Երեկ չեմ նայել, բայց նոր նայեցի տեսագրությունը: Ռիվասի կատարումը խայտառակ վատ չէր, լավ ա, որ էն ռաբիզությունները վերջնականապես վերացված են: Մի քանի անմաքուր նոտաներ կային, մի քիչ էլ ձենն էր ոնց որ թե կտրված:
Ադրբեջանի մասին ասեմ, որ երգը էսօր առաջին անգամ լսեցի Յութուբով: Չեմ հասկանում, ի՞նչ հետաքրքրություն են մարդիկ տեսնում էդ երգի մեջ:
Մեկ էլ, քանի որ խոսվեց հայրենասիրությունից ու նման բաներից, ասեմ, որ եթե հնարավորություն էլ ունենայի, չէի քվեարկի Ռիվասի օգտին, որտեւ երգը ինձ դուր չի գալիս, բայց միաժամանակ երբեք չեմ քվեարկի նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, առանց քաղաքականացնելու, զուտ հակակրանքից ելնելով: Էդ երկրների հենց մենակ անուններից իմ մոտ զզվանք ա առաջանում, էլ չասեմ մնացածի մասին:
Էջանիշներ