Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։
Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։
Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։
Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։
Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ.... Հայաստանում հետաձգված է ընդդիմությունը։ Հայաստանում հետաձգված է ընդդիմության տրամաբանական բևեռը` իշխանությունը: Վերջիվերջո, եթե դու ուզում ես տարբերվել քո քաղաքական ծրագրերով` դու պետք է տարբերվես ինչ-որ մեկից, իսկ այդ ինչ-որ մեկը քաղաքական ծրագիր չունի: Դե գնա ու տարբերվիր: Ընդդիմությունը լավագույնս կարող է ներկայացնել իր նախընտրած օլիգարխներին, իր նախընտրած ներկայացուցիչներին, իր նախընտրած անհատներին, որովհետև բոլորը գիտեն, որ Հայաստանի կառավարման գործընթացը խաթարված է, սակայն բոլորը խոսում են անձերի և ոչ թե մեխանիզմների մասին: Իսկ անձի վրա հույս դնողն ի վերջո հուսահատվում է, որովհետև մեր Հայաստանում որտեղից գտնենք այդքան անձեր, որ մեզ նման չլինեն: ....
http://lragir.am/armsrc/comments31997.html
ՀԱԿը վերջացել է, քանի որ ինչպես տ.Սեդրակյանը դիպուկ արդահայտվել է, իշխանությունն է վերջացել— իսկ քանի որ այսօրվա իշխանությունը այլևս անելիք ու ասելիք չունի ՀԱԿն էլ այդ դատարկ տեղը գրավել չի կարողանում կամ չի ցանկանում, իմ կարծիքով քանի որ բացի իշխանության արածներշ քննադատելուց ուրիշ ասելիք ու առաջարկելու բան չունեն, ներառյալ Արցախօ հարցը։
Բնական է որ նման իրավիճակում կձևավորվի նոր ուժ, եթե այն ասելիք, նպատակ ու անելիք առաջարկի հայ ժողովրդին, բացի նստել թախտին սպասել բախտին կարգախոսից... ՈՒ որպես բախտ, որին պիտի սպասես ներկայացվում է Արցախը ծախել, հայաստանը գռփլեը որ հենց սպասենք տեսնենք որ ծախին գռփին ուրեմն ժամանակն էկել է պետք է գործել...
Ներկայացուցիչների ժողով է պետք կազմակերպել, ընտրել մարզերում, քաղաքներում ներկայացուցիչներ, որոնք կոնգրես, սեզդ, սխոդկա, կլոր սեղան ինչ ուզում են թող անվանեն, բայց ինչ որ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ հավաք պիտի լինի, նախորոք ընտրված ներկայացուցիչներով, որոնք կքննարկեն, որոշումներ ընդունեն ու դրանով ժողովրդի ձայնը լսեցնել կտան - ԻՆՉ ԱՆԵԼ է ուզում ժողովուրդը։
Մինչ օրս ԻՆՉ ԱՆԵԼՈՒ մասին մեկ իշխանություն իրենց հռչակածներն են խոսում մեկ ընդիմություն իրենց հռչակածները , բայց ոչ մեկը ոչ մյուսը չի կարող հստակ համոզել, որ նա այ այսքան հայաստանցու լեգիտիմ ներկայացուցիչն է ու իր ասածը, թե ինչ անել հայաստանցիների մեծամասնության ուզածն է։
Վերջին խմբագրող՝ voter: 29.01.2010, 18:12:
Ձայնալար (29.01.2010)
Հանրային խորհրդի գաղափարը լավն է, բայց իրագործումը այլանդակել թողել էն։ Այնտեղի ոչ մի ներկայացուցիչ չի կարող հստակ ասել, թե իր ետևում քանի մարդու ձայն կա ու ինքը քանիսի անունից է խոսում։ Կարցեմ ինքնաներկայացվելուց ու հանձնաժողովի նախագահ ընտրվելուց բացի ոչ մի ընտրություն տեղի չի ունեցել, դրանից էլ բանի տեղ դնող չկա։
Իսկ եթե անձը կոնկրետ մարդկանց ձայներ ունի, նա միշտ իրավասու է ասել, որ իր առաջարկությունը ներկայացնում է իրեն ձայն տվածների կարծիքը։ Օրինակ Փաշինյանը թեկուզ իշխանական տվյալներով 5000 անձի ներկայացուցիչ է ու նրա ցանկացած ասածը պիտի ընկալվի, որպես այդ մարդկանց կարծիք։ Եթե նման 100-200 հոգի 5000 ական անձի կողմից լիազորված հավաքվեն ու մեկ որոշում ընդունեն, օրինակ, որ ոչ մի Արցախի հարցում զիճում, ոչ մի հայ-թուրքական արձանագրություն չեն ընդունում, այպես էլ կլինի իսկ դրանից հետո լինի սերժանտները թե հակավորներ ինչ էլ հնարեն ինչ ելույթ էլ ունենան, նրանց հավատացող չի լինի, որ իրենք ժողովրդի անունից են հանդես գալիս, ընդհամենը կլինի նրանց սեփական կարծիքը....
Si vis pacem, para bellum
եթե հարցը դրված է ուրեմն պետք է ենթադրենք որ կարիք կա… և ոչ ոք չի կարող ասել որ չկա… բայց ինձ ավելի հետաքրքրում է, կամ ավելի շուտ կուզենայի քննարկվեր թե ինչ տեսք է ունենալու նորը… հինը մենակ քննադատելով միայն կարող ենք ապացուցել որ նորի կարիքը կա, բայց դա չի նշանակում որ հնարավորությունը կա… նոր ընդդիմություն… ճիշտն ասած ես ընդհանրապես ընդդիմություն բառը չէի օգտագործի քանի որ մենք ընդդիմության խնդիր չունենք այլ համաժողովրդական շարժման, որը պետք է հասնի նրան որ ստեղծվեն դիմություն և ընդդիմություն… ընդդիմության խնդիրը միանշանակ գահընկեց անելը չի և հետո ընդդիմությունը գաղափարական իմաստ ունի, իսկ մեն բոլորս էլ գիտենք որ մենք գաղափարին չենք ընդդիմանում այլ փորձում ենք կրիմինալին դիմակայել… ինչևէ, որպեսզի նոր շարժում ստեզծվի պետք է մի բան հստակ լինի, այդ շարժումը հստակ պետք է կարողանա իրեն տարբերել նախկինից ամեն ինչով… նոր դեմքեր, նոր հստակ տարբերվող ստրատեգիաներ ու որն ամենակարևորներից մեկն է գարանտիաներ՝ երաշխիքներ որ չեն պարտվելու ու հաղթելու են հենց առաջին անգամից… իհարկե հնարավոր է (Վրաստան, Ուկրաինա), բայց միևնույն ժամանակ այդ շարժումը ենթադրելու է երկարաժամկետ պայքար թե ոչ… և իհարկե ռեսուրսներ ժողովրդին վերաակտվացնելու ու ակտիվ պահելու համար…
նոր շարժման խնդիրը համենայն դեպս միայն իշխանափոխությունը չի կարող լինել… նրա խնդիրների սպեկտորը պետք է լինի լայն, համընդհանուր ներառելով համարյա բոլոր հարցերը, ի հարկե ունենալով առաջնային և երկրորդական… ինչքան էլ փորձենք Ղարաբաղի հարցն առանձնացնել, կամ հետին պլան մղել, միևնույնն է իշխանության ու Ղարաբաղի խնդիրները սերտաճել են ու նրանց փոխազդեցությունն ավելի մեծ է քան կարծում ենք… Ղարաբաղի հարցը լուծված չի… եթե լուծված լիներ ապա չլուծված լինելու սիմպտոմներ չեր ունենա, իսկ քանի որ լուծված չի արտաքին աշխարհը դա օգտագործում է մեզ վրա ճնշում բանեցնելու համար… էս էլ ձեզ կարևորության աստիճան… համենայն դեպս եթե որևէ ուժ հավակնում է ժողովրդական շարժումն իր ձեռքը վերցնել, ապա այս հարցի շուրջ նա պետք է ունենա ռադիկալ տարբեր ու իրատեսական հայացք ու ծրագիր քան մինչ այժմ…
… ես կուզեի նաև որ քննարկվեր նախկին շարժման (պայմանականորեն անվանենք) ձեռքբերումներն ու սխալները շատ ավելի պրագմատիկ հողի վրա, որ արդյունք լինի… ամեն ինչից պետք է դաս քաղել ոչ թե լրիվ արհամարել ու դեն նետել… թեկուզ հենց նույն սխալը չկրկնելու համար…
… ես կարծում եմ որ նույնիսկ եթե ստեղծվի նոր շարժում, կամ շարժման ղեկավարություն, այն լինելու է եղածի շարունակությունը որը սկսվեց 2.5 տարի առաջ… սա ժխտելը մի քիչ դժվար է քանի որ նոր ղեկավարներն անգամ պիտի հաշվի նստեն և գործեն նախկինի ստեղծած մթնոլորտում և պայմաններում… մի քիչ էլ հեռու եթե գնանք ապա էս շարժման սկիզբը ես կհամարեի 96-ը և կհամարեի սա որպես նոր հասարակության ձևավորման պրոցես որտեղ կան տեղատվություններ ու մակընթացություններ…
… սրանք մտքեր են ու բոլորովին էլ չեն հավակնում ճշմարտություն լինելու… ես չեմ պնդում որ հնարավոր չի նոր ղեկավարություն ոչ է պնդում եմ թե հնարավոր է ու անհրաժեշտ… մի բան եմ պնդում միայն որ վերը նշնածներն այն ակտուալ խնդիրների մի փոքրիկ ցուցակն է որ հնարավոր չի լինելու շրջանցել եթե ուզում ենք թարմություն ներշնչել շարժմանը…
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես ոչ անտուն եմ ոչ էլ տարագիր, ունեմ հանգրվան ունեմ օթևան: Ազատ հայրենիք երջանիկ երկիր, երջանիկ, երջանիկ երկիր...
Ապեր իրականում այսօր կա մի հայ մարդկանց շերտ, որ դառել է քաղաքական սուբյեկտ, որի հետ ուզեն չուզեն պետք է հաշվի նստեն: Գերագնահատել պետք չի, բայց կա այդ զանգվածը, որ կարող է առնվազն խանգարել և խաբանել պլանները: Թեկուզև պրիարիտետով ցածր, բայց կա այդ սուբյեկտը: Թող ավելի բարձր լիներ, ես միայն ուրախ կլինեի: Իսկ այսօր ունենքն այն ինչ ունենք, ու այդ լարերի տերը մենք ենք ու պատասխանատուն էլ ենք մենք, ինչքան էլ որ դու ժխտես...
Վերջին խմբագրող՝ Rammer: 30.01.2010, 02:08:
ՄԵՆՔ ՑԼԱՄԱՐՏԻԿ ՉԵՆՔ, ՈՉ ԷԼ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ՝ ՑՈՒԼ
10-րդ ընտրատարածքում կայացած ընտրության արդյունքները թարմ նյութ տվեցին լրագրողներին ու վերլուծաբաններին: Թե այս առիթով ինչ պետք է ասեր իշխանական քարոզչամեքենան, ինչ պետք է գրեին իշխանական լրատվամիջոցները, հայտնի էր ի սկզբանե:
Խոսքս վերաբերելու է իրենց ընդդիմադիր համարող որոշ լրագրողների ու վերլուծաբանների, որոնք, իբր, հանդես են գալիս քաղաքական ընդդիմության նկատմամբ սրտացավության, Շարժման հաղթանակի նկատմամբ նախանձախնդրի, կամ գեթ տեղի ունեցածը գնահատելու օբյեկտիվության դիրքերից: Վերջին շրջանում նրանց մի մասի մեղադրանքների ու քննադատությունների սլաքը իշխանությունից ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի վրա տեղափոխելու միտում է նկատվում: Համատարած ապօրինությունների համար իշխանությանը մեղադրելն ու քննադատելը այլեւս, կարծես թե, դառնում է սպառված թեմա ու անիմաստ: Այլեւս որպես բնական երեւույթ են դիտվում նրա վարքագիծն ու գործողությունները. Կոնգրեսի հանրահավաք է՝ պետք է երթուղիներից հանեն հասարակական տրանսպորտն ու փակեն ճանապարհները, բանդաներ կազմեն զգեստափոխված ոստիկաններից՝ թռուցիկների տարածումը թույլ չտալու համար, երթ է՝ պետք է մարդկանց քշեն մայթերը, ընտրություն է՝ պետք է կեղծեն, ջարդեն, ընտրակաշառք բաժանեն, լցոնումներ կատարեն: Այս ամենն աստիճանաբար բնական երեւույթ է համարվում այնպես, ինչպես՝ անձրեւն ու ձյունը, արեւի ծագելն ու մայր մտնելը: Դե, արի նման բաները քննադատիր կամ դրանցից դժգոհիր: Անհամ նյութ կստացվի: Դրանով ո՛չ ընթերցող կպահես, ո՛չ էլ կարդացվող լրագրող ու խորաթափանց վերլուծաբան կհամարվես: Էլ չենք ասում, որ իշխանությանը քննադատելը ոչ միայն եկամտաբեր չէ, այլեւ կարող է վտանգավոր լինել: Եւ, ահա, վարչախմբի գործողությունների՝ որպես բնական երեւույթի ընկալումը փորձ է արվում աննկատ փաթաթել նաեւ հասարակության վզին: Սա վտանգավոր է:
Այլ բան է՝ ընդդիմությունը. թարմ թիրախ է, անվտանգ, հետաքրքիր, ինտրիգային: Եւ որեւէ առիթով կամ անառիթ, «սրտացավ» ու «օբյեկտիվ» լրագրողների ու «վերլուծաբանների» կողմից կրկին սկսեցին հնչել այսպիսի մտքեր. «Ընդդիմությունը եւս մեկ անգամ բավարարվեց բարոյական հաղթանակով», «Ընդդիմության ձայները պակասեցին, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն այլեւս նրա հետ հույսեր չի կապում», «Կոնգրեսի վարկանիշն ընկնում է», «Նոր ընդդիմություն է պետք», «Հասարակությունն անտարբեր է դարձել Կոնգրեսի անվճռականության պատճառով» եւ այլն: Նույնիսկ կատարվեց բացահայտ կեղծիք-վերագրում, իբր, վերջերս ընդդիմությունն ավելի շատ է խոսում Չորրորդ հանրապետության մասին, որպեսզի երբ իշխանության գա, կարողանա խուսափել իր իշխանության շրջանում կատարած սխալների պատասխանատվությունից: Եւ դա այն դեպքում, երբ Կոնգրեսի ոչ մի ներկայացուցիչ այդ բառն անգամ չի արտասանել:
Ընհանրապես այս ամենին կարելի էր պատասխանել նաեւ ըստ էության, փաստերով: Բայց դա այն դեպքում, եթե համարեինք, որ այսօրինակ դատողությունների ու թեզերի հեղինակների ելակետն, իրոք, ներկա վարչախմբից օր առաջ ազատվելու քաղաքացիական մտահոգությունն է, ինչպես ներկայացնում են, ու դրա համար, հաջող թե անհաջող, բայց անկեղծորեն, ուղիներ են փնտրում: Չենք ուզում նրանց մեջ վարչախմբի գործակալներ տեսնել, բայց համոզված ենք, որ առնվազն գործ ունենք քաղաքական մտածողության դեֆիցիտի, քաղաքացիական կեցվածքի չգոյության, ունեցած փեշակի եկամտաբեր գործադրման քաղքենիական հիմքի ու գծուծ հաշվարկի հետ: Իսկ դա անհանգստացնող է այնքանով, որ շարքային ընթերցողը նման դեպքերում միշտ չէ, որ ընկալում է նրանց իրական շարժառիթն ու նպատակը: Վերջերս նման մի մտքի հանդիպեցի. Կոնգրեսը պետք է ազատի ընդդիմության հարկաբաժինը, որպեսզի նոր ուժեր կարողանան գալ եւ լուծեն վարչախմբի հեռացման խնդիրը: Հրաշք է: Մանկապարտեզ: Իշխանությունն է, որ երկրում մեկը կարող է լինել: Ընդդիմության դաշտն անսահմանափակ է: Կոնգրեսը պետական ռեգիստրում չէ, որ գրանցված է որպես ընդդիմություն, եւ այդ պատճառով չէ, որ ուրիշներին չեն գրանցում: Թող գա որեւէ մեկը, իր նոր ծրագրերով խանդավառի ու իր հետեւից տանի ժողովրդին՝ ոչ մեկը չի խանգարում: 2007-ի աշնանն էլ ընդդիմության հարկաբաժինը լավ զբաղված էր: Հիմա որտե՞ղ են նրանք: Ինքնակամ իրե՞նք հեռացան, Կոնգրե՞սը նրանց արտաքսեց, թե՞ իրողությունները ճանաչած ժողովուրդը: Հիմա եթե նոր իրողություններ են, մատուցեք դա ժողովրդին, նրան տվեք այլ ծրագրեր, տարեք ձեր հետեւից, ձեզ միայն կծափահարենք:
Թե չէ, այնպիսի տպավորություն է, որ մեր «սրտացավ» եւ «օբյեկտիվ» քննադատները, ճանապարհ ցույց տվող կամ դատավճիռ կարդացող «վերլուծաբանները» տրիբունաներում նստած հանդիսատես են զգում իրենց եւ գրում են իրենց դիտած հերթական ցլամարտի մասին: Իշխանությունը ցուլ է, ընդդիմությունը՝ ցլամարտիկ, իրենք՝ տրիբունաներում նստած, տոմսի համար վճարած եւ այդ վճարին արժանի տեսարան պահանջելու իրավունք ունեցող հանդիսատես: Դե, ցուլը՝ ցուլ է, անբան կենդանի, առավելագույնս գործադրում է իր ուժը՝ առաջնորդվելով կենդանական բնազդներով: Նա չի կարող ենթարկվել ինչ-որ օրենքների, կանոնների: Նրան քննադատելը, նրա սխալների, ապօրինությունների, հանցավոր վարքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլեւ կարող է ծիծաղելի լինել: Այլ բան է ցլամարտիկը: Նրա պատճառով ու մեղքով է միայն, որ տեսարանը կարող է չստացվել, ուստի հենց նրան էլ պետք է քննադատել, նրան փոխելու պահանջ դնել: Նա է, որ կարող է սխալներ անել, չարդարացնել հանդիսատեսի հույսերը, չապահովել սպասված տեսարանը: Վարչախումբը շատ գոհ է. թող թեկուզ անբան կենդանու տեղ դնեն իրեն, բայց «վազն անցնեն» իրենից ու հանգիստ թողնեն:
Հիշեցնենք ուրեմն մեր «սրտացավ» քննադատներին, որ իշխանությունն անբան կենդանի չէ, եւ օրենքներն ու սահմանափակումներն առաջին հերթին հենց իշխանության համար են, առաջին հերթին նա պետք է օրենքներով ու կանոններով առաջնորդվի, առաջին հերթին նա է պատասխանատու ամեն ինչի համար: Օրինակ՝ ընդդիմությանը չէ, որ պետք է մեղադրել ձայները ընտրակեղծարարներից պահել չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ կեղծելու ու գողանալու: Ընդդիմությանը չէ, որ պետք է քննադատել ոստիկանության ու սափրագլուխների կիրառած բռնություններին դիմակայել չկարողանալու ու համարժեք պատասխան տալ չկարողանալու համար, այլ իշխանությանը՝ քրեական գործելակերպի համար: Ամոթ է չէ՞ նման բաներ հիշեցնելը: Հենց այդպիսի «տրամաբանությունն» է չէ՞ տանում այն եզրահանգման, թե Մարտի 1-ին սպանվածների համար մեղավորն իրենք՝ փողոց դուրս եկածները կամ նրանց փողոց հանողներն էին, ոչ թե կրակող իշխանությունը: Բայց սա ցինիզմ է, հայերեն ավելի տարողունակ ու ճշգրիտ բառով՝ շնականություն: Նույն տրամաբանությամբ վաղն էլ ասելու են, թե՝ եթե Կոնգրեսը չլիներ, Ս. Սարգսյանը հանգիստ լեգիտիմ նախագահ դառնար, չէր տա Ղարաբաղը:
Հիշեցնենք նաեւ, որ ցլամարտիկ չէ Հայ ազգային կոնգրեսը, ոչ էլ ոմանք՝ տրիբունաներում նստած հանդիսատես են: Եւ որ ամեն մի լրագրողական նյութի, ռեպորտաժի կամ վերլուծության «սրտացավ» հեղինակ, եթե իրեն նեղություն չի տվել գեթ մի քանի ժամ ապօրինի դատավճիռներ կայացնող դատարանների առջեւ կանգնել, գեթ մի քանի պիկետների մասնակցել, նախընտրական շրջանում գոնե մեկ անգամ ընդդիմադիր թեկնածուի որեւէ շտաբ մտնել, քարոզչական նյութ բաժանել, վստահված անձ լինել, մարդկանց քարոզել, որպես լրագրող կամ դիտորդ ներկա լինել որեւէ տեղամասում, ոստիկանության ու խուժանի հետ շփում ունենալ կամ նրանց մոտիկից տեսնել, այլ խոսքով՝ Քաղաքացի լինել, ապա, ընդդիմադիրի կեցվածք որդեգրելով՝ ուրիշներին խելք սովորեցնելը, ճանապարհ ցույց տալը, քննադատելը, բութ մատը վերեւ կամ ներքեւ տնկելով դատավճիռ կայացնելն անբարոյականություն է: Ասենք նաեւ, որ նրանց ֆոնին ավելի ընդունելի են էդիկշարմազանովները, գալուստսահակյանները, «հայոցաշխարհները», որոնք այդ նույն բանն անում են, նույն բանն ասում են՝ չթաքցնելով, որ իրենք հակառակ ճամբարում են, որ վարչախմբին ծառայելն է իրենց կոչումն ու նպատակը: Ու հենց դրա համար էլ սրանց արածն անվտանգ է:
Վերջերս, հիմնականում նույն «սրտացավ» լրագրողական շրջանակներից, բողոքներ հնչեցին, թե Կոնգրեսը քննադատություն, խոսքի ազատություն չի ընդունում, երբ պատասխանում է իրենց: Հետաքրքիր է. իրենց համար խոսքի ազատությունը կարող է գործել, իսկ իրենց պատասխանելը խոսքի ազատության հետ կապ չունի, դա արդեն խոսքի ազատության վրա ճնշում է համարվում: Չխոսեմ իմ ընկերների անունից, ինձ համար անընդունելի են մնալու այնպիսի «քննադատությունները», որոնք իրականում միտված են (կամ ակամա նպաստում են) հասարակության մեջ քաղաքական ապատիայի տարածմանը ու քաղաքացիական ակտիվության նվազմանը, իշխանության անպարտելիության լեգենդի զարգացմանը, ապօրինության դեմ օրինական ճանապարհով պայքարի անհեռանկարայնության պատկերացում ստեղծելուն ու տարածելուն: Անընդունելի են այն «քննադատությունները», որոնք հենվում են կեղծիքի, խեղաթյուրումների վրա, այն վերլուծությունները, որ ոչ թե փաստերից են արտածված, այլ մատից ծծած: Համոզված եմ, որ պետք է միշտ ի ցույց դնել այն «սրտացավ վերլուծությունների» սնանկությունը, որոնց հեղինակները, «բաբչկան» վզին, երբեք գրասեղանից այն կողմ մի քայլ չեն անում, բայց ուրիշներին քաղաքականության ու գործողությունների դասեր են տալիս, ուրիշների վրա նայում են որպես գլադիատորների: Անընդունելի են այնպիսի քննադատությունները, որոնք բացահայտ կամ ենթատեքստում պահանջում են քաղաքական պայքարի փոխարեն դիմել ահաբեկչական մեթոդների եւ այլն: Անկախ այն բանից՝ շարժառիթը «կարդացվող նյութ» գրելն է, թե այլ բան, այս ամենը պարզ վնասարարություն է համաժողովրդական պայքարին, մեծագույն աջակցություն իշխող բռնապետական վարչախմբին: Իսկ եթե այդ ամենը միտումնավոր չեն անում, ապա ինչ-որ գաղափար, հարց, հարցադրում, կասկած, տարակուսանք առաջանալիս, յուրաքանչյուրի համար Կոնգրեսի դռները միշտ բաց են՝ ցանկացած խնդիր ըստ էության քննարկելու համար:
Աշոտ Սարգսյան -
Հունվար 29, 2010
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ու ձևավորվել է նաև հայ մշտական ջուր ծեծողների շերտ... չէ, բան չունեմ ասելու... գուցե ես էլ եմ ջուրծեծող... բայց եթե ես ջուր ծեծող եմ, ապա գոնե փորձում եմ բռունցքով էդ ջրին հարվածեմ, իսկ կան մարդիկ, որ աչքերը փակում, երազ են տեսնում, ու կարծում են, թե իսկի ջուր էլ չեն ծեծել, այլ խելոք բաներ են ասել
Վերջն ա, մեր մեջ ասած![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
voter, սա ավելի շատ զոռբայության նման մի բան է:
ուրեմն քո ասածը ճշմարիտ կլիներ, եթե այդ դեպուտատի թեկնածուներին ձայն տվողները հստակ պատկերացում ունենային ու համաձայն լիներին այն քայլերին, որոնք որպես ծրագիր ներկայացրել է այդ թեկնածում:
սակայն:
երբևէ դու որևիցէ մեկին գիտես՞ Հայաստանում /կամ այլուր/ որևէ թեկնածուի, որ մանրամասն ու համակողմանի ծրագիր ներկայացնի ու երբևէ չշեղվի այդ ծրագիրից
երբևէ դու որևիցէ մեկին գիտես՞ Հայաստանում /կամ այլուր/ որ կարդացած լինի այդ ծրագիրը ու ընտրի ըստ այդ ծրագրի:
Հայաստանում ծրագիր ասածը եզրափակվում է իրար քֆրտելով ու ասելով որ "ժողովուրդ, ես ձեզ սիրում եմ"
իսկ ընտրողն էլ ասում է լավ տղա է, կամ էլ էմ մեկի ինադու ու գնում է ./եթե իհարկե գնում է / ընտրության:
Քո ասածը ընդանուր դեպքում էլ անընդունելի է: բերեմ մի օրինակ: Ես ընտրել եմ ասենք Պետրոսին, որ ինքը Հայաստանում համւնդանուր տարածի ժողովրդավարություն: Վաղը էտ Պողոստ ընտրվում է, ու ձեռի հետ էլ /չգիտեմ ինչ նպատակներից ելնելով- դա կարևոր չի/, բռնում իմ կամքին հակառակ քանդել է տալիս իմ տունը, որպես պետական գերական տարածք:
Հիմա քո ասելով դուրս եկավ, որ ես նրա քայլը իմ կամքի արտահայտումն է՞: Դա աբսուրդ է, քանի որ ես ձեռիցս եթե գա, իրա կաշին վրից կպոկեմ![]()
Հզոր հոդված էր, Չուկ, սիրտս մղկտաց, ու հիմա մեղքի զգացումը քերում է հոգուս պատերը: Մենակ մի հիմմմար հարց տամ, իսկ Կոնգրեսն ինքը բողոքի ակցիա արե՞ց օրինակ Նիկոլի դատավճռի կապակցությամբ: Օրինակ ակցիա արե՞ց մարտի մեկի անասունությունների, զորք լցնելու, մարդկանց սպանելու ու մարդասպաններին էլ կորցնելու հետ կապված… ի՞նչ, հանրահավաք արե՞ց, տո լավ է: Ու երկու ժամվա ելույթից հետո մարդկանց տուն ուղարկեց հա՞: Ու դրանից հետո էդ հանրահավաքին եկած ժողովուրդը սովորեց նոր տիպի պայքարի մասին՝ յուղ վառել: Հիմա մեր ողջ ժողովուրդը սովորել է արդեն ոչինչ չանել, որովհետև դա են քարոզել որպես պայքարի ձև: Հիմա ոմն Աշոտ Սարգսյանի հերթական դեմագոգիայով ում ես կերակրելու կասե՞ս: Ժողովուրդը հեսա կկարդա ու կուղղի իր սխալները, Կոնգրեսն էլ էյֆորիայի մեջ կընկնի ու կթուլանա՝ ինչ հզոր գործ էր արեց ինքը՝ Աշոտ Սարգսյանի միջոցով հուշեց, որ պետք է ակցիայի մասնակցել… Ես էլ իմ հերթին հուշեմ, ուրեմն ժողովու՜րդ, մարտի մեկին բոլորս հանրահավաքի, գնանք լսենք, մեկ էլ տեսար Լևոն պապին նոր բան ասեց, նենց հանկարծակի, պա՜տահաբար…
Si vis pacem, para bellum
Տրիբուն (30.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ