Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

Տրիբուն ձյա, ախպերս, ես ձեզ չեմ խանգարում, նոր ընդդիմություն ստեղծեք, այ ախպեր
Դուք ստեղծեցիք, ես ձեզ վատ բան ասեցի:
Իմ ասածն էն ա, որ կոպիտ ասած հավայի ջուր եք ծեծում:

Չուկ ջան, երբեմն դու ինձ զարմացնում ես, եղբայր։ Մենք այստեղ ընդհամենը մտքեր ենք փոխանակում, օգտվում ենք ստեղծածդ հնարավորությունից, իսկ դու չգիտես ինչու այս կարծիքների փոխանակությունը ջուրծեծոցի ես կոչում։ Նույն տրամաբանությամբ այստեղի բավականին շատ թեմաներ կարելի է ջուրծեծոցի համարել, եթե նայենք կարծիքներից կամ բարի ցանկություններից դեպի գործնական հարթություն անցնելու կտրվածքով։ Եթե շատ ծանր ես տանում գործնականության բացակայությունը, ապա առաջարկում եմ ակումբային հանձնաժողով ստեղծել… չէ, ավելի շուտ՝ վերահսկիչ պալատ, որը կուսումնասիրի Ակումբում քննարկվելիք առարկայի գործնականում կիրառելիության աստիճանը, ու փակվեն բոլոր թեմաները, որոնց գործնական չափորոշիչները չեն համապատասխանի ստանդարտներին։
Ապեր, այստեղ քաղաքական գործիչներ կամ գործիչ դառնալ պատրաստվողներ կարծես թե չկան, որ ստեղծեն, շատ շատ քանդող ավիրողներ են, դու էդպես էլ չես կարողանում ինտերնետում թրև եկող բանվոր–գյուղացիական դասակարգին տարբերել քաղաքականությամբ զբաղվող ուժերից Չլինի՞ դու էլ ես 1+1+1+… մեկերի անվերջ բազմությանը հավատում: