User Tag List

Էջ 139 686-ից ԱռաջինԱռաջին ... 3989129135136137138139140141142143149189239639 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,071 համարից մինչև 2,085 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2071
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առանց թաքցնելու, հենց սկզբից ասեմ: Ապրիլի 24-ը, կյանքում ինձ համար` ներքուստ, հոգեպես… սուգ չի եղել:
    Փոքր ժամանակ, ամեն ապրիլի 24-ին, պապիկիս հետ գնում էինք Ծիծեռնակաբերդ: Մի ձեռքով պապիկիս ձեռքը բռնած, մյուս ձեռքումս էլ ծաղիկները: Խոսալով, զրուցելով բարձրանում էինք: Ամեն անգամ, անմար կրակի մոտ` պապիկիս աչքերը լցվում էիր… ես չեի հասկանում, զարմացած նայում եի իրան, մի քիչ էլ վախենում, քանի որ իրեն հուզված ընդանրապես չեի տեսնում:
    Մինչև հիմա, ոչ մի բան չի փոխվել: Այդ օրը ոչ հոգիս է լացում, ոչ էլ ինչ որ էական բան է լինում ներսումս… չգիտեմ:
    Ամեն ինչ հասկանում ու գիտակցում եմ ու ամեն տարի Ծիծեռնակաբերդում, այդ օրը` չի ստացվում պոզիտիվ մտքեր պահել գլխում… կարողա այդ տեղի աուրան է այդպիսին… դա էլ չգիտեմ:
    Շատ բան չեի հասկանում փոքր ժամանակ: Վերհիշել ու ֆիլտացիա անել ստիպեց այսօրվա “odnoklassniki" կայքում, խմբի հրավերքը: Ցեղասպանության թեմայով բացված խումբ էր: Մեխանիկորեն ընդունեցի, մտա… առաջինը, ինչ աչքս մտավ` խմբի նախաբանն էր, մոտավորապես սենց` «Minchev amsva verj piti 10.000 hogi linenq» ու վերջ, խմբի բովանդակությունը սահմանափակվում էր այդ տողով: Խմբի ադմինիստրատորն էլ իր անձնական պրոֆիլը զարդարել էր, հա` հենց զարդարել էի ցեղասպանության թեյամով` ստատուսը, գլխավոր լուսանկարը…
    Իսկ ինչո՞վ ես դու տարբերվում, «եղեռն գնացող» քուչով հավաքված հռհռացող գյադեքից: Հայրենասերի դիմակո՞վդ, թե՞ «եղեռնի վրով բացած գրուպպայով»:
    Ո՞րն ա էդ գրուպպայիդ իմաստը: Թննարկու՞մ, բանավեճե՞ր… ախր ոչ մի թեմա չկա, ոչ մի հարց ու պատասխան չկա, դատարկություն ա խումբդ:
    Նպատակդ էլ, 2 ամսից ընկերներիդ մոտ գլուխ գովալն ա «աբեր, հլը նայի 10000 հոգանոց գրուպպա ունեմ, լյավն ա չէ՞»:
    Արցյոք տարբերվու՞մ ես, «աղչի, հլը նայի, սաղ մեխակ են տանում, դավայ մենք վարդ առնենք, հո սաղի պես չենք անելու» աղջիկներից: Կամ մի քանի քսված/գյաջված «ծյոծկաներից» որոնք մարդա մի նշանդրեքի բուկետ վերցրած, թարս են նայում առանց ծաղիկների գնացող ծեր մարդուն:
    Վիրտուալ ծանոթ մի աղջիկ, առավոտը գրում ա` «Արս, եղեռնի նկար խ՞ի չես դրել»… նամակը տենց էլ անպատասխան մնաց: Էլ ի՞նչ ասես:
    Էս օրով, ստատուսներում «թուրքերի մաման» գրելն ա՞ ձեր սուգը արտահայտելու միջոցը: Ու վօօբշե ու՞մ են պետք էդ արտահայտելու միջոցները, էդ նկարները, ստատուսները… ախր էդ սաղ դիմակներ են: Ինչի՞ համար:
    Ես էլ հայրենասեր չեմ: Չեմ վստահում ու չեմ հավատում մարդկանց, ոչ էլ հայաստանի հանդեպ եմ սեր տածում… ես իմ քաղաքն եմ սիրում: Դա լրիվ ուրիշ ձևի սեր ա: Սրանք էդ էլ չեն հասկանա: Էս մարդիք, հատուկ օրերին հայրենասերների մասկաներ հագնողներն են, որ ամեն պատահած հնարավորության դեպքում, կթքեն էս երկրի վրա ու կգնան, չէ... ռադները կքաշեն ստեղից: Հմմ… էս էլ ա լրիվ ուրիշ թեմա:

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.04.2010), Amaru (24.04.2010), CactuSoul (24.04.2010), E-la Via (25.04.2010), Enigmatic (24.04.2010), Farfalla (24.04.2010), Gayl (24.04.2010), helium (24.04.2010), Kita (24.04.2010), Kuk (24.04.2010), Legolas (24.04.2010), matlev (24.04.2010), Philosopher (24.04.2010), SSS (26.04.2010), Yevuk (24.04.2010), Դարք (24.04.2010), Դեկադա (24.04.2010), Էլիզե (24.04.2010), Ժունդիայի (24.04.2010), Ինչուիկ (26.04.2010), Լուսաբեր (24.04.2010), Հայկօ (24.04.2010), Նարե (24.04.2010), Ռուֆուս (24.04.2010)

  3. #2072
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրս սկսեցի համակարգչի դիմաց, ավարտում եմ համակարգչի դիմաց՝ համակարգչի դիմաց սկսելու տրամադրվածությամբ: Սա այն դեպքն է, երբ դա անում եմ ոչ թե ինետում զբոսնելու համար, այլ քանի որ ինձ պետք է, անհրաժեշտաբար: Ու պատկերացրեք՝ այսպես ավելի հետաքրքիր է:

  4. #2073
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տխուր եմ... ընդհանրապես բնութով շատ ուրախ մարդ եմ, հազվադեպ եմ տխրում, բայց հիմա տխուր եմ... անձրևն էլ ա երևի դրան նպաստում... չգիտեմ... նոր եղբորս ճանապարհեցինք արտասահման.. ինքը ընտանիքով էնտեղ ա ապրում, իր տղայի հետ եկել էր Հայաստան մի երկու շաբաթով: Չորս տարի չէի տեսել եղբորս, էտ անտեր երկու շաբաթն էլ նենց շուտ անցավ... ինչի ա ժամանակը սենց արագ վազում... ժամանակը վազում ա, մենք էլ շնչակտուր հազիվ ենք հասնում նրա հետևից...

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (24.04.2010), Meme (24.04.2010), Yevuk (24.04.2010), Ժունդիայի (24.04.2010), Մանուլ (24.04.2010), Նարե (24.04.2010)

  6. #2074
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր (մոտ մի ժամ առաջ) առաջին անգամ ընկերներիցս մեկն ինձ ասեց. «արա դու անտիկվար ես ախպեր»

    Հետաքրքիրա, էդ ի՞նչ էր նշանակում


  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (24.04.2010), Kita (25.04.2010), My World My Space (24.04.2010), Yevuk (24.04.2010)

  8. #2075
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմմմ... գրե՞մ, թե՞ չէ... Մեկ-մեկ գրելու բան եմ ունենում, բայց զգում եմ, որ չեմ կարողանում մտքերս հավաքել...
    Հա, ասում էի` իմ համար մարտի 1-ին ավելի մեծ ցեղասպանություն ա տեղի ունեցել, քան ապրիլի 24-ին... սեփական երկրում, սեփական մայրաքաղաքում, սեփական ազգի ներկայացուցիչների կողմից... եսի՞մ.. ավելի ահավոր ա...
    Ապրիլի 24... ցեղասպանություն... հետո էլ Սերժը կգնա Թուրքիա, Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ աշխարհով մեկ կլինի, թուրքերից շատ կուրախանա, որ մեզ գոլ են խփել... բա ցեղասպանությունը ընդունեք, ինչի՞ չեք ընդունում, այ թուրքեր.... կապ ունե՞ր: Եսի՞մ, երևի...
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.04.2010), Chuk (24.04.2010), Enigmatic (24.04.2010), Kuk (24.04.2010), Legolas (24.04.2010), Norton (24.04.2010), Ungrateful (24.04.2010), Արևհատիկ (24.04.2010), Դարք (24.04.2010), Ժունդիայի (24.04.2010)

  10. #2076
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հիշողություն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կյանքից



    Ռաֆայել Ղազարյան... Հաշվետու եմ... (հատված)...

    66-ի ապրիլի 24-ին որոշեցինք ծաղիկ դնել Կոմիտասի շիրիմին: Քաղաքը խստիվ հսկվում էր. երեքից ավելի խումբը վտանգավոր էր դիտվում: Նորից Սարգսի (Սարգիս Մուրադյան. նկարիչ - ԳՂ) մեքենան. մեզ միացավ նկարիչ Հենրիկ Սիրավյանը և մի կին գրող, ցավոք, չեմ հիշում՝ ով: Այգում սպաներ էին շրջում: Ըստ երևույթին մեր անցաթուղթը Պարույրն էր (Պարույր Սևակ -ԳՂ). Կոմիտասի շիրիմի կողմից մի ավագ լեյտենանտ քարշ էր տալիս երիտասարդ մի զույգի, հավանաբար՝ ուսանողների. պարզվեց՝ համարձակվել էին ծաղիկ դնել շիրիմին. տղային քոթակել էին: Արյունը խփեց գլուխս.
    - Վերջին անգամ նման տեսարան տեսել եմ 42-ին,- հանդարտ կատաղությամբ դիմեցի ավագ լեյտենանտին, նա ընդհարումից կրակ կտրած հայացքը լարեց վրաս,- օկուպացված Կրասնոդարում էր,- խաբուսիկ մեղմությամբ շարունակեցի, -ֆաշիստներն էին նույնը անում մեզ հետ:
    - Ուզում ես ասել՝ ֆաշի՞ստ եմ,- չռեց աչքերը:
    - Իհարկե ոչ,- շտապեցի հերքել,- դու ավելի վատն ես: Նա օտարին էր ծեծում, դու՝ յուրայինին:

    Չհասցրեց հարձակվել՝ հանկարծ հայտնված մայորն ու փոխգնդապետը ոլորեցին ձեռքերս ու քաշեցին դեպի իրենց մեքենան, ընդ որում փոխգնդապետը ռուսերեն սպառնալիքներ էր թափում գլխիս: «Գոնե այսօր հայերեն խոսեք»,- նետեցի ես: ”Я тебе покажу хаерен” ,- խոստացավ հայ փոխգնդապետը: Նա ետ մնաց, մայորը, ձեռքս ոլորած, շարունակեց ճամփան: Վիճակը նվաստացուցիչ էր. «Եթե անմիջապես չթողնեք ձեռքս, կկրծեմ ձեր քիթը, լակոտ չեմ, չեմ փախչի»… Նա շփոթված նայեց աչքերիս ու թողեց ձեռքս: Մեքենա նստելու պահին կողքը կանգնած մի քանի «դրուժինիկ» չարախինդ նայում էին մեզ:
    «Ու՞ր էր, Պարույրն էլ մի բան աներ՝ ծեծեինք»,- ծոր տվեց մեկը: Դա շանթեց այն աստիճան, որ չհասցրի շշպռել՝ մտցրին մեքենա: Լա՜վ, ինձ՝ շարքային թեկնածուիս, չեն ճանաչում, բայց Պարույր Սևակին ծեծել երազող հա՞յ… Բերեցին «Հայրենիք» կինոթատրոնի միլիցիայի բաժին ու փակեցին մի փոքր սենյակում: Վիճակս բարդանում էր մի հանգամանքի առկայությամբ. շալվարիս գրպանը տռզել էր թռուցիկներով, որոնք մի քանի գիշեր տպում էի գրամեքենայի վրա: Բովանդակությունը չէր փայլում օրիգինալությամբ. նորից Ղարաբաղ, նորից Նախիջևան: Նախորդ գիշերները մի քանիսը կպցրել էի պատերին, մեծ մասը մնացել էր: Այդ մասին գիտեր միայն Սարգիսը: Քառորդ ժամ անց սենյակ մտան կրակոտ ավագ լեյտենանտը և Սարգիսը: Երկար միջանցքով քայլելիս՝ գրգռված սպան չնկատեց, որ մենք կես քայլ հետ ընկանք. դա բավական էր, որ Սարգիսը ձեռքը խոթի գրպանս ու հանի թռուցիկների խուրձը: Ներս մտանք ընդարձակ աշխատասենյակ. սեղանի շուրջը՝ ընկերներս, սեղանի գլխին՝ պետը՝ նոր սերնդի երիտասարդ, գուցե և մի փոքր ճեզվիտ… Համենայն դեպս կտրուկ և դրականապես տարբերվում էր ինչպես նախկին, այնպես էլ օրինապահության այսօրվա «ասպետներից», որոնք մասնագիտական և մտածողական ունակությունները խիզախաբար լրացնում են բռունցներով, քանզի հարցաքննվողը նմանատիպ պատասխանի հնարավորություն չունի: Ավելի ուշ իմացա, որ տղաները նախապես հայտարարել էին՝ կա՛մ դուրս են գալիս ինձ հետ, կա՛մ բոլորն են մնում: Դիվանագետ պետը հասկացել էր, որ ամենաճիշտը հաշտության եզրերի հանգելն է, ուստի սկսեց խրատական իր զրույցը ինձ հետ, ակնարկելով դատը և ազատազրկումը: Թռուցիկների խուրձից ազատվելով՝ հանգստացել ու աքլորացել էի. պատասխանեցի, որ երազում եմ բաց դատ, ուր վերջապես կասեմ այն ամենը…«Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ»,- խոսքս կտրեց Պարույրը. հազիվ էին խաղաղեցրել մթնոլորտը, կարող էի փչացնել: Հետագա զրույցն ընթացավ խաղաղ հունով ու տևեց 2 ժամից ավելի: Երբ վերջապես հրաժեշտ տվեցինք ու դուրս էինք գալիս սենյակից, կողքս հայտնվեց «կրակոտ» ավագ լեյտենանտը. «Շնորհակալ եմ, եղբայրս,- շշնջաց,- շատ բան հասկացա»: Եթե անհարմար չլիներ, կհամբուրեի:

    Վերցրել եմ այստեղից

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.04.2010), Chuk (24.04.2010), Kita (25.04.2010), My World My Space (24.04.2010), Yeghoyan (25.04.2010), Ձայնալար (25.04.2010), Մանուլ (28.04.2010), Նարե (25.04.2010), Ռուֆուս (25.04.2010)

  12. #2077
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը՜ս գաղտնի թո՜ղ մնա՜,
    Սերը՜ս, յարի՜ս պես...............
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (26.04.2010), matlev (25.04.2010)

  14. #2078
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի ՝ մեջս ահավոր դատարկություն կլինի.......... Բայց չէ.... անկապությունից երջանիկ եմ,,,մենակ թե սիրտս մի քիչ քիչ ցավի....

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.04.2010), VisTolog (25.04.2010), Դատարկություն (26.04.2010), Դարք (25.04.2010), Էլիզե (25.04.2010)

  16. #2079
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իրան դեռ չեմ տեսել : Ասում են` լուրջ տղա ա (հոպարին չի քաշել էլի ):
    Ասում են, սիրում ա մարդկանց լուրջ ու ջղայն հայացքով նայել.. սենց՝: Ասում են, որ պապայի ձեռքերում ա մենակ քնում... չեի էլ կասկածում: Իրա պապան, ինձ համար եղել ա էն մարդը, որին մինչ հիմա փորձում եմ նմանվել, էն մարդն ա, որն իմ համար ավտորիտետ ա:
    Ու ես կանեմ ամեն ինչ, ինչը որ ինձնից կախված կլինի, նրա համար, որ ինքը նմանվի պապային:
    Ասում են, առաջին անգամ, երեկ զբոսանքի ա գնացել, ուսումնասիրել ա աշխարհը, ինչպես միշտ` լուրջ դեմքի արտահայտությամբ…. Դուրն եկել ա:
    Ճիշտն ասած, փոքր երեխաների հանդեպ, ինչ որ սեր չեմ տածել կյանքում… անսիրտ մարդ եմ երևի: Բայց…
    Չեմ տեսել դեռ, բայց արդեն սիրում եմ, արդեն նկարներին նայելով` մարմնովս դող ա անցնում, հաճելի դող...

    Հ.Գ. Տեսնես, հոպարին կհավանի՞ :
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Ungrateful: 26.04.2010, 03:59:

  17. Գրառմանը 42 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.04.2010), A.r.p.i. (26.04.2010), Agni (26.04.2010), AniwaR (27.04.2010), Ariadna (26.04.2010), CactuSoul (26.04.2010), Chuk (26.04.2010), Enigmatic (26.04.2010), Farfalla (26.04.2010), Gayl (26.04.2010), helium (26.04.2010), Kita (26.04.2010), Meme (26.04.2010), murmushka (26.04.2010), My World My Space (26.04.2010), Norton (26.04.2010), SSS (26.04.2010), VisTolog (26.04.2010), Yeghoyan (26.04.2010), Yellow Raven (26.04.2010), Yevuk (26.04.2010), Աբելյան (26.04.2010), Արմինե (26.04.2010), Արևածագ (26.04.2010), Արևհատիկ (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Դարք (26.04.2010), Դեկադա (26.04.2010), Երկնային (26.04.2010), Երվանդ (26.04.2010), Էլիզե (26.04.2010), Ժունդիայի (26.04.2010), Ինչուիկ (26.04.2010), Լուսաբեր (26.04.2010), Կաթիլ (26.04.2010), ԿԳԴ (26.04.2010), Հայուհի (26.04.2010), Ձայնալար (27.04.2010), մարիօ (21.04.2013), Միքո (26.04.2010), Շինարար (26.04.2010), Ռուֆուս (26.04.2010)

  18. #2080
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի անգամ քննություններից չեմ վախեցել: Մի քիչ պարապելու գործընթացն եմ սենց դեմքով անում, էն էլ նրանից ա, որ մի քիչ ծույլ եմ: Էդ սուտ ա, որ ասում են աղջիկները աշխատասեր են, տենց բան չկա, էդ մարդուց ա կախված՝ աղջիկ լինի, թե տղա: Քննություններին միշտ գնում և վերադառնում եմ այ սենց , հուսամ վաղն էլ եմ տենց վերադառնալու:
    Էն, որ ասում են экзамен всегда праздник для меня
    Վաղը պետականի եմ, բայց էս անգամ լրիվ ուրիշ ձև եմ: Չեմ հասկանում ինչ ա կատարվում: Չեմ վախենում, որովհետև ավելի լավ եմ պարապել, քան միշտ պարապում եմ, բայց ինչ-որ անհանգիստ վիճակ ա: Ոնց-որ ներսս խառնում լինեն իրար:
    Մի հատ բառ եմ էսօր կազմել հատուկ իմ էս վիճակը բնութագրող՝ դեպրեսվածաաշխուժախառը

    Լավ, շատ խոսեցի, գնամ կրկնեմ:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.04.2010), My World My Space (26.04.2010), Yeghoyan (26.04.2010), Yellow Raven (26.04.2010), Yevuk (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Ինչուիկ (26.04.2010), Կաթիլ (26.04.2010), Հայուհի (26.04.2010), Միքո (26.04.2010)

  20. #2081
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պառավում եմ.... էսօր նկատեցի, որ հեռուստահաղորդավարների հետ բարձր ձայնով կռիվ եմ անում... խայտառակ եղա...տեսնես մյուս էտապը որն ա???? բարեկամներիս-ընկերներիս անուններն եմ մոռանալու????
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.04.2010), My World My Space (26.04.2010), VisTolog (26.04.2010), Արևհատիկ (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Ինչուիկ (26.04.2010), Հայուհի (26.04.2010), Ձայնալար (27.04.2010), Մանուլ (28.04.2010)

  22. #2082
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ էի անում, որ փոքրուց Բախ շատ էի սիրում: Էլի սիրում եմ, բացի գեղեցկությունը էս երաժշտությունը նաև մի տեսակ պատկառանք ա ներշնչում:
    Բախի երաժշտությունը մի տեսակ չափված-ձևված ա, ինչը դրա առավելությունն ու «թերությունն» ա միաժամանակ: «Թերություն» ա ընդամենն այնքանով, որ, ասենք, Բեթհովեն ավելի հաճախ եմ լսում:
    Ու իրականում հենց էդ չափված-ձևվածությունն ա պատկառանք առաջացնում:
    Սրտիս մի անկյունը մշտական բնակության համար տրամադրել եմ Բախին: Ոչ թե իր ստեղծած երաժշտությանը, այլ հենց Բախ մարդուն՝ իր ստեղծած երաժշտության համար: Նույնիսկ եթե երկար ժամանակ չլսեմ իր երաժշտությունը, ինքն էնտեղ է, սրտիս՝ իրեն հատկացված անկյունում, ու ես շնորհակալության զգացողությամբ եմ ամեն անգամ «վերագիտակցում» այդ փաստը:
    Լավ բան է լավ երաժշտությունը, իսկ այն ունկնդրելն՝ առավել ևս(c):
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.04.2010), ars83 (27.04.2010), My World My Space (26.04.2010), Yevuk (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Էլիզե (26.04.2010), Ժունդիայի (26.04.2010), Ինչուիկ (26.04.2010), Ռուֆուս (26.04.2010)

  24. #2083
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    չհարցնեք…

    Ու թող ես ներեցի քեզ քո սխալը… էսօր ինքս ինձ էլ չեմ ներում, որ քո նման եմ վարվել, որ ես քո նման դարձա… էդքան վախկոտ…

    Բայց ես, ի տարբերություն քեզ, չեմ վախենա ասել՝ մեղավոր եմ, ու ձենս կտրած սխալիս պատասխանը կտանեմ…

    Իսկ վաղը արև ա լինելու…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.04.2010), CactuSoul (26.04.2010), Meme (26.04.2010), murmushka (26.04.2010), Արևհատիկ (26.04.2010), Էլիզե (26.04.2010), Հայուհի (26.04.2010), Մանուլ (26.04.2010)

  26. #2084
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ո՞վ է ֆորումում»-ում տեսա, որ Մանանա-ն online ա… Առաջին հայացքից կարդացի՝ Մարիաննա ու… մի տեսակ սիրտս թպրտաց: Հետո ավելի ուշադիր նայեցի ու նկատեցի, որ սխալվել եմ:
    Կարոտում եմ
    Տեսնես՝ ո՞ւր ա «կորել», ի՞նչ ա անում հիմա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Երկնային (26.04.2010), Երվանդ (26.04.2010), Ուրվական (26.04.2010)

  28. #2085
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիրա,կհարցնեք ինչը...այն փաստը,որ 2006 թվին բացված թեմաները մինչ այսօր դեռ գրառումների թիվն է շատացնում,այսինքն գնալով այն ավելի է բազմապատկվում,և ավելացնում իր երկրպագուների թիվը...Սա շաաատ ողջունելի փաստ է, և տեսնելով այս ամենը, ես ուրախանում եմ,այո շաատ եմ ուրախանում,որ ակումբը շատ լավն է,ես սիրում եմ քեզ ակումբ շաատ շաաատ,քանի որ էստեղ ես ավելիի մասին եմ իմանում,ինձ ավելի ուրախ ես դարձնում,ես ել շաատ անսպասելի եմ իմացել քո մասին,և ինձ գրավեց թեմաները,զրույցները,և ես չէի ել մտածում,որ մի օր կլինեմ այդ անդամներից մեկը,դու ինձ օգնեցիր լինել հաստատակամ իմ մտքերի և որոշումների մեջ,լինել ավելի համարձակ........Չգիտեմ ես ուրախ եմ,որ էստեղ լավ ընկերներ ունեմ,ինձ լսող,իմ մտքերի հետ հաշվի նստող լավ ընկերներ...


    Այսքանը......լավ ստացվե՞ց
    Վերջին խմբագրող՝ Meme: 26.04.2010, 20:36:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  29. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.04.2010), Legolas (26.04.2010), Yellow Raven (26.04.2010), Yevuk (26.04.2010), Արևածագ (26.04.2010), Արևհատիկ (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Երվանդ (26.04.2010)

Էջ 139 686-ից ԱռաջինԱռաջին ... 3989129135136137138139140141142143149189239639 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •