Ambrosine (02.02.2010)
Էս ինչի՞ց պետք ա հայ ազգը փրկվի
Շինարար (26.01.2010)
1. այստեղ ու այնտեղ սթից «գլուխ գովալը», թե՝ գիտես մեզ անցած դարում կոտորել են ու մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, թարգելու ու ինքներս մեզ ավելի վայելուչ պահելու ժամանակն է.. երևի.. քանզի օտարը ո՛չ թե կնայի, թե ով ես եղել 3000 տարի առաջ, այլ՝ ով ես հիմա..
2. երբ մարդն ինքն իրեն չի հարգում, առիթ էլ չի տալիս ուրիշներին իրեն հարգելու..
իսկ մեզ մոտ Ազգային ինքնագիտակցության գործակիցը ձգտում է զրոյի.. եթե դեռ չի հասել..
պետական մասշտաբով ամենատարբեր լոզունգներ, ու, որ ավելի կարևոր է, Պատճառներ են պետք, որ Մենք նորից առիթ ունենանք հպարտանալու մեր ազգային պատկանելությամբ..
3. օրենքը հարգել է պետք նորից սովորել..
ժամանակին լավ էլ օրինապահ ժողովուրդ էինք..
«փչացանք» սրա ու նրա հետ շփվելուց..
Հային ու Հայաստան Ազգային երկրին հարիր օրենքներ ստեղծել ու դրանց հետևել.. չհետևողներին էլ՝ հրապարակավ ծաղրել է պետք..
Մենք ունենք էնպիսի արժեքներ, որ ոչ մի ուրիշ ազգ չունի..
100 տոկոս..
բայց, նաև, ունենք այնպիսի վատ կողմեր, որ ոչ մեկ ուրիշը չունի..
Մեզ պարզապես դաստիարակել է պետք...
Ու, եթե հանկարծ , Հայը դարձավ դաստիարակված ազգ.. էլ հետևից հասնել և/կամ բռնել չի լինի..
ոնց որ ասում են.. աշխարհը խալի է ոտիդ տակ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Whyspher Whisper (04.02.2010)
Եղեռնի պահով ոչ մի նորմալ հայ երբեք "գլուխ չի գովա", հուսով եմ հասկանալի է ինչու: Մնացածի պահով - բազմիցս եմ ասել ու չեմ հոգնի կրկնել, որ մեր ազգի պատմությունը մի կողմից, իսկ նրա ներկա սոցիալ-քաղաքական ու մշակությին պրոբլեմները մյուս կողմից գտնվում են տարբեր և երբեք չխաչվող հարթությունների վրա: Ու եթե մենք չենք կարողանում լուծել ներկայիս սոցիալ-քաղաքական ու մշակությին պրոբլեմները, պետք չէ դրա համար մեղադրել մեր ազգի պատմությանը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
երբ պատեհ ու անպատեհ առիթով, տարբեր մարդիկ, շատ ինքնագոհ ու «ամերիկա բացահայտածի» տեսքով, սկսում են օտարներին պատմել մի բան, որի մասին, խոսքը մեր մեջ, իրենք էդքան էլ շատ բան չգիտեն, բացի տարեթվից ու զոհվածների մոտավոր քանակից, դա արդեն կամաց կամաց դադարում է նույնիսկ լացի նմանվելուց..
Լիոն ջան, ճիշտն ասած, չհասկացա, թե սա ի՞նձ էր վերաբերում, թե ոչ..Մնացածի պահով - բազմիցս եմ ասել ու չեմ հոգնի կրկնել, որ մեր ազգի պատմությունը մի կողմից, իսկ նրա ներկա սոցիալ-քաղաքական ու մշակությին պրոբլեմները մյուս կողմից գտնվում են տարբեր և երբեք չխաչվող հարթությունների վրա: Ու եթե մենք չենք կարողանում լուծել ներկայիս սոցիալ-քաղաքական ու մշակությին պրոբլեմները, պետք չէ դրա համար մեղադրել մեր ազգի պատմությանը...
ասում ես մնացածի պահով..
բայց ինչի ես մեր կամ ուրիշի պատմության հասցեին բան ասեցի՞..![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իսկ ես այդ ամենումւ ավելի շատ տեսնում եմ օտարին իրենց ապրած ողբերգությունը ու ցավը ներկայացնելու ձգտում, այլ ոչ թե գլուխգովանություն: Այլ հարց է, թե արժե ամեն մի պատահած օտարի այդ մասին պատմել, բայց կարծում եմ դա գլուգովանություն չի հաստատ: Մնացածի պահով՝ ուղղակի բարձրաձայն մտածում եմ…երբ պատեհ ու անպատեհ առիթով, տարբեր մարդիկ, շատ ինքնագոհ ու «ամերիկա բացահայտածի» տեսքով, սկսում են օտարներին պատմել մի բան, որի մասին, խոսքը մեր մեջ, իրենք էդքան էլ շատ բան չգիտեն, բացի տարեթվից ու զոհվածների մոտավոր քանակից, դա արդեն կամաց կամաց դադարում է նույնիսկ լացի նմանվելուց..![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տղամարդուն (ազգին), այն էլ հայ , վայել չի անցյալից սեփական ցավերը ի ցուց դնել օտարին, որ վերջինիս մոտ խղճի զգացում արթնացնելով բացատրելի դարցնի ներկաիս տգիտության ու բարբարոսության փաստը...
My World My Space (01.02.2010), Rammer (01.02.2010)
Էդ պահը կա, բայց համաձայնիր, որ Մեծ եղեռնը արդեն իսկ մեր ազգի կերպարի անբաժանելի մասն է և, եթե որևէ մեկը ուզում է հասկանալ հային, պետք է իմանա այդ մասին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայ ազգի փրկությունը։ Որտե՞ղ...................................... խոպանում
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Rammer (01.02.2010)
Շնորհակալ եմ Լիոն ջան, ճիշտ ասեցիր։ Մեզ ճանաչում են որպես եղեռն տեսած, երկրաշարժ տեսած ազգ,ու մեկ էլ որպես առաջին քրիստոնյա։
Ժամանակն ա որ սգից դուրս գանք։ Մեր մեծերին կամ մեր արժեքները շատ քչերը գիտեն և հիմնականում դրանք նեղ մասնագետներ են։ Իսկ "հասարակ" հանրությունը մեզ չգիտի, իսկ ճանաչելու համար մենք պիտի մեզ ներկայացնենք....
Իսկ եթե չներկայացանք էլի մնալու ենք մի կիլո բրնձի սպասող ազգ։ Իսկ որ պատշաճ ներկայանանք, կսկսեն ճանաչել մեզ, մեր հնարավորությունները կիմանան, ու մեկ մեկ էլ մեզ հատ հաշվի կնստեն, գիտության, և այլ բնագավառներում։ Մենք լուրջ պոտենցիալ ունենք, որպես ազգ, սակայն քանի դեռ այն չի օգտագործվում, մենք հետ ենք գնում։ Մեզ պետք է որ ներգրավվենք աշխարհի գիտական ու ինտելեկտուալ տնտեսության մեջ, ու մեզ հզոր ապագայա սպասվում։ Հնդիկները եթե կարացել են ՏՏ ոլորտում մի եքա մաս "վերցնեն", մենք չե՞նք կարա, կարանք ու իրանցից էլ լավ կարանք......
Մեզ ներկայացնելն էլ սկսվում ա պատմությունից, մեր հաջողություններից, մեր մեծերից, մինչև էսօրվա մեր գործերը։ Մեր պետությունը մենակ կարում ա հգամահայկական հիմնադրամով խողովակ փոխի, այնինչ պետական քարոզչություն ա պետք, Հայաստանը լույսի տակ ներկայացնելու համար։ Ու քանի դեռ դա տենց ա, մենք` սովորական քաղաքացիներս պիտի ածխատենք էդ բացը լրացնել....
ես «գլուխ գովալը» պատահական չէի վերցրել չակերտների մեջ..
ախր էդ ցավը ներկայացնելուն էլ ձև կա.. էլ չեմ ասում՝ տեղ ու ժամանակ..
չէ՞ որ մարդն ավելի ուշադիր է լսում իրեն հետաքրքրող հարցի պատասխանը, քան թե թեմայից շեղված մեջբերումը.. իսկ թե ինչպես օտար մարդու մոտ հետաքրքրություն առաջնես՝ դա էլ պետք է մտածել..
օրինակ՝ մի քանի տարի առաջ Լայդենի համալսարանում էի ուսանում.. պետք է ելույթ ունենայինք ազատ թեմայով.. ես էլ էի շատ ուզում էդ ցավը ներկայացնել.. բայց չէի էլ ուզում, որ տպավորություն ստեղծվեր, թե Հայը էլի առիթը բաց չթողեց լացելու..
ելույթիցս առաջ մեկին խնդրեցի լսարանին բաժանել նախօրոք պատրաստածս 10էջանոց նյութը՝ Հայերի ու Հայաստանի մասին ամենատարբեր տեղեկություններով ու պատկերներով.. պատմական ու արդի քարտեզներով.. ու սկսեցի բուն ելույթս՝ «Հայաստանը՝ որպես առաջին Քրիստոնյա երկիր» վերնագրով..
ելույթս էլ սահմանափակեցի տխուր վերջաբանով, թե՝ ճիշտ է՝ մենք դարերով ստեղծել ենք հազարավոր ճարտարապետական գանձեր՝ եկեղեցիներ, որոնք իրենց նմանը չունեն աշխարհում, բայց դրանցից մեծ մասը, որոնք փրկվել են ավերումից, այսօր, Խաչի փոխարեն, կիսալուսին են կրում գմբեթին ու թուրքերի կողմից միլիոնավոր զբոսաշրջիկներին են ներկայացվում որպես հին թուրքական մզկիթներ..
կարճատև ընդմիջումից հետո մի Չինացի տեղից վեր կացավ՝ իսկ կարելի՞ է հետաքրքրվել, թե օրինակ անձամբ Դուք մեղադրո՞ւմ եք այսօրվա թուրքերին որպես Եղեռնի պատասխանատուներ..
մոտ կես ժամվա չափ հաճույքով պատասխանում էի ամենատարբեր հարցերի.. Եղեռնի ու Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ.. դրանով հաջողվեց Արցախին էլ հասնել..
միջոցառման վերջում էլ՝ մի Գերմանուհի ու Ամերիկացի ամուսիններ մոտեցան ինձ՝ Հայաստան մեկնելու տոմսի արժեքի ու առավել գեղատեսիլ վայրերի մասին հարցուփորձ անելու..
այս եղանակը, անխոս, ես համարում եմ ցավի վայելուչ ներկայացում..
թե չէ՝ փողոցում անկապ մեկը մոտենա քեզ հարցնի՝ թուրք ե՞ս, դու էլ թե՝ վայ ես էդ թուրքերի մաման ծաղկացնեմ.. բա չես իմացե՞լ, որ դրանք մեզ կոտորել են..
է հե՞տո..
կամ՝ մեկ այլ օրինակ.
Նիդեռլանդների Ասսեն քաղաքում Հայկական համայնքը 200-ից 300 հոգի է հաշվում..
էս մարդիկ որոշում են, մի քանի այլ քաղաքի նման իրենք էլ իրենց քաղաքային գերեզմանատանը առանձին՝ միայն Հայերի համար նախատեսված տարածք ունենալ..
դիմում են քաղաքապետարան..
քաղաքապետարանը մերժումա.. էս Հայերն էլ բռնում դատի են տալիս.. քաղաքապետարանին..
դատի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարում է, թե իրենք չեն կարող քաղաքում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին առանձին բաժին հատկացնել գերեզմանատանը.. և հետո՝ Հայերը շատ քիչ են իրենց համար առանձին գերեզմանահատված ունենալու համար..
էստեղ Հայերի շահերը ներկայացնող իրավաբանը տեղից բորբոքված վեր է թռնում, թե՝ էս ի՞նչ եք ասում.. Հայերը քիչ են, որովհետև իրանց 15 թվին թուրքերը կոտորել են..
սա ի՞նչ է, նորմալ երևո՞ւյթ.. թե՞ ցավի ու ողբերգության ներկայացման ձև..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ