Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
ես «գլուխ գովալը» պատահական չէի վերցրել չակերտների մեջ..

ախր էդ ցավը ներկայացնելուն էլ ձև կա.. էլ չեմ ասում՝ տեղ ու ժամանակ..

չէ՞ որ մարդն ավելի ուշադիր է լսում իրեն հետաքրքրող հարցի պատասխանը, քան թե թեմայից շեղված մեջբերումը.. իսկ թե ինչպես օտար մարդու մոտ հետաքրքրություն առաջնես՝ դա էլ պետք է մտածել..

օրինակ՝ մի քանի տարի առաջ Լայդենի համալսարանում էի ուսանում.. պետք է ելույթ ունենայինք ազատ թեմայով.. ես էլ էի շատ ուզում էդ ցավը ներկայացնել.. բայց չէի էլ ուզում, որ տպավորություն ստեղծվեր, թե Հայը էլի առիթը բաց չթողեց լացելու..
ելույթիցս առաջ մեկին խնդրեցի լսարանին բաժանել նախօրոք պատրաստածս 10էջանոց նյութը՝ Հայերի ու Հայաստանի մասին ամենատարբեր տեղեկություններով ու պատկերներով.. պատմական ու արդի քարտեզներով.. ու սկսեցի բուն ելույթս՝ «Հայաստանը՝ որպես առաջին Քրիստոնյա երկիր» վերնագրով..
ելույթս էլ սահմանափակեցի տխուր վերջաբանով, թե՝ ճիշտ է՝ մենք դարերով ստեղծել ենք հազարավոր ճարտարապետական գանձեր՝ եկեղեցիներ, որոնք իրենց նմանը չունեն աշխարհում, բայց դրանցից մեծ մասը, որոնք փրկվել են ավերումից, այսօր, Խաչի փոխարեն, կիսալուսին են կրում գմբեթին ու թուրքերի կողմից միլիոնավոր զբոսաշրջիկներին են ներկայացվում որպես հին թուրքական մզկիթներ..
կարճատև ընդմիջումից հետո մի Չինացի տեղից վեր կացավ՝ իսկ կարելի՞ է հետաքրքրվել, թե օրինակ անձամբ Դուք մեղադրո՞ւմ եք այսօրվա թուրքերին որպես Եղեռնի պատասխանատուներ..
մոտ կես ժամվա չափ հաճույքով պատասխանում էի ամենատարբեր հարցերի.. Եղեռնի ու Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ.. դրանով հաջողվեց Արցախին էլ հասնել..
միջոցառման վերջում էլ՝ մի Գերմանուհի ու Ամերիկացի ամուսիններ մոտեցան ինձ՝ Հայաստան մեկնելու տոմսի արժեքի ու առավել գեղատեսիլ վայրերի մասին հարցուփորձ անելու..


այս եղանակը, անխոս, ես համարում եմ ցավի վայելուչ ներկայացում..
թե չէ՝ փողոցում անկապ մեկը մոտենա քեզ հարցնի՝ թուրք ե՞ս, դու էլ թե՝ վայ ես էդ թուրքերի մաման ծաղկացնեմ.. բա չես իմացե՞լ, որ դրանք մեզ կոտորել են..
է հե՞տո..
Իհակե ճիշտ ես, ես էլ այդպես կվարվեի: Բայց դե հո չի կարելի նման փաստարկված ու հոգեբանականորեն կշռադատված մոտեցում պահանջել բոլոր հայ մարդկանցից: Ամեն մեկն անում է այնպես, ինչպես կարողանում է: Իհարկե, լավ է, որ քո ասածի նման անեն, բայց մյուս կողմից էլ դա իրատեսական չէ, որ բոլորը այդպես վարվեն - մարդիկ տարբեր են...