Վիշապ ձյա, իմ համեստ կարծիքով քո վերլուծությունները չափազանց մակերեսային են՝ քո ապատիայի մեջ լինելու պատճառով:
ՀԱԿ-ի գլխավոր հաջողությունը կձևակերպեմ շատ կարճ. ինքը կա:
Ու սա շատ մեծ հաջողություն է մի ուժի համար, որին ոչնչացնելու համար էնքան ռեսուրս ա կիրառվել, որ էլ ասելու չի:
Բարեբախտաբար սա միակ հաջողությունը չի:
Լևոնը միակը չի: Դու ես եղել են մարդը, որ պապիով ես պայմանավորել, դրա համար ես էդ մեղադրանքը հնչեցնում: Առողջ բանականությամբ մարդիկ իրենց առաջ գլոբալ խնդիրներ են դրել, շարժվում են կշռադատված, գաղափարական են ու սկզբունքային: Մի խառնիր մեզ ձեր վայրի արջի ցեղերին, - ասել է իմաստուն մարդը: Մենք անձով չենք պայմանավորել, մենք արագ ու հեշտ մի քայլով հաղթանակի սին հույսով չենք ապրել, որ քո նման ապատիայի մեջ ընկնեինք:
Խոսքը գործ ա ծնում, եթե խոսողը գործ անող ա: Եթե խոսողը անիմաստ խոսող ա, գործ չի ծնվում. ապացույց. հասարակության զգալի հատված իբր նոր ուժ են սպասում, իսկ այդ ուժը չկա: Ինչու՞, որովհետև իրենք դատարկ խոսողների մեծ բանակն են: Ռեալիստը ճիշտ ա ասում, ՀԱԿ-ը չի ներկայացնում հասարակության բոլոր շերտերի շահերը, մասնավորապես, ներկայումս, չի ներկայացնում դատարկախոսների բանակի շահերը:
Իսկ որ ասում եմ, որ ժողովուրդը պիտի փոխվի, նաև քեզ նկատի ունեմ, որ վերջապես հասկանաս(ք) որ ոչ մի բան չի փոխվելու, քանի դեռ նախաձեռնությունը քո ձեռը չես վերցրել: Երկիրն էն վիճակում չի, որ քո ու քո նմանների իրենց գործով զբաղվելու պայմաններում գլոբալ փոփոխություններ լինեն: Էն վիճակին ենք, որ ամեն մեկս պիտի լինենք մեկը անողներից: Պիտի Նիկոլի նման լինենք: Չլինենք, ոչ մի ուժի չփորձվես մեղադրել, որտև էդ ուժին ռեսուրս ա պետք փոփոխության հասնելու համար, իսկ ռեսուրսը՝ դու, հրաժարվում ես այդպիսին լինելու: Ուրեմն վայլելիր ընտրությունդ: Որտև դա քո քաղաքացիական ընտրությունն է. լինել հանդիսատես:
Իսկ նոր ընդդիմություն... հմմմ... հա, կարիք կա: Մենակ ուրախ կլինեմ, եթե լինի: Բայց չի լինի: Անող չեք: Խոսող եք:
(Դու-ն դու չես, այլ քո տիպի մարդկանց հավաքական կերպարը):
Էջանիշներ