Chuk-ի խոսքերից
Տղերք, ինձ էլ դուր չի գալիս, նույնիսկ հեչ դուր չի գալիս ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ին ուղղված էդ նոտաները: Բայց «մի կտոր բան քցեն դեմը», «մեղկ ա էդ տղեն» տիպի մեկնաբանություններն, ըստ իս, հեչ հարիր չեն:
Ի վերջո ինչ ա ասում Զուրաբյանը, ասում ա, որ եթե ԲՀԿ-ն պրիզնատ գա, որ սա ավազակապետություն ու որոշի դուրս գալ ավազակապետության դեմ, պայքարի հենց իր անցյալի դեմ, ուրեմն հնարավոր կլինի համագործակցել: Վերջ, էսքան բան: Ուրիշ հարց, որ մեկը ես վստահ եմ, որ ԲՀԿ-ն տենց բան չի անի ու դրա համար էլ ինձ դուր չեն գալիս սենց հայտարարությունները:
Բայց եթե «եթեների» լեզվով ենք խոսում, իսկ Զուրաբյանը զուտ «եթե»-ով ա պատասխանել, ես էլ մի ուրիշ «եթե» կավելացնեմ. եթե Սերժիկ Սարգսանը դուրս գա փողոց, կանգնի իմ կողքն ու իմ հետ հավասար գոռա «Սե՛ր-ժի՛կ, հե՛-ռա՛-ցի՛ր», ես կընդունեմ իրան իմ կողքին: Ի վերջո նպատակը ավազակապետական բարքերի դեմն առնելն ա, ոչ սրան-նրան ջախջախելը: Ու ով էլ էդ բարքերի դեմ կպայքարի, մեր «բարեկամն» ա էս պայքարում:
հ.գ. Ես բնականաբար պատրանք չունեմ, որ Սերժիկը կամ Գագիկը կարան իրենց իսկ ստեղծած համակարգի, ավազակապետության դեմ պայքարեն: Հույս ունեմ, որ տողերս ընթերցողները կհաղթահարեն ինձ հակաճառելու ցանկությունն ու կհասկանան իմ ասածի իմաստը, ոչ թե անձերի մասին օրինակներով «կթռնեն դեմքիս»:
Էջանիշներ