Էնքան համաձայն եմ: Արդյունքն էլ տեսել եմ: Եվրոպական էն երկրներում, որտեղ Եվրատեսիլին դեռ լուրջ են վերաբերվում, երբ ասում ես Հայաստան, միանգամից Եվրատեսիլն են հիշում, էլ զարմացած չեն նայում դեմքիդ՝ էդ որտե՞ղ ա: Ինձ թվում ա՝ մեզ մոտ էլ էդքան լուրջ չպիտի վերաբերվեն: Ավելի շուտ, լուրջը լուրջ, բայց ոչ էսպես նախապես որոշելով ով պիտի անցնի: Խնդրեմ, էս գերմանուհու վրա կարո՞ղ ա փող էին թափել, եսիմինչ շոուներ սարքել, եսիմինչ շոր հագցրել: Ոնց հասկացա, նույնիսկ երգն էր ինքը գրել: Ինչ էի ուզում ասել... Պետք ա նորմալ մրցույթ անցկացնել մի քանի փուլից բաղկացած, պետք ա նորմալ քվեարկություն անցկացնել: Արդյունքում կընտրվի ամենաուրախ ու թեթև երգը: Ու պետք չի ազգայինի վրա էդքան շեշտ դնել (տեսա՞ք՝ քանի պետություն ազգային մոտիվներով նույնիսկ եզրափակիչ չանցավ): Մեկ էլ բեմի կապիկությունների վրա չի կարելի կենտրոնանալ: Է˜հ, անկապ խոսում եմ, մեկ ա մյուս տարի էլի իրանց լյուբիմչիկներից մեկին են ուղարկելու, եթե Ռիվասի նման փողոտ մեկը չգա:





Մեջբերել

Էջանիշներ