Վիշապ ջան, իսկ ես վերջին անգամ չի որ կկրկնեմ, քանզի ու վասնզի վառ հույսս, որ մի օր կհասկանաս, չեմ կորցնելու
Այսպես, բարեկամս: Ես չեմ ուզում ընկնել անիմաստ ու շատ ջրեր տանող խոսակցության մեջ, փորձելով պարզել թե ամենակարևոր հարցերն են Թուրքիայն հետ բնականոն հարաբերություն հաստատել-չհաստատելը կամ Ղարաբաղյան հակամարտության հարցը: Խնդիրն այն է, որ դա բնավ էական չի մեր քննարկման համատեքստում, քանզի աստղերին նայելուց մոռանում ես ոտիդ տակ նայել (ի դեպ ուրախ եմ, որ ինքդ քո մասին առակ դրեցիր, մնում է հասկանաս, որ առակդ քեզ կցուցանե):

Էսպես, քաղաքական կարճատեսությամբ տառապողները չեն կարողանում նկատել, որ ՀԱԿ-ի մարտավարությունը այդ երկու հարցերի հիման վրա չի սարքված, այլ այդ հարցերով է ստիպողական կաղապարված: Պետականամետ մտածողությունը արկածախնդիր հիվանդությամփ փոխողներ ցավոք շատ կգտնվեն, վայ մեզ, եթե ընդդիմության առաջնորդ լիներ քո նման մտածողություն ունեցողը: Մենք արդեն կորցրած կլինեինք մեր ունեցած բոլոր ռեսուրսները, ընդդիմությունն այլևս գոյություն չէր ունենա, պարզապես:

Այս երկու խնդիրները վարչախմբի ձեռքին դառան խաղաքարտ ընդդիմությանը ճզմել կարողանալու համար. միջազգային ատյաններից ստացված քարտ-բլանշը թույլատրում էր տեղի ընդդիմության հետ ամենը՝ «գլոբալ հարցեր» լուծելու համար: Սա իրողություն է, որի հետ կարող է հաշվի չնստել միայն քաղաքականությունից չհասկացողը կամ քաղաքական կարճատեսը, երկնքում աստղեր ման եկողը: ՀԱԿ հաշվարկները այնքան էին, որ ստեղծված վիճակում ինքը կարողացավ պահպանել իր կայուն դիրքը քաղաքական դաշտում, որպես քաղաքական կառույց ձևավորվել, համախոհների կուռ շարքերը (գաղափարականների, այլ ոչ քո նման արկածախնդիրների) պահպանել: Յուրաքանչյուր ընտրություն ապացուցեց այս ուժի կազմավորված լինելը, դա ապացուցվեց այս կառույցի ու նրա համախոհների դեմ բռնաճնշումներով, դա ապացուցվեց համատարած կեղծիքներով, դա ապացուցվեց չնայած այդ պայմաններում համախոհների քանակի առկայությամբ, բավական մեծ տոկոսներ հավաքելով: Սրանք չտեսնելը հնարավոր է երկու դեպքում. չուզել տեսնել կամ քաղաքական կարճատեսություն:

Ու նորից կրկնում եմ միլիոներորդ անգամ. ի՞նչ պիտի աներ ընդդիմությունը կամ ինչ պիտի անի նորը, որը չի արել(անում) ՀԱԿ-ը:
Ես ուզում եմ ոչ թե վերացական ու մեղադրական անիմաստ տողեր, այլ կոնկրետ պրակտիկ խոսք, հաշվարկված:
Խոսք որը հաշվի կառնի առկա ռեսուրսները, հաշվի կառնի վախեցածության աստիճանը, հաշվի կառնի ոգևորելու հավանականության աստիճանն ու հնարավորությունը, հաշվի կառնի իշխանության գործելաոճն ու ռեսուրսները, ստացած քարտ-բլանշը:

Միակ իրական մեղադրանքը, որ կարող եք հնչեցնել 2008-ի փետրվաին իշխանությունը գրոհով չվերցնելն է, որն էլի վիճելի հարց է ու ոչ սույն թեմայի տեղը:
Բայց հասուն մարդիկ պարտավոր են ոչ թե ափսոսալ անցածի համար, այլ դասեր քաղել, վերլուծել:
2008 փետրվարն անցել է, բաց է թողնվել շանսը, դա այս պահին հետ բերել չի կարելի: Պետք է մտածել հետագա ընթացքի մասին, պետք է մտածել նրա մասին, թե եթե էլի էդ վիճակի գանք, ոնց պիտի վարվենք: Քաղաքական լացուկոծը արկածախնդիրների ու հիասթափվածների գործն է: Պրագմատիկներն առաջ են գնում: