Արի սկսենք սկզբից.
1. Ես չեմ ասում, որ ՀԱԿ-ը պուպուշ ա, ես չեմ ասում, որ ՀԱԿ-ն անսխալական ա, այլ ասում եմ, որ ինքը բավական հաջող իր գործն արել ու անում է, շարունակում է անել:
2. Եթե ստեղծվի ուժ, որը կարողանա ՀԱԿ-ին ռեալ այլընտրանք լինել ու մեզ ավելի արագ ու վստահելի տանի հաղթանակի, կլինեմ այդ ուժի կողքում: Հիմա իրերն իրենց անունով կոչելու մասին. վստահ չեմ, որ դու էլ կլինես: Չէ, քո անկեղծությանը չեմ կասկածում: Բայց այ ենթադրում եմ, որ սկզբից ոգևորված կմիանաս, հետո մի բանը մի քիչ քո սպասածով չի գնա, կամ դանդաղ կլինի, ու էլի ապատիայի մեջ կընկնես:
3. Քաղաքական որևէ շարժում խոսելով չի ստեղծվում, այլ գործով, ակտիվությամբ: Ցավոք նման գործ կամ գործի կամք չեմ տեսել որևէ «երրորդ ուժի» կամ երրորդ անձի կողմից, բացի... բացի-ի մասին կասեմ հաջորդ կետում: Իսկ ինչ են անում մյուսները, այդ թվում՝ դու: Խոսում են: Անվերջ խոսում: Հիշեցնեմ, երկու օր առաջ ես տեղեկացրի մի խմբի մասին, ով պետք է փորձի նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել: Նոր ընդդիմության մասին իրապես երազողը կփորձեր գալ ու մասնակցել այդ ուժի քայլերին, իր առաջարկներով ու իր ռեալ օգնությամբ հանդես գալ, այլ ոչ թե ապատիկ ու «հիստերիկ» թեմա բացել (գնահատականների համար ներողություն, դրանք տալիս եմ ելնելով «ամեն ինչը պետք է իրենց անունով կոչել» սկզբունքից, իսկ ես այդպես եմ գնահատում այսօրինակ հոդվածներն ու թեմաները, որոնք չունեն որևէ կոնստրուկտիվ միտք, գաղափար, նպատակ, այլ ընդամենը ապատիկ ու «հիստերիկ» բնույթի են):
4. Խզմալյանին, ինչպես ասացի, շատ եմ հարգում, այս թեմայում էլ իր անունը շոշափվեց: Հարգելուս պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն բազում այլ խոսողների փորձում է նաև գործ անել, առանձին շարժումներ ստեղծել, մասնավորապես Սարդարապատը: Սակայն նույն Խզմալյանը ՀԱԿ-ին մեղադրելուց առաջ, որ ՀԱԿ-ն իր ռեսուրսները չկարողացավ օգտագործել, թող մտածի, թե իր ստեղծած «շարժումը», որը միայն չակերտի մեջ կարելի է գրել իր փոքրաքանակության պատճառով, ի՞նչ է կարողանում անել, երբևէ կարողացե՞լ է 50-ից ավելի մարդ հավաքել: Ես հանրահավաքների ու երթերի ժամանակ հաճախ եմ տեսնում նույն Խզմալյանին, Ժիրայրին, ովքեր մանթրաշ հայացքով են նայում ՀԱԿ-ի հավաքած ժողովրդին, ափսոսալով, որ իրենք առանձին այդքանը չեն կարողանում անել: Սա ասում եմ, հասկացնելու համար, որ նույն Խզմալյանը այնքան քաղաքականությունից չի հասկանում, որ կարողանա շարժում ստեղծել ու եթե դիմացինին քննադատում է, թող իրեն էլ քննադատի: Ի դեպ, չնայած այդ քննադատությանը նույն Խզմալյանը շարունակում է մնալ ՀԱԿ շարքերում ու սա նաև ՀԱԿ ձեռքբերումներից մեկն է, որ իր շարքերի մեջի մարդը կարող է իրեն սուր քննադատության ենթարկել:
5. Նման խոսակցությունները, ցավոք, լինելու են անընդհատ, նաև իրողություն է, որ շատերը հիասթափվում են ՀԱԿ-ից: Սակայն այդ ամենը ժամանակավոր բնույթի ու նորմալ են: Էնպես որ իրականում կարելի է ուշադրություն չդարձնել այս «հիստերիային», բայց անձամբ ես կուզեի, որ ՀԱԿ-ը դրան չափազանց մեծ ուշադրություն դարձներ, համապատասխան հետևություններով:
Ցավոք թե բարեբախտաբար, ՀԱԿ-ը հայ քաղաքական դաշտում շարունակում է մնալ գերիշխող դերում ու նահանջելու նշան ցույց չի տալիս:
Էջանիշներ