User Tag List

Էջ 146 684-ից ԱռաջինԱռաջին ... 4696136142143144145146147148149150156196246646 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,176 համարից մինչև 2,190 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2176
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց մի արևելյան հեքիաթ եմ կարդացել, գուցե Նասրեդինն էլ հերոսների թվում էր, բայց հիմա մանրամասները չեմ հիշում: Սյուժեն. Մի որսորդ ծանոթի տուն հյուր է գնում, հետը մի նապաստակ է տանում: Տանտերերը շատ են ուրախանում, հարգում- պատվում են եկվորին ինչպես որ կարգն է: Հաջորդ շաբաթ որսորդը կրկին որոշում է այցելել նրանց: Մարդիկ որսորդի արած լավությունը հիշելով, նորից ջերմ ընդունելություն են ցույց տալիս, առատ սեղան գցում: Այդպես մի քանի անգամ: Մի օր էլ, երբ որսորդը նույն մարդկանց տուն է գնում՝ կուշտ փորով հաց ուտելու հույսով, տանտիրուհին մի բաժակ ջուր է դնում նրա առաջ: Որսորդն անակնկալի եկած, հիշեցնում է նապաստակի մասին: Տանտիրուհին ասում է.
    -Բերածդ նապաստակը որ եփել էի, սա էն ջրի ջուրն է:
    Հիմա թե այստեղ գրեմ խոհանոցիս ձգձգվող վերնորոգման, կարգին չկպած սածիլներիս, Վոլգոգրադ կատարվելիք ուղևորության մասին, միևնույնն է, լինելու է «ջրի ջուրը» նրա, ինչն իսկապես կարևոր է, ու որի մասին ստիպված եմ լռել:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.05.2010), Հայուհի (04.05.2010), Ձայնալար (04.05.2010), Նարե (04.05.2010), Շինարար (04.05.2010)

  3. #2177
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    32
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե ինչի՞ համար են մարդիկ ապրում ,գոյատևում, ի՞նչ է մարդկանց ստիպում ապրել և կամ ինչու՞ են բոլորը ցանկանում լավ ապրել, լավ ընտանիք ունենալ, լավ ապագա… թե ասա ապագան, որ մի գրողն ա, ինչի՞ց ա, որ մենք կաղված ենք էդ տխմարությունից, ախր ո՛չ ներկա կա, ո՛չ ապագա, ո’չ անցյալ… չնայած անցյալ կա ուղղակի մենք այն ջնջում ենք մեր ուղեղից, բայց այն մեր հետ է ու հետապնդում ա մեզ ու՞ր էլ, որ մենք լինենք, այքան եմ ուզում եմ մեռնեմ, բայց հեչ ուժ չունեմ այդ քայլը կատարելու համար, խղճուկ գոյատևումս եմ շարունակում այս երկրի վրա, թե ու՞մ եմ օգուտ տալիս, ու՞մ եմ վնաս տալիս, ես էլ չգիտեմ, բայց մի բան պարզ է ես դեռ նոր ծլած խոտ եմ, որը ունի ջերմության կարիք, բայց, ավաղ, շատ հպարտ եմ , որպեսզի օգնություն խնդրեմ, իմ ինքնասիրությունը չեմ սիրում ոտնահարել ու չեմ էլ ոտնահարի, թքած թե ինձ չեն հոշոտի, կամ իմ վրա չեն նստի, ես կբարձրանամ ես ուժեղ եմ, ես գիտեմ իմ թույլ կողմերը, ես երջանիկ եմ, որ շատ բաներ չգիտեմ այս կյանքի մասին, ես երջանիկ եմ, երբ իմ մայրը ժպտում է ես քեզ շատ եմ սիրում մամ, ես հանուն քեզ եմ ապրում, ես միայն քո արցունքները չտեսնելու համար եմ ապրում, քո անգին հայացքի համար եմ ապրում, ես քեզ շաաաաաաաաաաատ եմ սիրում, բառերով արտահայտել այն ինչը ես զգում եմ հնարավոր չէ, բայց ես քո կարիքը ունեմ ու ամեն օր ավելի շատ… այնպես եմ ուզում, որ դու միշտ ինձ գրկես ու բաց չթողնես, չեմ ուզում մեծանամ, չեմ ուզում դառնալ հասարակության անդամ, ուզում եմ քո արգանդում մնամ, պաշտպանված ինձ զգամ ու քո ներշնչած մաքուր օդը շնչեմ ու քո ձայնը ամեն տեղ լսեմ…. Ավաղ, ես քեզ գրկելուց ավելի ու ավելի եմ կարոտում քեզ, իմ մանկությունը, իմ առաջին դասարանը, ախ երանի էն ժամանակ, որ առաջին անգամ իրար հետ Աա տառն էինք գրում, ինչ երջանիկ էի , որ ես գրում եմ, դեռ դպրոց չգնացած…. իսկ հիշու՞մ ես, որ ես քնելուց առաջ քո ձեռքն քի բռնում, որ քո նման խելոք լինեմ, ահհ չնայած դա իմ գաղտնիքն էր…..իսկ հիմա ես ինքնուրույն մարդ եմ, անում եմ այն ինչ ոըզում եմ… ի՞նչ ես դրանից երջանիկ չեմ, ես շատ եմ սխալվում ու վախենում եմ մենակ մնալուց, բայց ավելի շատ վախենում եմ այն մտքից, որ դու ինձ մենակ կթողնես…չէ դա չի լինի,ախր ես քեզ սիրում եմ ինձանից էլ շատ…ՄԱՄ ՋԱՆ թե ինչու՞ այս ամեն ինչը քեզ չեմ կարողանում ասել, թե ինչի՞ ես քեզ ամեն օր չեմ գրկում,ՀԱՊՐՏ ԵՄ, արցունքներս խեղդում են ինձ, բայց չափից դուրս ՀՊԱՐՏ ԵՄ, որ քո ծնկներին լացեմ…իբրև թե մեծ եմ, բայց նույն մեկ տարեկան երեխան եմ , որը քո կաթն ա ուզում ու քո գուրգուրանքը…
    չէ հմարտ չեմ, ուղղակի չեմ ուզում քեզ ցավ պատճառել…ախր ես քեզ գիտեմ, դու չես սիրում, երբ ես լացում եմ…ափսոս ակումբում գրանցված չես…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.05.2010), Farfalla (04.05.2010), My World My Space (04.05.2010), Ժունդիայի (04.05.2010), Հայուհի (04.05.2010)

  5. #2178
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հետաքրքիր է պրոֆեսսիոնալ ռեսլեր Քերի ֆոն Էրիխի (իսկական անունը՝ Քերի Ջին Էդկինսոն) պատմությունը: 1986 թ. հունիսի 4-ին Քերին, հավանաբար՝ թմրադեղի ազդեցության տակ, մոտոցիկլետային վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա աջ ոտքը: Քերին շարունակեց զբաղվել ռեսլինգով, նրան նույնիսկ հաջողվեց որոշ ժամանակ գաղտնի պաhել ոտքի բացակայությունը:
    Գնդապետ ԴիԲիրսի հետ մատչի ժամանակ հակառակորդը փորձեց ֆոն Էրիխին ոտքից բռնած դուրս քաշել ռինգից: Արդյունքում ոտքի պրոտեզը մնաց նրա ձեռքում:
    1993 թվականին Քերին ինքնասպանություն գործեց՝ թմրադեղերի հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ: Այդ պահին նա 33 տարեկան էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (09.05.2010), Minerva (05.05.2010), VisTolog (04.05.2010), Հայկօ (04.05.2010), Ռուֆուս (04.05.2010)

  7. #2179
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրանց նմաններին է պատկանում երկնային արքայությունը:
    Մինչդեռ այս նախադասությունը երեխաներին չէ, որ հասցեագրված է, այլ նրանց նմանվողներին:

    Եթե երկնային արքայությունը նույն ինքը երջանկությունն է, ապա շատ բնական է, որ երեխաներն այդքան <<մտերիմ են>> երջանկության հետ, և եթե ինչ-որ տեղ դժբախտ երեխաներ կան ապա միայն մեծահասակների մեղքով:

    Տպավորիչ է երեխաների իմաստությունը, այդ թվում և այն երեխաների, որոնց անվանում են սոսկալի: Նրանք կարողանում են նկատել ամենապարզ բաների խորությունն ու ամենալուրջ բաների թեթևությունը: Նրանք լավ գիտեն տխրության և ծիծաղի ժամանակը, ևհաջախ են մեկից մյուսին անցնում, սակյան նրանց այդ վիշտն էլ անհետևանք է, ինչպես եղանակի վայրիվերումների միջև թափվող բարակ անձրևը: Նրանց դառնությունը լոկ հույսի վրիպակ է: Երեխան կարող է լացել ծիծաղելու համար, որովհետև նա գիտե, որ լացից հետո պիտի հաջորդի մխիթարությունը. հա թե ինչում է կայանում երեխայի արվեստը, որը հասու չէ մեծերին, որոնք միայն կեղծելով կարող են հուզվել:
    Երեխան իշտ թարմ հայացք ունի, համառ է հուսալու մեջ, հոգին թափառաշրջիկ է, ձգտումները բուռն են, վայելքների մեջ հանգիստ է: Փորձի՛ր նորից գտնել քո հայտնագործման ծարավը, ոչնչով չզարմանալու կարողությունն ու քչով հիանալու կարողությունը: Երեխայի մտքերի ևգործողությունների միջև խզում չկա, նրա մտադրությունն իր մեջ արդեն արդյունք ունի: Երեխան մանկական իր գլխում ստիպում է աշխարհին շարժվել իր ուզած ուղղությամբ, մինչդեռ դու արդարացում ես գտնում քեզ համար, ասելով, թե ուժդ պատում է, բայց ձեռքդ չի հասնում: Հաշվի՛ր քո ձախողումները և կտեսնես, որ դրանք հիմնականում արդյունք են ավելի շատ ձեռնպահության քան անբավարարության.... Մինչդեռ երեխան հավատ ունի իր հանդեպ և աշխարհի ճկունության հանդեպ:

    Մարդիկ ասում են, թե կյանքը կստիպի, որպեսզի նրանք էլ հասկանան հակառակը: Կարծում ես կյա՞նքը, թե՞ կյանքն ապրելու ծուլությունը: Առօրյա միջակության այս հարմարավետությունը քեզ ստիպում է փորձ անելուց առաջ քսան անգամ հրաժարվել կամ հետաձգել քո ապագան, որովհետև դու հոգնել ես վստահ լինել և հավատալ ինքդ քեզ: Լավատեսությունն ինչ խոսք, ավելի պահանջկոտ է քան հոռետեսությունը, նա ստիպում է հավատ ունենալ:

    Երջանկությունը <<երեխայական>> ավազե մի դղյակն է, որը հարկավոր է վերակառուցել ամեն մի տեղատվությունից հետո: Երջանկությունն ավազի մեջ չէ այլ քո ավազի պատկերացման մեջ, որտեղ մի կամրջակ կա դղյակ մտնելու, խանդակներ` արգելելու համար, աշտարակներ` նայելու, և հրակնատներ` պաշտպանվելու համար: Այս ամենը գոյություն ունի քո կյանքում, սակայն շատ հախուռն, և դու չգիտես, թե ինչպես ճանաչես քո դղյակի սահմանները, դու հավակնություն չունես քո ճարտարապետը լինելու:

    Շարժակամուրջը պահպանիր բարեկամների ու ընկերների համար, խանդակները` չար բաների ճամփան փակելու, աշտարակները` մտքերիդ ընդարձակ հորիզոնները զննելու, իսկ հրակնատները հոգսերից պաշտպանվելու համար, և գուցե մի լավ կռանալուց հետո, պահակետի մոտ մի տրուբադուր նկատես, որն եկել է այդտեղ սերը փառաբանելու համար....

    Նմանվիր երեխաներին, քանզի նրանցն է ոչ միայն երկնային արքայությունը, այլև երկրային երջանկությունը....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (04.05.2010), Tig (05.05.2010), Yeghoyan (04.05.2010), Yellow Raven (05.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Դեկադա (05.05.2010), Երկնային (04.05.2010), Ժունդիայի (04.05.2010), Նիկեա (19.10.2014), Շինարար (04.05.2010)

  9. #2180
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    36
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք օր տանը չեմ եղել, տատիկս էր մահացել, գնացել էինք գյուղ.....
    Ես տատիկիս շատ էի սիրում ու միշտ էլ կսիրեմ... շատ բարի կին էր, միշտ օրհնում էր բոլորին, երբեք չէր բարկանում, իմաստուն էր.... իմ տատիկի անունն եմ ես կրում` Արաքս, շատ ուրախ եմ, որ ծնողներս ինձ կնքել են այդ անունով, շատ կուզեմ` տատիկիս նման լինեմ.. Տատիկ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ես քեզ միշտ հիշելու եմ....
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (05.05.2010), Meme (05.05.2010), My World My Space (04.05.2010), unknown (08.05.2010), իզա (04.05.2010), Նիկեա (19.10.2014)

  11. #2181
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ վերջին անգամ ակտիվ էի Ակումբում` անցյալ ամառ, էս շնորհակալությունները չկային կարծեմ, ոնց-որ թե վարկանիշն էլ դեռ անջատած էր: Կամ էլ ես եմ վատ հիշում, բայց էդ հեչ...
    Էկել եմ ասեմ, որ էս շնորհակալությունների համակարգը ինձ հեչ դուր չի գալիս: Ասեմ` ինչու: Սկզբում վատ չի, բայց որոշ ժամանակ անց (ու բավական արագ) սկսում ես ոչ էնքան ստացածներին ուշադրություն դարձնել, այլ չստացածներին: Այ էս անդամը նախորդ երկու գրառմանդ շնորհակալություն է հայտնել, իսկ էս երրորդին` չէ. ուրեմն դուրը չի էկել: Էն ստացածը արդեն հեչ, կենտրոնանում ես չստացածի վրա: Բա դա ո՞ւմ է պետք:
    Ու բացի դրանից, մի բան ես գրում, ուզում ես կարծիք ստանալ, մի բան ասեն, գալիս են ազգովի շնորհակալություն դնում տակը, շրջվում, լուռ գնում... Էհ հետո՞: Բա ես ի՞նչ հասկանամ դրանից:
    Էսա սրա տակ էլ են հո շարելու...

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (05.05.2010), J o k e r (12.05.2010), Jarre (20.05.2010), Kita (04.05.2010), My World My Space (04.05.2010), Ribelle (24.05.2010), Աբելյան (05.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Երկնային (04.05.2010), Ձայնալար (04.05.2010), Մանուլ (05.05.2010), Նիկեա (19.10.2014), Շինարար (04.05.2010), Ուլուանա (05.05.2010), Ռուֆուս (04.05.2010)

  13. #2182
    Սկսնակ անդամ իզա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քեզ լիովին հասկանում եմ …
    Գիտես մեկ տարի առաջ էլ ես եմ կորցրել տատիս , ես երբեք չէի պատկերացնում , որ մի օր նա չի լինելու :Իսկ հիմա չկա այնպիսի մի օր , որ չհիշեմ գգոնե մի ակնթարթ , մի վարկյան : Չգիտեմ ինչպես նկարագրեմ այն կարոտը որ զգում եմ ես : Քանի կենդանի են նրանք՝մենք չենք զգում այն քաղցրության , հոգատարության բերկրանքը , ինչը չկա այսօր …

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    J o k e r (12.05.2010), Էլիզե (04.05.2010)

  15. #2183
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ամիս կլինի Ակումբում մի քանի թեմա եմ ուզում բացել, մտնում եմ բաժինը, սեղմում «Ստեղծել Նոր Թեմա» ու արագ պատուհանը փակում եմ. հավես չկա Երեք շաբաթ ա ճանապարհորդային օրագիր եմ գրում, որ Ակումբում տեղադրեմ: 75%-ը գրել եմ, բայց ամեն օր բացում եմ ֆայլը, նայում վերջին նախադասությանն ու արագ փակում. հավես չկա

    Ակումբում հետաքրքիր գրառումների խիստ պակաս ա զգացվում, սեփական մաշկիս վրա եմ զգում, որովհետև առաջին հերթին հենց իմ գրառումներից եմ բորբոսնահոտ առնում: Անկապ Օրագիրը լրիվ ա անհամացել, որպես մխիթարանք հին Անկապ Օրագրերն եմ կարդում:

    Էխ, երբ պիտի հետաքրքրությունը վերադառնա, հոգնել եմ գորշ ու միապաղաղ մասսայից, հետաքրքիր մարդիկ եմ ուզում՝ հետաքրքիր գրառումներով հանդերձ:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (04.05.2010), Yeghoyan (04.05.2010), Yellow Raven (05.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Մանուլ (06.05.2010)

  17. #2184
    Սկսնակ անդամ իզա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ամիս կլինի Ակումբում մի քանի թեմա եմ ուզում բացել, մտնում եմ բաժինը, սեղմում «Ստեղծել Նոր Թեմա» ու արագ պատուհանը փակում եմ. հավես չկա Երեք շաբաթ ա ճանապարհորդային օրագիր եմ գրում, որ Ակումբում տեղադրեմ: 75%-ը գրել եմ, բայց ամեն օր բացում եմ ֆայլը, նայում վերջին նախադասությանն ու արագ փակում. հավես չկա

    Ակումբում հետաքրքիր գրառումների խիստ պակաս ա զգացվում, սեփական մաշկիս վրա եմ զգում, որովհետև առաջին հերթին հենց իմ գրառումներից եմ բորբոսնահոտ առնում: Անկապ Օրագիրը լրիվ ա անհամացել, որպես մխիթարանք հին Անկապ Օրագրերն եմ կարդում:

    Էխ, երբ պիտի հետաքրքրությունը վերադառնա, հոգնել եմ գորշ ու միապաղաղ մասսայից, հետաքրքիր մարդիկ եմ ուզում՝ հետաքրքիր գրառումներով հանդերձ:
    Գիտես չեմ հասկանում … գուցե այդ «գորշ ու միապաղաղ մասսա »հասկացությունը տեղին չի ասված , չե որ ինքտ ել ես ասում որ չես կարողանում աշխատել …
    Երևի եղանակ էազդու : Առավոտյան աշխատանքի գնալիս տրանսպորտու ուշադիր նայում եմ ոչ մեկի դեմքին ժպիտ չկա… երիտասարդների դեմքին նույնպես : Այնպես որ թախիշը մեզ բնորոշ « երևույթ » է…

  18. #2185
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Անկապ օրագիրն առժամանակ փակվում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.05.2010), Farfalla (05.05.2010), Kuk (07.05.2010), My World My Space (05.05.2010), VisTolog (05.05.2010), Արևհատիկ (05.05.2010), Դատարկություն (05.05.2010), Երկնային (05.05.2010), Ինչուիկ (05.05.2010), Նարե (05.05.2010), Շինարար (05.05.2010), Ռուֆուս (05.05.2010)

  20. #2186
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    - Բարլուս Չուկ:
    - Բարև Արմեն ջան, կներես, հիմա պրեսկոնֆերանսի եմ, հետո կզանգեմ:
    - Ի՞նչ պրեսկոնֆերանս:
    - Դե երթուղային եմ նստել, կողքիս պատկառելի չափերով տիկինն ինձ պրես ա արել:
    - Հաաա՜, լավ: Դե կզանգես:
    - Ահա:

    Հեռախոսը մի կերպ տեղավորում եմ գրպանումս, իսկ կողքիս պատկառելի չափերով տիկինն ինձ է նայում ժպտացող աչքերով.
    - Գլուխս ցավում էր, անալգին խմեցի, անցավ: Իսկ մարդս ասում ա, թե անալգինը վատ դեղ ա:
    - Ճիշտ է ասում, - թե ինչի՞ եմ հետը խոսում:
    - Տո ի՞նչն է ճիշտ:
    - Տիկին, երևի իսկապես չեք հասկանում անալգինի վնասակարության աստիճանը: Այ օրինակ պապիս հայրը անալգինից մահացավ:
    - Էդ ո՞նց:
    - Հենց այդպես, տիկին: Ինչ լինում էր, որտեղը ցավում էր, անալգին էր խմում:
    - Հա, բայց ի՞նչ իմացաք, որ հենց դրանից մահացավ:
    - Մի օր վատ էր զգում իրեն, բժիշկ կանչեցիք: Քննեց, զննեց: Հետո հարցրեց, թե «Հայրիկ, էսպիսի դեպքերում ի՞նչ ես անում»: Պապիս հերն էլ ժպտալով ասեց «Անալգին եմ խմում»: Բժիշկը գլուխն օրորեց ու ասաց. «Վատ ա, շատ վատ ա, էդպես որ շարունակես, առավելագույնը մի տարի հետո կմահանաս»: Պապիս հերն իրան չլսեց ու շարունակեց անալգին խմել, և ի՞նչ: Մի քանի օր էր մնում էդ օրվանից մի տարին լրանալուն, հենց իր ծննդյան օրը, երրորդ կենացից հետո բաժակը դատարկեց, դրեց սեղանին, հետո կանգնեց ու ասեց «Բժիշկը ճիշտ էր ասում...» ու.. ու վերջ:
    - Վա՜յ: Ինչ տխուր ա: Քանի տարեկան դարձավ այդ օրը:
    - Հարյուր վեց:
    - Հարյուր վե՞ց:
    - Հա: Ու ի դեպ իրանց մոտ ժառանգական էր անալգինից մահանալը: Հրեն, իրա եղբայրն էլ հարյուր տասնմեկ տարեկանում անալգինից մահացավ: Դատաբժիշկը եզրակացության մեջ հենց էդպես էլ գրել էր. «Մահացել է դեղերի չարաշահումից»: Իսկ մենք էլ հո գիտեինք, որ ինքը մենակ անալգին ա խմում ու շատ ա խմում: Ու էդպես էդ անալգինի պատճառով տղուն գցեց փորձանքի մեջ:
    - Ինչի՞:
    - Որովհետև դատաբժիշկը որ գրել էր «դեղերի չարաշահում», ոստիկանները կարծեցին, որ կարող ա տղեն ա թունավորել իրան: Ու խեղճ տղին 2 ամիս շարունակ ոստիկանություն էին տանում բերում, անընդհատ հարցաքննում: Խեղճ մարդը իննսունն անց էր արդեն, բայց ստիպված ամեն օր գնում էր հարցաքննության, հետո սիրտը վատացած գալիս, անալգին էր խմում, ասում էինք «Բիձա, վալերիանկա խմի, անալգինը դրան չի օգնում», ասում էր. «Դուք չգիտեք, հերս մի բան գիտեր, որ խմում էր»: Էդպես էնքան անալգին խմեց, որ վերջը 2 ամսից մահացավ, ոստիկանները նոր հանգստացան: Թե չէ դրանց գիտեք, հիմա մեկի թևը որ ոլորվում ա, ամբողջ ազգուտակին տանում են ոստիկանություն ու սկսում քննել:
    - Էդ հաստա՞տ:
    - Հա, բա ոնց: Հրեն, մի ծանոթ մարդ կա: Կնոջ հետ գնացել էին արշավ, սարն էին բարձրացել: Հասել էին ինչ-որ ժայռերի, էստեղ փոթորիկ էր սկսվել: Քամին բռնել էդ մարդու կնոջը շպրտել էր ժայռի վրա, սրա մի ոտքը ջարդվել էր: Գոնե դրանով պրծներ: Էս խեղճ կնիկը փորձել էր վեր կենա, էդ պահին քամին էլ բռնել, հակառակ ուղղությամբ էր շպրտել, մյուս ոտքն էր կոտրել: Էլի էր փորձել վեր կենա, քամին նորց էր շպրտել, էս անգամ ձեռքն էր կոտրվել: Լավ էր, մարդը ավտոյով էր, կնկան միանգամից բերեց Երևան, հիվանդանոց: Բայց ոստիկանները կպել էին, թե չէ, դու ես կնկադ ծեծել:
    - Վու՛յ ամա՜ն:
    - Հա, տենց հա երկուսին տանում էին հարցաքննության: Սրանք պատմում էին, որ էսպես-էսպես, սարն էինք բարձրացել, քամի էր և այլն: Բայց հետո ոստիկանների խելքին փչեց մենակ կնոջը հարցաքննել, առանց ամուսնու ներկայության: Էս կնիկն էլ որոշեց հանաք անել, ասեց «Մարդս ա ծեծել, բայց ինձ սպառնում ա, որ հանկարծ ձեզ չասեմ, թե չէ էլի կծեծի»: Հետո մարդուն կանչեցին ու հաղթական ասեցին, թե կնիկդ սենց բան ա ասել: Էս մարդը սկսեց բացատրել, որ կնիկը կատակ է արել, չհավատացին: Կնոջը կանչեցին: Մարդն ասեց «Այ կնիկ, սրանց ասա, որ կատակ եմ արել», կնիկն էլ արդեն հասկացել էր, որ կատակը չեն հասկացել ու մարդուն փորձանքն ա գցել, արցունքն աչքերին ասեց. «Հա, կատակ եմ արել»: Բայց էլ ուր, մարդուն 3 տարի տվեցին:
    - Հիմա նստած ա:
    - Հա, ու հետն էլ գիտե՞ք ով ա նստած... վայ... վարպետ, ստեղ պահեք... կներեք տիկին, ձեր բարեմասնությունները կարո՞ղ եք քիչ այն կողմ տանել, ես իջնեմ... շնորհակալություն ճանապարհ տալու ու աշխույժ զրույցի համար: Առայժմ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 29.05.2010, 00:17:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.05.2010), A.r.p.i. (29.05.2010), Alphaone (10.06.2013), cold skin (29.05.2010), Diana99 (06.04.2013), E-la Via (23.03.2014), Enigmatic (29.05.2010), GriFFin (17.05.2014), helium (31.05.2010), Moonwalker (05.10.2011), Mr. Annoying (12.02.2017), My World My Space (29.05.2010), Nare-M (30.05.2010), Norton (29.05.2010), Smokie (04.02.2011), VisTolog (29.05.2010), Yellow Raven (29.05.2010), Yevuk (29.05.2010), Անի Ներկարար (09.07.2011), Արևհատիկ (29.05.2010), Գաղթական (03.09.2016), Դատարկություն (29.05.2010), Դարք (01.06.2010), Ժունդիայի (30.05.2010), Լուսաբեր (29.05.2010), Հայուհի (29.05.2010), Մանուլ (29.05.2010), Մար. (06.06.2014), ՆանՍ (03.06.2010), Նիկեա (08.08.2012), ուզուզ (29.09.2010), Վահ (06.01.2013)

  22. #2187
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայյյ ինչ լավա եկել ա անկապը… ահա հիմա կհորդեցնեմ իմ տականքագույն և “իմաստազուրկ“ մտքերը… հազվադեպ եմ սենցը լինում, սենց ասելով հասկանում եմ թեմային համարժեք` անկապ…հոգնած` փոխկապվածություններից , պատճառահետևանքային կապերից, արդյունքից, ճոխ բառերից ու բռնազբոսիկ աճպարարությունից …
    Ժողովուրդ պարզություն ու շիտակություն եմ աղերսում…
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (29.05.2010), Yellow Raven (29.05.2010)

  24. #2188
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5 տարի հետոյվա մարդիկ, ինչու ենք մեզ սահմանափակում` ձեր մասին մտածելով: Նայում եմ, նայում ու մտածում` impression-ը մեկ այլ բան է գրել, մոդերատորը` այլ:
    Ողջույն անկապ ու քո ֆորմատը այլ է...

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (29.05.2010), enna (04.06.2013), Yellow Raven (29.05.2010), Արևհատիկ (30.05.2010), Մանուլ (11.06.2010), Մինա (08.10.2011)

  26. #2189
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիմացիր, Սիր ջան, դիմացիր, քիչ մնաց, հեսա Եվրոն կսկսի, կպրծնի, կգնաս ու կքնես Վաղը նորից նույն բժիշկը, նույն տանջանքը...հետո էլ Ուսանողական ՈՒՀԱ-ն... Աղավս չլիներ , չէի գնա...
    Մի հատ կիրակիա , էդ օրն էլ չես կարում հանգիստ քնես
    Ներվերս հանել են... ավելին՝ ես եմ սկսել ուրիշների վրա ազդել, առաջ որ ասում էին, թե սադիստ եմ, նեղվում էի, էսօր համոզվեցի, որ իսկական սադիստ եմ,ինչ մեղկա Լուսոն իմ ձեռը
    Երբ պիտի էէէ՜՜՜ Եվրատեսիլը սկսիիիի
    Нет без правил игры, есть игра по неволе!

  27. #2190
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    - Արի գրազ գանք, դեմի մաշնի ռուլին աղջիկ ա նստած, - տաքսու վարորդն է:
    - Համաձայն եմ, - պատասխանում եմ, - բոլոր կանոնները պահելով ու շատ լավ է քշում:

    Փնչացրեց ու լռեց: Իսկ ես ճիշտ էի ասում: Դիմացի մեքենան հանգիստ կարող էր առաջ սլանալ, բայց կարգապահորեն կանգնել էր մի խուլ խաչմերուկում կանաչ լույսի տակ՝ չթողնելով, որ մենք էլ կարգ խախտենք: Լռիր, վարպետ, այսօր քո դժգոհությունները լսելու օրս չէ:

    Հասանք տեղ, մոտեցա մեր շենքի տակի խանութի գիշերային հերթապահության մասին.
    - Ողջույն:
    - Բարև Արտակ ջան, - ամոթ ինձ, իսկ ես իր անունը նորից մոռացել եմ:
    - Մի շիշ թան տվեք, մի շիշ էլ ջերմուկ:
    Զարմացած ինձ է նայում:
    - Բա գարեջու՞ր, - հարցրեց անկեղծորեն զարմացած:
    - Չէ, թան ու ջերմուկ, - ծիծաղեցի:
    Իսկ ինքը ոտքից գլուխ զարմացած ինձ է զննում:

    Էսօր երբ նոր գնածս շալվարը տարել է կարճացնել տալու, կարուձև անողն էլ էր զարմացած: Վերջը չդիմացավ.
    - Լսի, բա դու միշտ ջինս չե՞ս առնում:
    Ծիծաղեցի. ոչ այսօր:
    Երևի ինձ ճանաչողներից շատերն էին էսօր զարմացել. ես՝ կոստյում-շալվարով:
    Հմմմմ...

    Պակաս զարմանալի չէր մնացածը, երևի: Կյանքումս այսքան պարած չկայի: Բայց մի պահ ամաչեցի... Ջուլյայի հետ արդեն գրեթե մեկ տարի է ընկերություն եմ անում, այսօր առաջին անգամ էի իր հետ պարում: Սխալն ուղղել է պետք:

    Հրաշք օր էր: Ուրախ էր: Զվարթ էր:

    Երեխեք, գիտեք չէ՞, որ ձեզ շատ եմ սիրում:
    Կենացներդ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.05.2010), Alphaone (06.12.2014), Apsara (05.06.2011), Ariadna (01.06.2010), ars83 (30.05.2010), Diana99 (06.04.2013), helium (31.05.2010), kyahi (30.05.2010), matlev (30.05.2010), Mephistopheles (04.06.2010), murmushka (03.06.2010), Nare-M (30.05.2010), Norton (30.05.2010), VisTolog (30.05.2010), Yevuk (30.05.2010), Դարք (01.06.2010), Ժունդիայի (31.05.2010), Ինչուիկ (07.03.2011), Ձայնալար (01.06.2010), Մանուլ (30.05.2010), մարիօ (22.05.2013), Մինա (14.06.2013), Նաիրուհի (21.07.2013), Նարե (03.06.2010), Նիկեա (08.08.2012), Ռուֆուս (01.06.2010), Ֆոտոն (31.05.2010)

Էջ 146 684-ից ԱռաջինԱռաջին ... 4696136142143144145146147148149150156196246646 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •