Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
ուրեմն տես, թե էս "իրանց արևին" խելոք մաքսայինները ինչ են անում....

բոլորս էլ գիտենք, որ մաքսազերծումը (հաշվի չառնելով այն դեպքերը, որոնց համար օրենքը այլ բան է սահմանում) մեզ մոտ կատարվում է հետևյալ պարզ սխեմայով` ապրանքը գնահատվում է ՄԵՐ շուկայական արժեքով և գանձվում է այդ արժեքի 30 տոկոսը: ՈՒ ԱՍՅՏԵՂԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է.... ես եմ, դրսից օր. ավտոմեքենա բերեցի ,որը ես գնել եմ 7000 դոլարով, մեզ մոտ շուկայական արժեքը գնահատեցին 10000 դոլար, ու ես 3000 մուծեցի որպես մաքսազերծմում: Դուրս եկավ, որ ինձ վրա այդ մեքենան "նստեց" ուղիղ 10000 դոլար: Հիմա, եթե ես որոշեմ վաճառել ,ապա 10000-ից պակաս չեմ վաճառի, որովհետև "տակ կտամ" ... դրա համար վճառում եմ ասենք 13000 դոլարով......ու ինձ պես ևս մի քանի հոգի նույն կերպ վաճառում են 13000-ով...
ու ինչ ա դուրս գալիս??? որ այդ մեքենայի ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ արդեն ոչ թե 10000 դոլար է, այլ 13000... մյուս անգամ, ենթադրենք մի 6 ամիս հետո, եթե ես ցանկանամ ներմուծել ՆՈՒՅՆ ավտոմեքենայից, ապա ես արդեն մաքսազերծման համար մուծելու եմ ոչ թե 3000 դոլար, այլ 3900~~4000 դոլար.... ստացվեց, որ էս ապուշները արհեստականորեն համ շուկայական գինն են բարձրացնում, համ էլ անհիմն հարստացում է տեղի ունենում..... էդ 1000 դոլարի հիմքը ոչ մի տեղ չկա.... անհիմն ա
օրենքի այս նորմը խայտառակություն է ժողովուրդ, խայտառակություն... բա
Մաքսային վարչարարությունը ընդհանրապես կատաստրոֆայա, որի մասին արժի առանձին թեմա բացել: Էդ միտքը որ ասում ես, իմ մեջ էլ էր վաուց ծագել, երբ մեքենան էի մաքսազերծում