Հարգելի ակումբակիցներ կխնդրեմ գրեք ձեր պատկերացումները ապագա Երևանի քանդակների մասին : Կնախնտրեք աբստրակտ , դեկորատիվ քանդակներ տեսնեք, թե կերպարային: Շնորհակալ եմ…
Հարգելի ակումբակիցներ կխնդրեմ գրեք ձեր պատկերացումները ապագա Երևանի քանդակների մասին : Կնախնտրեք աբստրակտ , դեկորատիվ քանդակներ տեսնեք, թե կերպարային: Շնորհակալ եմ…
Աբստրակտ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
*e}|{uka* (25.01.2010), Ungrateful (26.01.2010), Ձայնալար (25.01.2010), Ֆոտոն (25.01.2010)
Նորմալ արձաններ, երբ Արամ Խաչատրյանը կլինի Արամ Խաչատրյանը, Սարոյանը` Սարոյանը, Փառաջանովը` Փարաջանովը: Ոչ մի նորություն այս արևի տակ: Պարզապես բարձր արվեստ: Ու վերջ
Կուզեի որ լիներ և բովանդակային, և ձևային բազմազանություն։
Արի կռիվ անենք
Օրինակ Փարաջանովն իր ողջ կյանքում գործել է ոչ դասական ոճում, եղել է, ավելի շուտ, աբստրակտ: Ինչի՞ իրա արձանն իր արվեստի նման աբստրակտ չլինի, նաև այդ աբստրակտությամբ ներկայացնելով Փարաջանովին:
Ես հասկանում եմ, որ Թումանյանի արձանն, օրինակ, ավելի շուտ պիտի դասական ոճի լինի: Բայց նաև գտնում եմ, որ ամեն մի արձանը իր մոտեցումներով պիտի ավելի լավ ներկայացնի տվյալ անձի, արվեստագետի բնույթը: Օրինակ Բաբաջանյանի արձանով շարունակում եմ հիացած մնալ, որտև ճիշտ ա, ես չեմ կարող պնդել որ հրաշալի եմ ճանաչում Բաբաջանյանին, բայց ինչքան որ ճանաչում եմ, տեսնում եմ, որ էդ արձանն էդ իմ ճանաչածն ա ներկայացնում, այլ ոչ թե լուռ, աչքի չզարնող, խամրած դեմքի արտահայտությամբ, էմոցիաներից զուրկ արձան ա, ոնց-որ Երևանի արձանների մեծ մասը:
Իսկ ընդհանրապես ես կուզեի, գուցե սխալ եմ, բայց շատ կուզեի որ անձերին պատկերող արձանների կողքին հայտնվեն պարզապես արվեստի նմուշ արձաններ, պարտադիր չէ, որ դրանք պատկերեն Արամ Խաչատրյանին, Սարոյանին, Փարաջանովին և այլն: Եվ ավելի շատ կուզեի տեսնել գռոտեսկային արձաններ, աբստրակտ արձաններ, աշխույժ արձաններ: Երևանս շատ եմ սիրում, նրան աշխուժություն ա պետք, ոչ թե դարձնել «մեռած» քաղաք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
E-la Via (25.01.2010), Արէա (04.05.2011), Դատարկություն (26.01.2010), Ձայնալար (25.01.2010), Ֆոտոն (25.01.2010)
Չուկ, ես քեզ սիրում եմ, քեզ, մեկել Բաբաջանյանի արձանը
Այ սենց քանդակներ կուզեմ տեսնել իմ քաղաքում:
մեր քաղաքի իմ սիրած արձաններն են `Աբովյան , Իսահակյան, Գրիբայեդով
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, նույն բանն ենք ասում: Ես` երկու բառով, դու լեն-բոլ, դեսից-դենից
Նորմալ արձան ասելով հենց նկատի ունեմ արձան, որը կհամապատասախանի տվյալ գործչի, արվեստագետի և այլն իրական բնույթին: Իրական բնույթը քիթն ու շուրթերը չեն, բայց քթի ու շուրթերի բացակայությունն էլ չէ: Դասական բառը ես չեմ ասել: Իրական արձաններ ու քանդակներ եմ ուզում տեսնել, իմ իրականության մեջ աբստրակտն էլ է մտնում: Մտնում է էն ամենը, ինչ արվեստ է: Աբստրակտ չարվեստ էլ կա, կոստյումավոր չարվեստ էլ կա: Գրոտե՞սկ, իհարկե, եթե գրոտեսկը արվեստ է: Բաբաջանյանի արձանը վատը չի, չնայած առանձնակի ապրումներ ոչ Բաբաջանյանի, ոչ նրան արձանի նկատմամբ չունեմ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 25.01.2010, 17:42:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (25.01.2010)
CactuSoul (26.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ