Վիշապ-ի խոսքերից
Էդքան պարզ է՞ թե ինչ եմ պատասխանելու։ Ոչ, կակ ռազ նաաբառօտ՝ հայտարարություններ շաբաթը մեկ ՀԱԿ–ը անում է (տարածելը սուտ կլինի), մեջն ինչ կա։ Քաղաքական գործունեությունը քաղաքացիների շահերի պաշտպանությանը ուղղված հետևողական քայլերն են, որոնց մեջ մտնում է քաղաքացիներին օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրումից սկսած մինչև հստակ խնդիրների ձևակերպումն ու կոնկրետ ակտիվ քայլերը ձեռնարկելը, որոնց մեջ քաղաքացին իր շահերը տեսնում է ու նաև տեսնում է իր պայքարելու միջոցներն ու եղանակները։ Իսկ հիմա երկու երեք լրագրող կարող են ամբողջությամբ փոխարինել ՀԱԿ–ին։ Իսկ անչափահաս երիտասարների ուղեղները պարզապես լվացել են, որոնք միշտ պատրաստ պիոներների պես ամեն մի չարաբաստիկ դեպքերի տարելիցին պարզապես ցուցապաստառներով երթ են անելու ու տրամադրված աննպատակ կաշ են անելու ոստիկանների հետ։
Էջանիշներ