Ապեր, ժողովուրդը քաղաքագետների միություն չի, որ հստակ ձևակերպած քաղաքական կամ նույնիսկ ոչ քաղաքական խնդիրներ ներկայացնի։ Խնդիրները ձևակերպում են քաղաքական ուժերը։ Ինչպես նաև ձևակերպում են դրանց լուծման ճանապարհները։ Իսկ ժողովուրդը եթե այդ խնդիրների ու իր շահերի վառ ընդհանրությունը տեսնում է և հավատում է այդ ուժին ու նրա առաջարկած ճանապարհին, ապա ակտիվանում է։
Ապեր, մեր ժողովուրդը ամեն մի հերթական կուտ ավելի ու ավելի դժվար է ուտելու, դեռ չի էլ մոտենալու։ Այնպես որ ֆուֆլո հասարակական հնչողության քննարկումները կձախողվեն, ու «Հայլուր»–ի եթերից այն կողմ չեն անցնի բնականաբար։Բայց կա նաև այլ տարբերակ: Դրածո ընդիմություն, որը ծառայում է կամ արտաքին ուժերին կամ իշխանության շահերին, դրանք արհեստածին ընդիմություններ են, որոնք սովորաբար հենց ստեղծվում են իբր հասրական քննարկումնների և պահանջի արդյուքնում:
Խնդիրը շատ պարզ է՝ ներկայացնել ժողովդրի շահերը և այդ շահերը բավարարելու համար տալ ճշմարտանման լուծումներ։Վիշապ ջան կձևակերպես այն խնիդրը որը պետք է լուծի նոր ընդիմությունը, փոխարինելով "հնին": Հակառակ դեպքում հարց է առաջանում թե դու ում շահերն ես պաշտպանում կամ ներկայացնում?
Էջանիշներ