Ուկրայինայի … Այս անգամ արդեն միայն Հայաստանացումը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ է
Եվ այսպես, Ռուսական զինվորի սապոգը մինչև 2042 թվականը կտրորի Ուկրայինական հողը, այս մասին որոշում կայացրեց Յանուկովիչ, ուկրայինայում շատերի կողմից դավաճան համարվող նախագահը։
Գոլոդոմոր չի եղել, ռուսները մեղք չունենք,- մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ ուրացավ Յանուկովիչը այս անգամ արդեն Ստրասբուրգում։
Պատճառը, գույք, հայրենասիրություն և նամուս պարտքի ու գազի դիմաց, Հայաստանի բնակչությանը քաջ հայտնի մոդելն է։ Ուկրայինան այսուհետ Ռուսաստանի գազ կստանա աննախադեպ ցածր 330 դոլլար գնով։ Զուտ ենթադրության մակարդակի վրա, հաշվի առնելով Հայաստանի համար գազի վերջին թանկացումը, ապա Ուկրայինայի "գնումը" մեր հաշվին է տեղի ունենում։
Էջանիշներ