Տղերք, որպեսզի շատ չզարմանամ ձեր գրառումները կարդալուց, սահմանեք, տեսնեմ էդ վակուում ասելով ի՞նչ եք հասկանում: Որտև, տղերք ջան, էն միջավայրը, որ դուք ու Թևոն նկարագրում եք, էդ հենց վակուումն ա, այսինքն ըստ ձեր տրամաբանության պիտի սկսի լցվել: Էդ «ՀԱԿ-ն արհեստական լցնում ա վակուումը» տիպի բաները սոսկ ինքնախաբեություն են՝ կառուցած սին տեսությունն արդարացնելու համար, որ «տեսեք, ես ճիշտ նկարագրել եմ, որ վակուում ա... ինչի՞ չի լցնում... հմմմմ... դե ախպեր, Լևոնը»: Այսինքն Թևոն ու իրանով հիացածները էդպես էլ չկարողացան անձերի մակարդակից դուրս գալ, ամեն ինչը կոնկրետ անձերով են պայմանավորում: Վաղն էլ կասեն, որ Շուրիկն ա լցնում վակուումը, ու պետք ա որ Շուրիկը հեռանա: Այսինքն լուծում, որպես էդպիսին, հենց իրենց առաջարկած սցենարի համար, չեն առաջարկում: Ուղղակի ջուր ծեծոցի խոսակցությունների շարան: