Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Արևհատիկ (27.01.2010)
Ասյան էլ չգիտի, 6 տարի հարցրել եմ, ու պատասխան չկա մասնագետներից:
Մեր հարկային համակարգը ձևավորվեց 90-ականներին: Ինչ-որ հանձնաժողովի նման մի քանի հոգի, որ գործից հասկացել են, հավաքել են ու պահանջ է եղել հարկային համակարգ ձևավորել: Նրանց դեմ պահանջ է դրված եղել լցնել բյուջեն: Մարդիկ էլ լցրին, ու շարունակում են մինչև հիմա ժողովրդի արյունը քամել: Վերցրել են առաջատար պետություններից օրենքը ու սկսել դրա վրա կառուցել մեր համակարգը ու հաշվի չեն առել, որ մենք նոր ձևավորվող պետություն ենք, իսկ այն որից վերցրել են արդեն տարիների փորձ ունի, ու իրանք չեն կարող քայլել զարգացած պետությունների հետ հավասար: Հիմա արդյունքը երևում է: Բոլորը դեմ են, բոլորը բողոքում են, բայց մուծում են:
Իրենք էլ չեն կարող ասել ինչի են այդպես անում: Որտեղից են վերցրել այդ թվերը, կամ մնացածը: Մեջներից մեկի մտքով անցելա, որ ապրանքը պիտի մի անգամ սահմանի վրա հարկվի, մի անգամ էլ խանութում, ու վերջնական հարկվողը սպառողը պիտի լինի, ու տենց էլ արել են: Ամիսը մեկ օրենքի փոփոխություն են ներկայացնում, իբր թե փորձում են վիճակը բարելավեն, բայց ավելի են ամեն ինչ խառնում:
Պիտի հարկվեն բոլորը, անկախ ամեն ինչից: Սպառողներին էլ բաժին է հասել ապրանքների ձեռք բերման համար 20%-ը:
Սխալ հարկային համակարգ ունենք, մեր պետությանը համապատասխան չի, դրա համար էլ սենցա վիճակը:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Առավել մանրամասն`
http://www.laws.am/DocumentView.aspx?DocID=44802
իմ իմանալով ՀՀ-ում ամենաբարձր տոկոսադրույքներից է աշխարհում.... 7-10 տոկոսը նորմալ ա, շատ չի... բայց 20 տոկոս. էդ արդեն չափից դուրս շատ ա......
եթե հետաքրքիր լինի, ասեք, մի բան կպատմեմ պետության կողմից անհիմն հարստացման վերաբերյալ... [կապված մաքսային համակարգի հետ]
Yeghoyan (26.01.2010)
Քո գրածները հա է հետաքրքիր են, գրի տեսնենք ինչ կա
Էդ օրենքը լավ էլ մեջբերեցիր.. ինձ որևէ մեկը կարող է ցույց տալ այն կետը, ըստ որի գնորդը պետք է վճարի ԱԱՀ?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մեր օրենքների որոշ կետեր կարդալուց ուղեղս կախումա, բայց նայի սրան ու ասա ի՞նչ հասկացար
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
ուրեմն տես, թե էս "իրանց արևին" խելոք մաքսայինները ինչ են անում....
բոլորս էլ գիտենք, որ մաքսազերծումը (հաշվի չառնելով այն դեպքերը, որոնց համար օրենքը այլ բան է սահմանում) մեզ մոտ կատարվում է հետևյալ պարզ սխեմայով` ապրանքը գնահատվում է ՄԵՐ շուկայական արժեքով և գանձվում է այդ արժեքի 30 տոկոսը: ՈՒ ԱՍՅՏԵՂԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է.... ես եմ, դրսից օր. ավտոմեքենա բերեցի ,որը ես գնել եմ 7000 դոլարով, մեզ մոտ շուկայական արժեքը գնահատեցին 10000 դոլար, ու ես 3000 մուծեցի որպես մաքսազերծմում: Դուրս եկավ, որ ինձ վրա այդ մեքենան "նստեց" ուղիղ 10000 դոլար: Հիմա, եթե ես որոշեմ վաճառել ,ապա 10000-ից պակաս չեմ վաճառի, որովհետև "տակ կտամ"... դրա համար վճառում եմ ասենք 13000 դոլարով......ու ինձ պես ևս մի քանի հոգի նույն կերպ վաճառում են 13000-ով...
ու ինչ ա դուրս գալիս??? որ այդ մեքենայի ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ արդեն ոչ թե 10000 դոլար է, այլ 13000... մյուս անգամ, ենթադրենք մի 6 ամիս հետո, եթե ես ցանկանամ ներմուծել ՆՈՒՅՆ ավտոմեքենայից, ապա ես արդեն մաքսազերծման համար մուծելու եմ ոչ թե 3000 դոլար, այլ 3900~~4000 դոլար.... ստացվեց, որ էս ապուշները արհեստականորեն համ շուկայական գինն են բարձրացնում, համ էլ անհիմն հարստացում է տեղի ունենում..... էդ 1000 դոլարի հիմքը ոչ մի տեղ չկա.... անհիմն ա
օրենքի այս նորմը խայտառակություն է ժողովուրդ, խայտառակություն... բա![]()
CactuSoul (26.01.2010), One_Way_Ticket (26.01.2010), terev (26.01.2010)
7000-ը 10000 չսարքելու համար պիտի համապատասխան փաստաթղթեր ներկայացնես: Օրենքը կարգը սահմանել է: Չես ներկայացնում իրանք էլ գին են որոշում /օրենքով էլի սահմանված է այդ գները/: Մաքսայինի աշխատողը մեղավոր չի, որ դու՝ ապրանք բերողը ապրանքի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացնում սահմանն անցնելուց:
Մնացածը ճիշտ ես ասում, մի սխալից մյուսն է առաջ գալիս, ու շարունակում են սխալներով աշխատել, դրա համար էլ հիմա սենց խառն է ամեն ինչը:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Yeghoyan ջան, էդ քո բերած փաստաթուղթը ընդունում են այն ժամանակ, երբ դրա մեջ ավելի բարձր արժեք ա նշված լինում, քան այն արժեքը, որը կսահմանվի գնահատման արդյունքում.... ժամանակին հեբց այդպես էլ անում էին... բայց դե մեր "բիթի-փիթի" հայերը ամերկայից 25000-անոց ավտոն բերում էին, 6000 դոլարի ինվոյս էին ներկայացնում.... է սրանք էլ իբր դրա դեմը առան, բայց տուժեց վերջնական սպառողը.....
էս համակարգերը (հարկային և մաքսային) ուղղելու համար, ժողովուրդ ջան, ընդամենը քաղաքական կամք ա պետք ու վճռականություն.... ահագին օրինագծեր կան, որոնք այս համակարգերը մի քիչ կարգի կբերեն, կհստակեցնեն պետություն-հարկատու հարաբերությունները, սակայն,կարճ ասած, դա հլը որ ոչ մեկին ձեռք չի տալիս, դրա համար էլ էս վիճակն ա
Վերջին խմբագրող՝ davidus: 26.01.2010, 14:59:
Yeghoyan ջան, քո ասելով, եթե ես Ebay-ից IPhone գնեմ 200 դոլլարով և մաքսայինին ներկայացնեմ ինվոյսը, ինձնից պետք է 200 դոլլարի հարկ հարկեն՞: Իհարկե ոչ: Ասեմ ավելին: Երբ ներկրում ես ապրանք, որից որ Հայաստանում չկա, այսինքն չկա շուկայական գին, սկի էտ դեպքում էլի չեն հիմնվում ինվոյսի վրա:
Ոչ բոլոր կազմակերպություններն են, որ ներմուծում անելով դառնում են ԱԱՀ վճարող… ՓՄՁ-ները (փոքր և միջին ձեռնարկությունները) կարող ե ազատ ներմուծում անել մաքսային բոլոր հարկրը վճարել, բայց չաշխատեն ԱԱՀ-ով: Իհարկե այստեղ առաջ են գալի սահմանափակումներ տարեկան շրջանառության հետ կապված և այլն, т.п:
Ինչքան գիտեմ ԱԱՀ-ի տրամաբանությունը հետևյալն է / նորմալ երկրներում/ իմ կազմակերպությունը քո կազմակերպությունից գնում է ապրանք կամ ծառայություն 100 միավորի, քեզ վճարում է 120 միավոր, դու 20 միավորը տալիս ես պետությանը, իմ կազմակերպությունը ևս որոշակի ապրանքներ է վաճառում ասենք 200 միավորի գումարած 20 տոկոս /40 միավոր/ ես նույնպես այն մուծել եմ պետությանը։
Եռամսյակի վերջում հաշվարկվում է պետությանը վճարված և այլ կազմակեռրպություններին վճարված ԱԱՀ-ների տարբերությունը։ Ընդ որում բացասական տարբերությունը պետությունը ետ է վերադարձնում` տվյալ օրինակով 20 միավոր։
Էս հարկատեսակի տրամաբանությունն էն ա, որ պետություն ձեռքում 3 ամիս առաջ լինում են գումարներ, նախքան հարկերի վճարումը։
Բայց հայաստանում նման հաշվարկ կատարվում ա միայն ներմուծողների համար........ դե այսինքն իշխանության համար։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ