User Tag List

Նայել հարցման արդյունքները: Եվրատեսիլ 2010-ում ո՞ր տեղը կգրավի Էվա Ռիվասը

Քվեարկողներ
217. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1

    48 22.12%
  • 2-5

    104 47.93%
  • 6-10

    55 25.35%
  • 11-20

    5 2.30%
  • 21 և ավելի

    1 0.46%
  • Եզրափակիչ դուրս չի գա

    4 1.84%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1636 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2010

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Հավատում եմ, որ իմ երգը կարող է գերել ողջ Եվրոպան. հարցազրույց Եվա Ռիվասի հետ




    - «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկ այլ մասնակից` Էմմին, բողոքում էր քվեարկության արդյունքներից։ Ի՞նչ եք մտածում այդ առնչությամբ։ Որքանո՞վ էր օրինական քվեարկությունը։ Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին հրապարակել, թե sms-ները «գնված» էին։

    - Ինձ էլ են հասել այդ ասեկոսեները։ Ցանկանում եմ ասել, որ մենք շատ ջանքեր ենք գործադրել, օրուգիշեր աշխատել ենք, հույս ենք փայփայել և հավատացել ենք մեր հաղթանակին։ Մենք անհավանական աշխատանք ենք կատարել, և կարծում եմ՝ արժանի ենք հաղթանակի։ Ես շատ հպարտ եմ, որ հանդիսատեսն ինձ ընտրեց և որ ես կներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլի» պես մեծ մրցույթին։

    Եթե չեն արդարացել ինչ-որ մեկի հույսերը, դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն ցեխ շպրտել հաղթողի վրա։ Պետք է կարողանալ արժանավայել պարտություն կրել, ինչը շատերն ի զորու չեն անել։ Ես մտածում էի միայն արժանավայել ելույթի մասին, իսկ դատողը հանդիսատեսն էր։ Եվ շատ ուրախ եմ, որ մեր աշխատանքը արժանիորեն գնահատել են։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ օգտին են քվեարկել։ Ինչ վերաբերում է օրինականությանը, ապա դա իրավապահ մարմինների իրավասությունն է, և մեկնաբանությունների հարցով նրանց պետք է դիմել։

    - Արդյո՞ք Ձեզ չի զարմացնում Ձեր հաղթանակը. չէ՞ որ Դուք այնքան էլ հայտնի չեք տեղի ունկնդիրներին։ Ինչպե՞ս կհիմնավորեք Ձեր հաղթանակն այն դեպքում, երբ հայտնի աստղերը զբաղեցրել են ցածր հորիզոնականներ։

    - Առաջինը, դա միայն իմ հաղթանակը չէ, ես մենակ չեմ աշխատել և ջանացել. դա նաև իմ թիմի շնորհքն է։ Երկրորդը՝ երգչի հայտնի լինելը այստեղ ոչ մի նշանակություն չունի։ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է, այլ ոչ թե երգչի։ Մենք բազմիցս համոզվել ենք, որ այնտեղ գնահատվում են երգն ու շոուն։ Կարծում եմ, որ հանդիսատեսն անաչառ էր։ Իմ դեպքում հաղթել է երգը, որի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Կարեն Կավալերյանը։ Նրանք իրենց գործի պրոֆեսիոնալներն են, ինչը բոլորին հայտնի է։ Ես Ձեզ ավելին կասեմ, հավատում եմ, որ այս երգը կարող է գերել նաև ողջ Եվրոպան։

    Բացի այդ, թույլ տվեք մի փոքր չհամաձայնել Ձեր այն դիտարկմանը, թե ես այդքան էլ հայտնի չեմ հայ հանդիսատեսին։ «Թամամ աշխարհ» երգի իմ տեսահոլովակն արդեն որերորդ ամիսն է, ինչ հայկական չարտերի առաջատար հորիզոնականներում է։ «Եվա Ռիվաս» արտահայտությամբ ավելի քան 1,5 մլն հարցում է եղել Google որոնողական ցանցում։ Մեկ շաբաթվա ընթացքում Apricot stone երգի աշխատանքային տարբերակը Youtube կայքում դիտել է 100 հազ. մարդ։ Մի շարք երկրներում տեսաձայնագրությունը ռեկորդներ է սահմանել՝ ըստ դիտելու ցուցանիշների։

    - Թերթերից մեկը տեղեկություններ է հրապարակել, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը մոտ 7 մլն դոլար է ծախսել՝ Ձեր, երգի և «Եվրատեսիլին» մասնակցելու համար կազմակերպված հասարակական արշավների վրա։ Որտեղի՞ց նման գումարներ։

    - Ըստ իս՝ նման հարցեր Դուք ինձ չէ, որ պետք է ուղղեք, այլ նրանց, ովքեր տարածում են այդ ասեկոսեները։ Հավատացեք, 7 մլն դոլարը շատ մեծ թիվ է արտիստի հասարակական քարոզչության համար նույնիսկ միջազգային մակարդակով, էլ չեմ խոսում հայկական էստրադայի մասին։ Ինձ համար էլ հետաքրքիր կլիներ իմանալ, թե թերթի կարծիքով՝ ինչի վրա է ծախսվել վերոնշյալ 7 մլն դոլարը։ Ես արվեստի մարդ եմ և զբաղվում եմ ինձ համար հոգեհարազատ գործով։ Իմ անունից ցանկանում եմ նշել, որ իմ պրոդյուսերը Վալերի Սահարյանն է, և ինձ առնչվող բոլոր հարցերով նա է զբաղվում։

    - Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր շոուն՝ հագուստը, պարողներին, դիզայնը։ Դա շատ է հետաքրքրում հանրությանը։

    - Այժմ չեմ ցանկանում բացել բոլոր գաղտնիքները, բայց նշեմ, որ շոուն հետաքրքիր կլինի, անկրկնելի և յուրօրինակ՝ Ձեզ արդեն հայտնի մի շարք մարդկանց մասնակցությամբ։

    Tert.am

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.02.2010), Cassiopeia (24.02.2010), davidus (24.02.2010), Hayazn (22.02.2010), Hripsimee (23.02.2010), Nadine (24.02.2010), Աթեիստ (24.02.2010)

  3. #2
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    65
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

    Տաշիր 2009 - ի Եվաի կատարած Թամամ աշխարհը նաելիս ինձ

    թվում է թէ երգողը մանումենտի ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ արձանն է , կենդանացել

    է և բեմ է բարձրացել : Ինչ որ մեկը նման զգցմունք ունեցել է արթյոք :

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (24.02.2010)

  5. #3
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Չէ, իմ մոտ նման զգացում չի եղել, ես գերադասում եմ, որ արձանները մնան արձան....

    Միհրան-Էմմի զույգին էի համակրում, համեմատած մյուսներին, ամենից հավանականը նրանք էին.....
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.02.2010, 21:10:
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատում եմ, որ իմ երգը կարող է գերել ողջ Եվրոպան. հարցազրույց Եվա Ռիվասի հետ


    - «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկ այլ մասնակից` Էմմին, բողոքում էր քվեարկության արդյունքներից։ Ի՞նչ եք մտածում այդ առնչությամբ։ Որքանո՞վ էր օրինական քվեարկությունը։ Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին հրապարակել, թե sms-ները «գնված» էին։

    - Ինձ էլ են հասել այդ ասեկոսեները։ Ցանկանում եմ ասել..............
    ժողովուրդ, քվերակել եմ 6-10 տարբերակը , բայց...... աչկիս էս տարի հաղթելու ենք.....
    Համալիրի համար էլ մի հատ մարդավարի "բացում" կկազմակերպեն...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.02.2010), armuk (25.02.2010), Նաիրուհի (24.02.2010)

  8. #5
    ամեն ինչ արդար է ??? armuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2010
    Գրառումներ
    349
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    http://ogae.am/
    էս սայթը նոր եմ ճարել, մեկը գի՞տի ովքեր են էս սայթի տերերը, հայեն թ՞է վրացի:

  9. #6
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Բայց Վրաստանի երգը լավնա,ևս մեկ լուրջ կոնկուրենտ Եվային
    Toki wa kane nari.
    Время - деньги

  10. #7
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Հարցը նրանում է կայանում, որ այդպիսի լավ երգեր շատ կլինեն, քանի որ ստանդարտ ստիլ է
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  11. #8
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը նրանում է կայանում, որ այդպիսի լավ երգեր շատ կլինեն, քանի որ ստանդարտ ստիլ է
    Մեկա Եվային չի հասնի
    Toki wa kane nari.
    Время - деньги

  12. #9
    ամեն ինչ արդար է ??? armuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2010
    Գրառումներ
    349
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկա Եվային չի հասնի
    ճիշտ է, Մեկա Եվային չի հասնի

  13. #10
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    65
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Վրաստանի երգը լավնա,ևս մեկ լուրջ կոնկուրենտ Եվային


    http://ogae.am/
    էս սայթը նոր եմ ճարել, մեկը գի՞տի ովքեր են էս սայթի տերերը, հայեն թ՞է վրացի:

    Ես ամենայն ուշադրությամբ լսեցի այս կայքի մեջ տեղադրված 3 երգերը

    և պառտավոր եմ ասել , որ եթե սրանք են Եվաի դեմ դուրս գալու

    ուրեմն Եվան այսինքն Հայաստանը արդեն հաղթել է , քնի որ սրանց

    Քրիստինե Պեպելյանն էլ կհաղթի // ներողություն եմ խնդրում Քրիստինեից

    ես իրեն վիրավորելու ոչ մի նկատառում չունեմ //

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկական Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ Norton, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 29.01.2011, 15:34
  2. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04
  3. Ում եք ցանկանում տեսնել «Եվրատեսիլ 2010»-ում ?
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.10.2009, 18:09
  4. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2009, 23:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •