Հարգելի բարեկամս, բնավ չվիճարկելով այն հարցը, որ այդ գուշակությունը կարող է ավելի արհեստավարժ ու անկողմնապահ մարդկանց կողմից է արված, քան այս ակումբի անդամներն են, ուզում եմ մի քանի հարց տալ:
Հարց 1. Մինչ այսօր երբևէ լսե՞լ էիք այդ կայքի մասին:
Հարց 2. Ունե՞ք որևէ հիմք պնդելու, որ այնտեղ արհեստավարժ կարծիքներ են հնչում:
Հարց 3. Տեղյա՞կ եք արդյոք, թե այդ կայքն ինչքանո՞վ է հեղինակավոր:
Հարց 4. Տեղյա՞կ եք արդյոք, որ կան հազարավոր կայքեր, որոնցում որպես հաղթող այլոց անունն է նշված, այդ թվում ոչ հիմնական քննարկվող թեկնածուներից:
Հարց 5. Գիտե՞ք արդոք, որ այդ գնահատականը կոնկրետ հեղինակի գրառում է, ինչ-որ անձի սուբյեկտիվ (գուցե և ճշմարիտ) տեսակետ, այլ ոչ հետազոտական-վերլուծական թիմի տեսակետ:
Էջանիշներ