Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Էջը պետքա փակել ու նոր էջ բացել: Ընդ որում նոր էջը կարող է նույն դեմքերի մասնակացությամբ բացվել: Բոլորս էլ գիտենք, որ ընդդիմության ղեկավարների նպատակը իշխանափոխությունն էր, որին չեն հասել, իսկ վեհ նպատակները կարող են լինել միայն շարքային պայքարողի մոտ: Ասել եմ, ասում եմ ու ասելու եմ. քաղաքականությունը կեղտա, իսկ դու ուզում ես մի ամբողջ ժողովրդի կեղտի մեջ տեսնել…
Ռեալիստ, թեմայում իմ կատարած առաջին իմ գրառման մեջ գրել եմ, որ ընդդիմության մեջ մտածողության փոփոխություն է պետք: Կարող եմ կրկնել: Ես էդպես եմ համարում ու էս իմաստով անշուշտ համաձայն եմ:

Ցանկացած նոր ընդդիմության գոյությունը կողջունեմ, որովհետև ՀԱԿ-ն իսկապես չի արտահայտում բոլոր շերտերի հույզերը, մասնավորապես ազգայնականներինը, իսկ ես կարծում եմ, որ իշխանության վրա գրոհ է պետք բոլոր կողմերից՝ հնարավորինս արագ փոփոխության հասնելու համար: Այլ հարց, որ իրատեսությունս չկորցնելով տեսնում եմ, որ ներկայումս նման ուժերի կազմավորումն անհնար է:

Իսկ էջը պետք չի փակել: Դա սխալ կլինի:
Պետք ա կարողանալ շարունակել սկսածը:
Այսօր ՀԱԿ-ը բավական ամրացել է իր դիրքերում, իր տարածքային կառույցներով, կուռ համահոխների շատ ամուր բանակով: Էս ամեն ինչը ջուրը գցել ու նորը սկսելը քաղաքական անհեռատեսություն ա:
Թե որն էր ընդդիմության ղեկավարների նպատակը, էական չի: Ես գիտեմ, որ և զուտ իշխանության եկողներ ուզող կային, գիտեմ նաև, որ կան գաղափարական մարտիկներ, ինչպիսիք են օրինակ Աշոտ Սարգսյանը, Արամ Մանուկյանը և այլն: Էս ուղղությամբ վեճ չծավալելու համար նախընտրեցի տալ երկու անուն, որոնք պիտի որ ոչ մեկի մոտ հակասություն չառաջացնեն: Բայց կրկնում եմ, դա չի կարևորը: Թող նրանց նպատակը լիներ իշխանության գալը, մեր նպատակը լիներ սահմանադրական կարգի վերականգնում ու ուս-ուսի տայինք, իրար հետ գնայինք, ամեն մեկս մեր ուզածին հասնելով:

Ինչ վերաբերվում է իշխանությունների մարսելուն... արի ավելի ռեալ նայենք, իրանք մեր հաշվին են մարսում, անում են էն, ինչը էնքան էլ հեշտ չէր կանխատեսելը:
ՎԵրջին թարմ օրինակը երեկվա Սերժ-Ալիև հանդիպումն էր. ԵԽԽՎ-ում մի շարք որոշումներ ընդունեցին այդ հանդիպման արդյունքներից ելնելով: Սա ահավոր ցավալի բան ա: Ու սրա դեմ պետք էր համընդհանուր ընդվզում, որը չեղավ:

Շատերն են ասում, որ ՀԱԿ-ը պիտի կազմակերպեր:
Գուցե:
Չեմ ուզում վիճել, չնայած կարծում եմ, որ առկա ռեսուրսների պայմաններում ՀԱԿ-ն ինչ կարող էր, արել է:
Բայց էականն ուրիշ ա, էականն էն ա, որ մարդիկ ոտի չկանգնեցին:
Ես ուղղակի հոգնել եմ ասելուց, որ ոտի կանգնողն առանց կազմակերպչի էլ կկանգներ: Ես հոգնել եմ ասել, որ եթե ոտի կանգնողներ լինեին, կազմակերպիչ կհայտնվեր: Ես հոգնել եմ ասել, որ բլեֆ ա, չկա պայքարի ոգի: Հոգնել եմ ասել, որ մարդկանց ակտիվության դեպքում ՀԱԿ քայլերը հիմիկվա քայլերից կտարբերվեին, որտև իրանց հիմիկվա քայլերը, որքան էլ որ իրենք էդ մասին չխոսեն, պայմանավորված է նաև առկա ակտիվությամբ, հոգնել եմ ասել, որ մենքէնպիսին ենք, որ մենակ գլոբալ ընտրություններին ենք կարողանում ակտիվանալ, մնացած ժամանակ մեծ-մեծ փրթող ու ոչինչ չանող ենք:

ՀԱԿ-ը պարտվել ա:
Դա ճիշտ ա:
Ուզած ճակատամարտի ժամանակ էլ պարտություն կարող է լինել, բայց եթե շարունակում ես, հաղթելու շանս ես ձեռք բերում:
Հաղթելու համար պիտի մարտի մեջ լինես, տվյալ դեպքում ակտիվ:
ՀԱԿ-ն էս պահին կարողանում ա ակտիվ պահի իրա հիմնական կորիզը ու լավ էլ ակտիվ ա պահում, անհրաժեշտ պահին գրոհի տանելու համար:
Ու՞ր են մյուս բոլորը, այդ բոլոր խոսողները: Չկա, ոչ մեկը չկա:
ՀԱԿ-ը պիտի հետևություններ անի, միանշանակ: Ավելին, պիտի փոխվի էլ շատ հարցերում, իմ կարծիքով:
Բայց դա անօգուտ ա, քանի դեռ քաղաքացին չի փոխվել, ժողովուրդը չի փոխվել, չի դառել «1+»-ի կամ համանման այլ գաղափարի կրողը: