն էլ անկեղծորեն դեռ հավատում ա, որ յան չի տվել: Դու վերջին խմբի մեջ ես մտնում: Ապեր, մենք չեն դադարել ՀԱԿ-ին սատարելուց, ՀԱԿ-ն ա դադարել սատարվելուց:
    Ուրեմն եթե դատարանում չենք, այլ ակումբում, ապա կարող ես իմ խոսքերի քո մեկնաբանությունը ներկայացնել որպես իմ խո՞սք:
    Ես էլ ասում եմ. ապեր, սուտ ես ասում, ես տենց բան ոչ ասել եմ, ոչ էլ նկատի եմ ունեցել:

    Ինչ վերաբերվում ա սատարել-սատարվելուն, կրկնվում ենք էլի, բայց ոչինչ: Անշուշտ ՀԱԿ-ը կարող էր ավելի լավ կազմակերպել ու իր ռեսուրսներն իմ կարծիքով ամբողջովին չի օգտագործում: Բայց միաժամանակ կուրություն ա չտեսնել, որ ժողովորդի մեծ մասը ուղղակի չեն ուզում կազմակերպվել, ու դա ա հիմնական պատճառը: Ձյաձս, հարգանքներս, բայց մի շեղվի ամեն ինչին բոլոր կողմերից նայելու ճիշտ տարբերակից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #53
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր այս պահին ավելի լավ ներկայացնող չկա ու չկա մեկը որ ասի էտ սպառիչը որն ա...Ես քեզ ասում եմ հարգելի Ռեալիստ դու ջմբռդուկի կարիք ունես? Դու չես հարցնի էտ ինչ ա անում, էտ իմ ինչին ա պետք...
    Ապեր բազմակարծությունը շատ լավա, բայց չկա էտ բազմակարծությունը հասկանւոմ ես...Իսկ եթե հարցը հնչում կուզենիք որ բազմակարծություն լիներ, ենթատեքստով ապեր դա քաղաքական հումորի բաժնում էլի...
    Ես կոնկրետ հարցնում եմ թե ինչ ա անելու էտ նոր ուժը որ չի փակում հիմա ՀԱԿ-ը, Վիշապը ինձ ասում ա ագռավն ունի երկու ոտ նամանավանդ ձախը...
    Ոչ թե ավելի լավ ներկայացնող չկա, այլ պարզապես ուրիշ ներկայացնող չկա: Իսկ ՀԱԿ-ը մեծ թվով սխալներա արել, շատ ու շատ բաներ չի արել, որ պետքա ու կարար աներ ու ինքը նենց լիքը ու ահագին կապ չունի սպառիչ ներկայացնելու վիճակի հետ` դատելով միայն մեզ հայտնի միջոցների շրջանակով:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  11. #54
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե ավելի լավ ներկայացնող չկա, այլ պարզապես ուրիշ ներկայացնող չկա: Իսկ ՀԱԿ-ը մեծ թվով սխալներա արել, շատ ու շատ բաներ չի արել, որ պետքա ու կարար աներ ու ինքը նենց լիքը ու ահագին կապ չունի սպառիչ ներկայացնելու վիճակի հետ` դատելով միայն մեզ հայտնի միջոցների շրջանակով:
    Ապեր չենք հասկանում իրար
    Ինչ ա նշանակում սպառիչ ապեր? Մի հատ խնդիրում եմ ասա օրինակ Ղարաբաղի հարցում ընդիմության մոտեցումը սպառիչ չէ և ներկայացրու սպառիչը...

  12. #55
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես կուզենաի որ ՀԱԿ-ը մրցակից ունենար, այնպես կուզենաի որ Հայաստաում դեմոկրտիա լիներ, այնպես կուզենաի միլլինատեր լինել...Ապեր էս ա քո հիմավորումը նոր ուժի անհրաժեշտության?
    Իսկ ինչը դուրդ չի գալիս հիմնավորումներիս? Դու չէիր ուզենա ??

  13. #56
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչը դուրդ չի գալիս հիմնավորումներիս? Դու չէիր ուզենա ??
    Ապեր ես էլ ասում ես շատ շատ բաներ կուզենի, բայց եկեք առանձին թեմա բացենք բարի ցանկություններ ու ցանկանանք ...Բայց դրա համար քաղաքական հումորի բաժին կա էլի...

  14. #57
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում ա սատարել-սատարվելուն, կրկնվում ենք էլի, բայց ոչինչ: Անշուշտ ՀԱԿ-ը կարող էր ավելի լավ կազմակերպել ու իր ռեսուրսներն իմ կարծիքով ամբողջովին չի օգտագործում: Բայց միաժամանակ կուրություն ա չտեսնել, որ ժողովորդի մեծ մասը ուղղակի չեն ուզում կազմակերպվել, ու դա ա հիմնական պատճառը: Ձյաձս, հարգանքներս, բայց մի շեղվի ամեն ինչին բոլոր կողմերից նայելու ճիշտ տարբերակից:
    Քաքլան, անհույս ժողովուրդ: Ես էս գրածիցդ հետո համոզվում եմ, որ ժողովուրդը վաբշե սխալ արեց, որ նախագահական ընտրություններից առաջ կազմակարպվեց: Կազմակերպվեց, ու իրան քցեցին: Պիտի տենց շանս չտար Լևոնին, որ հիմա իրան չմեղադրեին:

  15. #58
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր չենք հասկանում իրար
    Ինչ ա նշանակում սպառիչ ապեր? Մի հատ խնդիրում եմ ասա օրինակ Ղարաբաղի հարցում ընդիմության մոտեցումը սպառիչ չէ և ներկայացրու սպառիչը...
    Սպառիչը բառացի մի հասկացի: Հասարակությանը հուզող բոլոր հարցերով մեզ ու իրանց հայտնի բոլոր միջոցներով ժողովրդի շահերի արդյունավետ պաշտպանություն: Մանր մունր ասպեկտները հաշվի չենք առնում: Եթե դու գիտես, որ ընդիմությունը կարա էս էս բաները անի, բայց չի անում, չի կարում անի կամ չի ստացվում, նշանակումա թարմ ուժի ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ կա: Ետ թարմ ուժը նախ ինքը կփորձի անի, հետո էլ ստիմուլ կհանդիսանա որ հինը ավելի լավ աշխատի, երրորդն էլ ճնշման շնորհիվ պետությանը կհիշացնի իրա պարտականությունները:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  16. #59
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր ես էլ ասում ես շատ շատ բաներ կուզենի, բայց եկեք առանձին թեմա բացենք բարի ցանկություններ ու ցանկանանք ...Բայց դրա համար քաղաքական հումորի բաժին կա էլի...
    Ապեր, ցանկություն առ ցանկություն ենք բացում - հեսա մի բարի ցանկության համար Վիշապը բացել ա, մենք էլ կոլեկտիվ ցանկանում ենք: Դու չես ցանկանում, մի ցանկացի: Ուրեմն դու չես ունենա: Փոքր ժամանակ չեն ասել, որ եթե Ձմեռ Պապիին չես հավատում, ուրեմն նվերներ չես ստանա ??

  17. #60
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն։

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպառիչը բառացի մի հասկացի: Հասարակությանը հուզող բոլոր հարցերով մեզ ու իրանց հայտնի բոլոր միջոցներով ժողովրդի շահերի արդյունավետ պաշտպանություն: Մանր մունր ասպեկտները հաշվի չենք առնում: Եթե դու գիտես, որ ընդիմությունը կարա էս էս բաները անի, բայց չի անում, չի կարում անի կամ չի ստացվում, նշանակումա թարմ ուժի ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ կա: Ետ թարմ ուժը նախ ինքը կփորձի անի, հետո էլ ստիմուլ կհանդիսանա որ հինը ավելի լավ աշխատի:
    Ապեր ես ուզում եմ քեզի տենամ

    Ռեալիստ ջան ես վերացական հարցադրումննրը քաղաքկանության մեջ գնահատում եմ որպես տրտունջ ու ոչ մի լուրջ բան:

    Կա այսօր ՀԱԿ-ը իր առաջնորդը որը հանգամանալից առանց պոպուլիզմի և ձևականության ներկայացրել է իր մարտավարությունը, բացատրել է ներքին և արտաքին մարտահարվերնները, իր մոտեցումնները Հայաստանի համար կարևոր ստռատեգիական խնդիրնների շուրջ:
    Հիմա: Նոր քաղաքական ուժի օդից չի ծլում, չի գալիս ասում ես նոր ընդիմություն եմ մենք ենք ամենրիկյան կինոների նման ծափերով իրան դիմավորենք:
    Նոր ուժ ստեղծվում է եթե այդ հարցերի շուրջ արտահայտվում է նոր մոտեցում, առաջարկվում է նոր լուծումներ: Օրիանկ բերեցի դաշնակցությունը: Իր արտահայտած մոտեցումը տարբերվում է ՀԱԿ-ից: Ինքը հայտարարեց որ դառնում է ընդիմություն և ձևակերպեց ԻՐ ՀԱԿ-ից տարբեր լուծումը: Հիմա երբ մենք ասում ենք որ կարիք ունենք նոր ուժի դա արդեն ենթադրում է որ կա հարց, ինչ որ խնդիր որը նոր է առաջացել և դրա պատասխանը չկա, կամ եղած պատասխանները մեզ չեն բավարարում:
    Հիմա ես հարցննում եմ այդ ինչ հարցով է գալու այդ նոր ուժը?

    Որ հարցն է որ Վիշապին չի բավարարում և կուզեր նոր ուժ գար որ լուծեր այդ հարցը...

Էջ 4 73-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Կեղծ ընդդիմություն. կա՞, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.04.2011, 17:14
  3. Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.05.2010, 10:27
  4. Նոր քաղաքական ընդդիմություն. ԷՄՆ դաշինք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.02.2010, 23:41
  5. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •