Հայկական պատվիրակությունը մայիսի 17-ին կմեկնի Օսլո՝ մասնակցելու «Եվրատեսիլ 2010» երգի միջազգային փառատոնին։ Այդ մասին Tert.am-ին ասաց Հայաստանի Հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը։
«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի առաջին փորձն անցնելու է մայիսի 18-ին՝ առավոտյան 8-ին։ Հայաստանը ներկայացնող երգչուհու շոուն ամբողջովին պատրաստ է, հայտնի են բոլոր մանրամասները, որոնք, սակայն, Դիանա Մնացականյանն այդպես էլ չբացահայտեց։ Ըստ նրա, նախ՝ կանոնների համաձայն, այդ գաղտնիքները բացահայտել չի թույլատրվում, և երկրորդ՝ բացահայտելու դեպքում հետաքրքրությունը կկորչի։
Այդուամենայնիվ, որոշ բաներ տնօրենի խորհրդականը բացահայտեց, օրինակ, որ Եվա Ռիվասի շոուն լինելու է թատերականացված ու մի փոքրիկ անակնկալ է ունենալու։ Համարում լինելու են աճպարարական տարրեր և, կարելի է ասել, որ բեմի վրա կախարդանք է տեղի ունենալու։ Երգչուհու բեմական հագուստում գերակշռելու են բաց և մեղմ երանգները, և, իհարկե, լինելու են ծիրանագույն տարրեր։
Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը Apricot Stone երգով ելույթ կունենա մայիսի 27-ին՝ «Եվրատեսիլի» 2–րդ կիսաեզրափակիչում։
Դիանա Մնացականյանը մեզ տեղեկացրեց, որ պրոմո շրջագայության շրջանակներում Ռիվասն արդեն ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունաստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Բելգիայում, ինչպես նաև մասնակցելու է Արման Հովհաննիսյանի մենահամերգին Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր Ռիվասն այցելելու է մեկ օրով։
«Մեզ բոլորիս համբերություն և մեծ հաջողություն եմ մաղթում»- հավելեց Մնացականյանը:
Tert.am
Միայն երգով չի, պետքա էտ երգը լավ ներկայացնել, ոնց հասկանում եմ մեր շոուն ամենալավագույննա լինելու


Մեջբերել


Երանի հիմա էլ Եվրատեսիլի երգերը էս մակարդակի լինեին...


Էջանիշներ