User Tag List

Նայել հարցման արդյունքները: Եվրատեսիլ 2010-ում ո՞ր տեղը կգրավի Էվա Ռիվասը

Քվեարկողներ
217. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1

    48 22.12%
  • 2-5

    104 47.93%
  • 6-10

    55 25.35%
  • 11-20

    5 2.30%
  • 21 և ավելի

    1 0.46%
  • Եզրափակիչ դուրս չի գա

    4 1.84%
Էջ 32 110-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 1636 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2010

  1. #466
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    “Եվրատեսիլը” Հայաստան էիր ուզում բերել, արդեն այդ հնարավորությունն ունես:

    - Մրցույթի հաջորդ օրը զարթնեցի ու չէի հավատում, որ այդ ամենը իրականում կատարվել է: Կարծում էի` երազ է: Բայց երբ հասկանում եմ, որ իսկապես հաղթել եմ, էմոցիաներս տեղի են տալիս, մի քանի կաթիլ ուրախության արցունքներ են հայտնվում աչքերիս: Ինձ համար այնպիսի պատիվ է Հայաստանը ներկայացնել “Եվրատեսիլ-2010”-ին: Իմ երազանքն էր, առաջին քայլն արված է, այն իրականանում է: Ամեն ինչ կանեմ մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար:

    - Պրոդյուսերիդ ինչպե՞ս գտար, թե՞ նա քեզ գտավ:

    - Վալերի Սահարյանի հետ 2005 թվականին եմ ծանոթացել “Հայաստանի տարվա երգ” մրցույթի ժամանակ: Ինձ այդտեղ բերեց “Արեւիկ” համույթի ղեկավարս, ուր շատ տարիներ Ռոստովում երգել եմ: Նա ծանոթացրեց մեզ, Վալերին միանգամից ուշադրություն դրաձրեց այն երգին, որ ընտրել էի:

    - “Թամամ աշխարհը” այցեքարտդ դարձավ փաստորեն:

    - Ես հաղթեցի այդ մրցույթում ու պայմանագիր ստորագրելու առաջարկ ստացա, բայց հրաժարվեցի, չգիտեմ` ինչու: Երեւի պատրաստ չէի դեռ: Բախտս այնպես դասավորվեց, որ հինգ տարի անց առաջարկը կրկնվեց, եւ այս անգամ մեծ ուրախությամբ համաձայնեցի: “Տաշիր” մրցանակաբաշխությունից առաջ, 2009-ին, մենք պայմանագիր ստորագրեցինք, եւ արդեն մի տարի է` դեռ ոչ մի սխալ չենք արել: Լավ է ստացվում միասին աշխատելը:

    - Ո՞վ հուշեց, որ այդ երգը կատարես:


    - “Թամամ աշխարհ” երգը լսել եմ Նունե Եսայանի կատարմամբ: Երբ երգ ընտրելու հարց ծագեց, խնդրեցի մորս, որ նա ինձ համար մի քանի երգ ընտրի, ամենաբարդերը:

    - Ինչու՞ ամենաբարդը:- Ինչու՞ ամենաբարդը:


    - Չգիտեմ, մանկուց նման սովորություն ունեմ. Պարտվել չի կարելի, կարելի է միայն հաղթել: Իսկ հաղթելու համար 100 տոկոսանոց տպավորություն է պետք թողնել, միանգամից մի գլուխ բարձր լինել բոլորից` անմիջական եւ փոխաբերական իմաստով:

    - Ստացվո՞ւմ է` սանդղակը միշտ բարձր պահել:


    - Հասկացա, որ ցանկացած երգ կարող եմ սովորել: Ոչ մի բարդություն երբեք չեմ ունեցել: Հնարավոր է` երգ է եղել, մի շաբաթ ավել եմ սովորել, բայց արդյունքում ամեն երգ երգում եմ: Միանգամից ընտրեցի «Թամամ աշխարհը”, որովհետեւ Նունե Եսայանի կատարումը այնքան զգացմունքային էր ինձ համար, թեեւ չէի հասկանում` ինչի մասին է: Հետո կարդացի թագմանությունը: Ընդհանրապես, Սայաթ-Նովայի բոլոր ստեղծագործությունները Վ. Բրյուսովի թարգմանությամբ կարդացել եմ, մեծամասնությունը գիտեմ: Մի խոսքով, սիրահարվեցի այդ երգին ու արագ սովորեցի:

    - Առաջին անգամ էիր հայերեն երգու՞մ:

    - Հայերեն երգում եմ 7 տարեկանից: Առաջին անգամ դպրոցի երգչախմբում եմ երգել… Հիմա կփորձեմ երգել` “Անձրեւ եկավ շաղելով…” (երգում է): Միշտ երգացանկս հայկական երգերից է բաղկացած եղել, ընդ որում` ժողովրդական երգեր, ոչ թե ինչ-որ փոփ. երբեք փոփ չեմ երգել:

    - Արդեն քեզ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ ես համարո՞ւմ:

    - Չնայած ողջ կյանքս Ռուսաստանում եմ ապրել, միշտ ինձ հայ կատարող եմ համարել, որովհետեւ հայերեն եմ երգել, հայկական անսամբլում: Արդեն այդ ժամանակ հայկական շոու-բիզնեսի մասնիկն էի: Հայկական շոու-բիզնես նվաճելն արդեն թիկունքիս հետեւում է: Ես պարզապես ուզում եմ իմ երգերը ողջ աշխարհում լսեն: Լսեն` ինչպես եմ երգում հայերեն լեզվով, դա հայկական շոու-բիզնեսը չի, դա կոչվում է հայտնի, աշխարհահռչակ հայ երգչուհի: Այդպես եմ ուզում լինի:

    - Վալերիա ջան, քեզ մտերիմներդ ինչպե՞ս են դիմում:


    - Մայրս, հին սովորության համաձայն, Լերա է ասում, հայրս վաղուց Եվա է ասում, միայն ամենամտերիմ մարդիկ են Լերա անվանում, բայց ինձ խորթ է արդեն այդ անունը: Հինգ տարուց ավել է` ինձ այդպես չեն դիմում: Բայց ես դեմ չեմ. ծնողներս են այդպես կոչել:

    - Կենսագրությունդ չեմ ուզում պատմես, ԶԼՄ-ները ողողված են ձեր պատրաստած կենսագրականներով ու նյութերով: Ինչպիսի՞ն ես:

    - Շատ տարբեր, եթե գույնի հետ համեմատենք, իմ բնավորությունը ծիածանի նման է: Ես լիքարժեք մարդ եմ, կարող եմ լինել լուսավոր, տխուր, ուրախ, երջանիկ, բայց ընդհանուր առմամբ ուժեղ բնավորություն ունեմ, հորիցս եմ ժառանգել բնավորության այդ գիծը: Հիմնականում հայրս է իմ դաստիարակությամբ զբաղվել, որպես լիդեր է դաստիարակել, իսկ մայրս` կանացի, ինչպես պետք է կինն իրեն պահի, տնտեսություն վարի: Քանի որ հարազատ եղբայր չունեմ, հորս մնում էր տղամարդկային հատկանիշներ ինձ տալ` ուժեղ լինել, խելամիտ, կարողանալ որոշումներ ընդունել:


    - Ընտանիքում ուրիշ երգիչներ չկա՞ն:


    - Այնպես է ստացվել, որ բոլորը ձայնային տվյալներ ունեն` հայրս, մայրս, բարեկամներս, բոլորը կարողանում են երգել, բայց ես եմ այդ ուղղությամբ լուրջ աշխատել: Ընտանիքս միշտ ձայնակցում է ու առանց ֆալշի:

    - Հայրդ հավանու՞մ է` ինչպես ես հայկական երգեր երգում:

    - Շատ է հավանում, հաճախ եմ նկատում, որ նրա աչքերն արցունքոտվում են, երբ հայկական երգեր եմ երգում: Ես միշտ ձեւացնում եմ, թե չեմ տեսնում, որովհետեւ երբ տղամարդը թուլություն է ցուցաբերում, դա մի կողմից շատ գեղեցիկ է, մյուս կողմից` անթույլատրելի:

    - Բայց հայերեն հասկանո՞ւմ է:

    - Իդեալական հայերեն չգիտի, շատ բաներ չի հասկանում երգածիցս, որովհետեւ հիմնականում գրաբարով եմ երգում, հին հայերենով, բայց շատ խորությամբ զգում է, երեւի տեսնում է` ինչ հոգով եմ դա կատարում: Իմ բոլոր երգերը, լուսանկարները, տեսաձայնագրությունները, մեդալները պահում է: Աջակցում է ինձ շատ:

    - Մայրդ էլ հայկական ճաշատեսակներ պատրաստել է սովորեցրե՞լ:


    - Երբեք չեմ առանձնացրել խոհանոցները: Մայրս տարբեր ճաշատեսակներ է պատրաստել, եւ դրանք ինձ համար պարզապես մեր ճաշատեսակներն են:

    - Դու պատրաստել գիտե՞ս:

    - Գիտեմ, դիպլոմ էլ ունեմ: Մի քանի տարի առաջ Ռոստովում խահարարական դասընթացների եմ գնացել:

    - Ինչի՞դ էր պետք:


    - Հետաքրքիր էր, ու մայրս էլ անընդհատ նախատում էր, որ կամուսնանաս, ճաշ պատրաստել չիմանաս, ամուսինդ չի սիրի: Երեւի այնքան լուրջ էի ընդունել դա, որ որոշեցի, քանի դեռ ուշ չէ, սովորեմ: Իսկ մայրս մինչ օրս ինձ խորհուրդ է տալիս` ինչպես այս կամ այն ճաշատեսակը համեղ պատրաստել: Իմ հայրն էլ է շատ համեղ պատրաստում, քեռիս էլ երիտասարդ ժամանակ խոհարար է եղել:


    - 2009-ին առաջին անգամ ես Երեւան եկե՞լ:[/B]

    - Ոչ, 2002-ին կամ 2003-ին եմ առաջին անգամ Հայաստան եկել. բարեկամներիս հյուր էի եկել: Այդ պահից սկսեցի ամեն տարի այցելել: 2005-ին Երեւանում “Կովկասի վիցե-միս” տիտղոսին արժանացա: Իսկ վերջին տարիներին ամիսը մի քանի անգամ եմ գալիս:

    - Դուրդ գալի՞ս է մոդելի մասնագիտությունը:

    - Մոդել լինելը հետաքրքիր է: Բայց դա շատ պատճառներով ավելի շատ հոբբի էր ինձ համար: Ես սիրում եմ երգչուհի աշխատել, չէ, հենց բանը նրանում է, որ ես երգչուհի չեմ աշխատում, դա իմ կյանքն է, ես ապրում եմ բեմի վրա, չեմ հոգնում, սիրում եմ շփվել մարդկանց հետ, երգել նրանց համար ամենուր եւ միշտ:

    - Ձեր ընտանիքում քեզ պես բոյով կա՞:


    - Մորս բոյը 173սմ է մոտավորապես, հորս` 180: Հավանաբար, հեռավոր բարեկամներիս եմ քաշել, 190-ից ավել հասակ ունեմ, ընդ որում, միշտ բարձրակրունկ կոշիկ եմ հագնում ու ընդհանրապես չեմ ամաչում: Ինչ վերաբերում է արտաքինիս, մայրիկիս մորն եմ շատ նման, շատ: Նայում եմ տատիս ջահել ժամանակվա նկարներին ու շատ դժվար է լինում տարբերելը:

    - Գեղեցկությունն օգնե՞ց “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլում հաղթել:

    - Դժվար թե, չէ, կարծում եմ` ոչ: Առաջին հերթին, շատ լավ երգ է, մենք էլ մարդկանց մղում էինք, որ երգի գեղեցկությանը նայեն: Ու ասում էինք, եթե ավելի լավ երգ լինի, մենք միայն ուրախ կլինենք ու կքվեարկենք այդ երգի համար: Հետո դա հայկական երգ երգելու իմ տաղանդն է: Արյանս մեջ է, ոչ մի կերպ դա ինձնից խլել չի լինի: Գուցե իմ ձայնը, երգելն ու արտաքինը համալիր կերպով մարդկանց վրա ազդեցություն ունեցան: Բյաց երբեք գեղեցկությունս չեմ օգտագործել ինչ-որ բանի հասնելու համար: Արտաքինիս շնորհիվ կարող էի շատ հեշտությամբ մանիպուլյացիա անել, ինչպես շատերն են անում: Ես չեմ փորձում ինձ գեղեցկացնել հատուկ սանրվածքով, դիմահարդարմամբ, կյանքում ընդհանրապես չեմ շպարվում:

    - Վարսերդ միշտ են այսքան երկար եղե՞լ:

    - Այո, մանկուց երկար են: Եվ այս բոյի հետ կարճ սանրվածքով լինելը, կարծում եմ, անհարմար կլիներ: Ես մարզասրահ եմ գնում, արեւայրուք եմ ընդունում. կարծում եմ, կինը պետք է պահպանի իր արտաքին տեսքը, բայց չփորձի արհեստականորեն գեղեցկացնել, որովհետեւ Աստծո ստեղծածից ավելի գեղեցիկ մենք չենք կարող մեզ սարքել:

    - Ներքին գեղեցկություն…


    - Ես շատ բարի, բաց մարդ եմ: Առաջին հերթին փորձում եմ դա մարդկանց ցույց տալ, ինչքան անկեղծ եմ բոլորին վերաբերվում:

    - Որքա՞ն ժամանակ կմնաս Երեւանում:

    - Երեւանը լքելու պլաններ ընդհանրապես չունեմ: Երբ պրոմո-տուրերը սկսվեն, այդ ժամանակ կգնանք: Բայց նախապատրաստական աշխատանքները այստեղ են ընթանալու: Էլ չեմ խոսում այն մասին, որ նպատակ ունեմ հետագայում տեղափոխվել Երեւան, տուն գնել:

    - Կամ էլ ամուսնանալ:

    - Ամեն ինչ հնարավոր է, ինչու՞ ոչ:

    - Քո եւ էլի Ռոստովից Երեւան տեղափոխված երգիչ Արամեի միջեւ սիրային կապ կա՞:

    - Ցավոք, ըստ պրոդյուսերիս հետ կնքած պայմանագրի, չեմ կարող անձնական կյանքին վերաբերող հարցերի պատասխանել: Արամեի հետ միասին ենք մեծացել, շատ տարիներ շփվել ենք, ընկերացել, շատ լավ հարաբերություններ են, իրար աչքի առաջ ենք մեծացել: Դեռ ավելին ոչինչ չեմ կարող ասել:

    - Դա քեզ հարմա՞ր է:


    - Գիտես, ինչ պրոդյուսերս անում է, ճիշտ եմ համարում, ու այլ տարբերակներ ինձ համար գոյություն չունեն: Ամեն ինչում աջակցում եմ Վալերի Սահարյանին, հիացած եմ նրանով ու լսում եմ նրա ասած ամեն խոսք. ոչ բոլոր պրոդյուսերները կարող են այսպես կիրթ ղեկավարել նախագծերը:

    - Օսլոյում էլ ես ասելու՞` “Հաղթելու եմ”:

    - Ինչու՞ ոչ, կարծում եմ` բոլոր հնարավորություններն ունենք: Շատ գեղեցիկ երգ ունենք, ու այսօր արդեն ուրիշ պետություններից շնորհավորանքներ ու դրական արձագանքներ ենք ստանում, հաղթանակի մաղթանքներ` Էստոնիան, Շվեյցարիան, Հունաստանը, Ֆրանսիան քեզ հետ են, Եվա: Եթե այսօր նման հաջողություններ ունենք, պրոմո-տուրն էլ կիրթ անցկացնենք, շատ գեղեցիկ շոու կպատրաստենք, ես էլ երգի վրա ամբողջությամբ կաշխատեմ, որովհետեւ դեռ հասցրել եմ ձայնագրվել ստուդիայում, բառերը սովորել… Այ երգել` ինչպես “Թամամ աշխարհն” եմ երգում, ինձ ցանկացած ժամի արթնացրեք, եւ իդեալական կերգեմ “Թամամ աշխարհը”: Նույն ձեւ կաշխատեմ “Apricote stone” երգի համար: Բոլորին հիացնելու ենք ու հաղթենք:


    - Հայաստանո՞ւմ է նկարահանվելու տեսահոլովակը:

    - Կարծում եմ` դա կարեւոր է: “Եվրատեսիլ”-ի նախապատրաստական բոլոր աշխատանքները պետք է կապ ունենան այն երկրի հետ, որը ներկայացնելու ես: Գնալ ԱՄՆ կամ Ֆրանսիա երգ ձայնագրելու ճիշտ չէ: Ճիշտ կլինի, որ տիտրերում հայկական ազգանուններ լինեն: Բոլորս «յան»-ով ենք` Կարեն Կավալերյան, Արմեն Մարտիրոսյան, Արա Թորոսյան, ես Էլ Ծատուրյան եմ:

    - Լսել եմ` Եվրոպայում ծիրանենիներ ես տնկելու…

    - Այո, մենք ինքներս ենք տնկելու այդ ծառերը, շատ եմ անհանգստանում, քիչ ժամանակ է մնացել, բայց շատ երկրներ գնալու ցանկություն ունեմ ու բոլորին Հայաստանից մասնիկ պետք է նվիրենք: Ծառատունկի ամբողջ ընթացքը աննկարագրելի հետաքրքիր կլինի, պետությունների առաջին դեմքերին ենք ներգրավելու, լրատվամիջոցներն էլ կլուսաբանեն բոլորի համար:

    - Ծիրանի կորիզը մո՞տդ է հիմա:

    - Իմ թալիսմանն է, պայուսակումս է: Բոլորս ոսկե կորիզներ ունենք, բնական կորիզ ունեմ, որ օգնեց 9-րդը ելույթ ունենալ: Մի նկար ունեմ, որ շուտ են ինձ ցույց տվել, եւ որոշել էի` թալիսմանս է լինելու. փոքրիկ երեխա է, որ ձեռքում ծիրանի կորիզ է պահել: Այնքան շատ թալիսմաններ եմ Երեւանում նվեր ստացել… Ինչքան էլ լինեն, միշտ հետս տանելու եմ:

    - Էմմին ու Միհրանն էլ էին շատ ուզում հաղթել: Այդ մասին ի՞նչ կասես:

    - Բոլորն էլ ուզում էին ու շատ էին ուզում, բոլորն էլ տխրեցին: Մրցույթում հաղթողը մեկն է լինում: Շրջանառվող խոսակցություններն անարդար են մեր նկատմամբ, ես շատ եմ սիրում իմ մրցակիցներին, անկեղծ եմ ասում, բոլորի հետ շփվել ենք, 14-ի առավոտյան ես ու Էմմին իրար ձեռք սեղմեցինք եւ հաջողություն մաղթեցինք: Ագրեսիա պետք չէ: Եթե ես եմ հաղթել, ժողովուրդն ինձ է ընտրել, ուրեմն այդպես էլ պետք է լիներ:

    - Քո երգի օգտին այդքան ձայն սպասո՞ւմ էիր:


    - Երեկ Հ1-ի լուրերով ասացին հստակ թիվը` 22000 ձայն եմ ստացել: Չէի սպասում, սպասում էի բարձր արդյունք, որը մի քիչ ավել կլիներ մյուսներից: Ես այնքան շնորհակալ եմ մարդկանց, որ այս կարճ ժամանակահատվածում սիրեցին ինձ, ու պարտավոր եմ այնպես անել, որ Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ում հաղթի:


    Տեքստը` Լիլիթ Բաբայանի
    Чеширский КотЭ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.02.2010), Hayazn (20.02.2010)

  3. #467
    ամեն ինչ արդար է ??? armuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2010
    Գրառումներ
    349
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    այս տարի չքվեարկենք Մոլդովայի օգտին որովհետև բավականին ուժեղ երգ է և կարող է վնասենք ինքներս մեզ եթէ քվեարկենք նրանց համար:
    Փոխարենը կարելի է քվեարկել Հունաստանի համար որովհետև ոչ այնքան հաջող երգ է ընտրված

  4. #468
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում armuk-ի խոսքերից Նայել գրառումը
    այս տարի չքվեարկենք Մոլդովայի օգտին որովհետև բավականին ուժեղ երգ է և կարող է վնասենք ինքներս մեզ եթէ քվեարկենք նրանց համար:
    Փոխարենը կարելի է քվեարկել Հունաստանի համար որովհետև ոչ այնքան հաջող երգ է ընտրված
    Նման ձեւով առաջնորդվելը մեղմ ասած բարոյական չեմ համարում:
    Եթե քվեարկելու լինեմ կքվեարկեմ ում օգտին ուզեմ, ով որ ինձ դուր գա:

    Իսկ ամենասարսափելին էն ա, որ էս նույն հակաբարոյական քարոզչությունը հնչում ա նաեւ հեռուստացույցով, նույն եւրոտեսիլի հայ հաղորդավարներից:

  5. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.02.2010), Farfalla (21.02.2010), Kita (20.02.2010), Kuk (20.02.2010), No Broken Hearted Girl (22.02.2010), tikopx (22.02.2010), Yellow Raven (22.02.2010), Աթեիստ (21.02.2010), Մանուլ (20.02.2010), Նարե (20.02.2010), Շինարար (21.02.2010)

  6. #469
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման ձեւով առաջնորդվելը մեղմ ասած բարոյական չեմ համարում:
    Իսկ ամենասարսափելին էն ա, որ էս նույն հակաբարոյական քարոզչությունը հնչում ա նաեւ հեռուստացույցով, նույն եւրոտեսիլի հայ հաղորդավարներից:
    Ճիշտես ասում: Ես էլ չեմ սիրում որ հեռուստացույցով էլ են կոչ անում թէ ում օգտին քվեարկենք և ում օգտին ոչ:

  7. #470
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ու՞րա 2500 հոգի որ գրել էին...
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  8. #471
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    «Եվրատեսիլի», Անդրեի վերնաշապիկի և ազգային դեֆեկտի մասին
    15:33 • 20.02.10

    «Միամտություն է կարծել, թե «Եվրատեսիլ» մրցույթը արվեստի համար մեծ արժեք ունի, դա գովազդային միջոցառում է»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը։ Ի դեպ, բանավեճին պետք է մասնակցեր նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը, սակայն, չէր եկել ասուլիսին:

    «Շատ մանկամիտ երգեր էին իրենց բովանդակությամբ, դա շուկա գրավելու համար է, և երգչին օգտագործում են, որպեսզի ապրանքը վաճառվի»,- նշեց Արտավազդ Բայաթյանը:

    Նա նկատեց, որ ստվերային տնտեսություն ունեցող երկիրը կունենա նաև ստվերային շոու բիզնես. «Ով գումարը կմուծի, նա էլ կհայտնվի այնտեղ»:

    Արմեն Թութունջյանի կարծիքով՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթար» մրցույթում շատ ավելի լավ երգիչներ կան, որ կարող էին մասնակցել «Եվրատեսիլին»:

    Թութունջյանը նկատեց, որ շատ տհաճ էր, երբ երգիչ Անդրեի կրծքին գրված էր Եվա Ռիվասի անունը: Նրա խոսքով՝ հայերն ազգային դեֆեկտ ունեն. ընտրել չեն կարող:
    Tert.am

    Բա իմացաք, եթե Էմմիին չենք ընտրել, ուրեմն հայերս դեֆեկտավոր ենք:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (22.02.2010), Kuk (20.02.2010)

  10. #472
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Tert.am

    Բա իմացաք, եթե Էմմիին չենք ընտրել, ուրեմն հայերս դեֆեկտավոր ենք:
    Հավանաբար Էմմին չի իմանում , որ մենք երկու հայաստան չունենք ,

    որ մեկը տանք իրան տանի խայտառակ անի :

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (22.02.2010), Nadine (24.02.2010), tikopx (22.02.2010)

  12. #473
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման ձեւով առաջնորդվելը մեղմ ասած բարոյական չեմ համարում:
    Եթե քվեարկելու լինեմ կքվեարկեմ ում օգտին ուզեմ, ով որ ինձ դուր գա:

    Իսկ ամենասարսափելին էն ա, որ էս նույն հակաբարոյական քարոզչությունը հնչում ա նաեւ հեռուստացույցով, նույն եւրոտեսիլի հայ հաղորդավարներից:
    Դե տենց արեցինք էլի, որ էն տարի Արևիկը չհաղթեց
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #474
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Tert.am

    Բա իմացաք, եթե Էմմիին չենք ընտրել, ուրեմն հայերս դեֆեկտավոր ենք:
    Դու լուրջ մտածում ես, որ Եվային մե՞նք ենք ընտրել Ճիշտ ա ասում, դեֆեկտավոր ենք՝ ընտրել չենք կարողանում: Զոռբայությունով մեզ ընտրցնում են, իսկ երբ մեկի փոխարեն 2 զոռբա ա հայտնվում, ուրախանում ենք, մեզ թվում ա, թե մենք ընտրում ենք՝ իրականում էն երկու զոռբաներն են կռիվ տալի՝ մեր կարծիքը հարցնող չկա:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (22.02.2010), Kuk (22.02.2010), No Broken Hearted Girl (22.02.2010), Մանուլ (23.02.2010)

  15. #475
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Էմմիին «Եվրատեսիլ» չեն խոստացել


    Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօրվա ասուլիսին հերքեց վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, թե Հանրային հեռուսատաընկերությունը խոստացել էր, որ Էմմին և Միհրանն են մասնակցելու այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթին:

    «Ես կամ Հանրային հեռուստաընկերությունը եթե որոշեինք, որ պետք է ուղարկենք որևէ երգչի կամ երգչուհու, դրա համար բոլորովին կարիք չկար այդքան ծախս անել և մրցույթ անցկացնել: Տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք մեր գլխին փորձանք սարքեինք. եթե որոշել էինք ինչ-որ մեկին ուղարկել, սուս ու փուս կուղարկեինք: Մրցույթ անցկացնել կամ չանցկացնելը մեր իրավունքն է, բայց ոչ երբեք պարտավորությունը»,- նշեց նա:

    Հարությունյանը դժգոհություններն արդարացի համարեց այնքանով, որ sms-ներ ուղարկողները դժվարությունների են հանդիպել, սակայն այս ամենի մեջ Հանրային հեռուսաընկերությանը մեղադրելն անարդարացի համարեց: «Հանրային հեռուսաընկերությունը ոչ բջջային օպերատոր է, ոչ էլ պրովայդեր, այլ պարզապես հրապարակում է եղած թվերը: Սակայն հետագայում ուշացած sms-ները վկայել են, որ ավելի է խորանում տարբերությունը առաջին, երկրորդ և երրորդ տեղերի միջև»,- ասաց Հարությունյանը:

    Նշենք, որ այսօրվա մեկ այլ ասուլիսում Էմմիի մայրը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը հայտարարեց, որ Էմմի-Միհրան զույգին «Եվրատեսիլին» մասնակցությունը խոստացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
    Մի հատ էլ չափալախ Հարությունյանի կողմից:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (22.02.2010)

  17. #476
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու լուրջ մտածում ես, որ Եվային մե՞նք ենք ընտրել Ճիշտ ա ասում, դեֆեկտավոր ենք՝ ընտրել չենք կարողանում: Զոռբայությունով մեզ ընտրցնում են, իսկ երբ մեկի փոխարեն 2 զոռբա ա հայտնվում, ուրախանում ենք, մեզ թվում ա, թե մենք ընտրում ենք՝ իրականում էն երկու զոռբաներն են կռիվ տալի՝ մեր կարծիքը հարցնող չկա:
    Ձայնալար ջան ամեն ինչ ճիշտ ես ասում Հաըաստանում այդպիսի բաներ պատահում են և էլի շատ բաներ :

    Բայց խնդրում եմ մի քիչ ռեալիստ եղիր և ուղիղ նաիր իրականությանը :

    Էմմին պնդում է որ ունի // 14000 ֆան կլուբի անդամներ // , որոնց քվեարկությունները տեղ չեն հասել :

    Մենք ապրում ենք 21 -րդ դարում և այլևս տեղեկությունները խանութի մոտ կանգնած ծերունիներից չենք իմանում :

    Խնդրում եմ բացես youtubi մեջ տեղադրված Էմմի-ի ելույթի տեսագրությունը և ուշադրություն դարցրու

    դիտումների քանակին Էմմին ունի միայն 2000 դիտում որոնցից կեսը նրա // ֆեն կլուբի // անդամները չէն ,

    այլ մարդիք , որոնք դիտել են տեսագրությունը սեփական կարծիք կազմելու համար :

    Հետևաբար նրա կարծեցյալլ // ֆեն կլուբի // անդամները գոյություն չունեն կամ նրանք քվեարկել են

    ԵՎաի օգտին երկու դեպքում էլ ամոթալի է : Եթե նրանք գրվել են // ֆեն կլուբի // անդամ , ապա

    հավանաբար դա արել են ճտիկով գրիչ ստանալու համար , // լսել եմ որ Հայաստանում նման բաներ

    տեղի են ունոնում // : Իրականությունը այն է , որ լավագույնը հաղթել է և մենք ազգովի ուրաղ ենք

    դրա համար : Ես իհարկե ցավում եմ էմմի -ի և Միհրանի համար եթե նրանք ունեցել են , ինչ որ ,

    ֆինանսական խնդիրներ , կապված մրցույթում պարտվելու հետ , բայց դե հիմա ամբողջ

    աշխարհն է ֆինանսական պռոբլեմի մեջ :

  18. #477
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Hayazn ջան, ասածս էն ա, որ եթե մենք ամբողջ ազգով քվեարկեինք Պապին Պողոսյանի օգտին, մեկ ա կամ Ռիվասն էր անցնելու, կամ Էմմին
    Իսկ թե եղած խղճուկ ցանկից մեր կատարած ընտրությունը համընկել է կուլիսների ետևում իրար ուտողների հաղթողի հետ, թե ոչ, երկրորդային եմ համարում:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.02.2010), Farfalla (22.02.2010), Kita (22.02.2010), Kuk (22.02.2010), Մանուլ (23.02.2010)

  20. #478
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Հաստատ ամենալվ երգը իրան էր` Eva rivas-ինը:Եմմի գոռալու ժամանակ ձենը խզվում էր հենց գոռում էր հեյ նենց որ արժանի հաղթանակ
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  21. #479
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Էս տարի առաջի 8 տեղերի ձև չկա իմ կարծիքով, 8-15 ենք լինելու:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  22. #480
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եվրատեսիլ 2010

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Hayazn ջան, ասածս էն ա, որ եթե մենք ամբողջ ազգով քվեարկեինք Պապին Պողոսյանի օգտին, մեկ ա կամ Ռիվասն էր անցնելու, կամ Էմմին
    Իսկ թե եղած խղճուկ ցանկից մեր կատարած ընտրությունը համընկել է կուլիսների ետևում իրար ուտողների հաղթողի հետ, թե ոչ, երկրորդային եմ համարում:
    Փաստորեն էս տարի իրար ուտելու մեջ հաղթողը համընկավ ժողովրդի ցանկությամբ հաղթողի հետ:
    Ճիշտ ա` ժողովրդի ճաշակով հիացած չեմ, բայց որ ամեն տարի էդ երկու հաղթանակները համընկնեին, վատ չէի լինի:

Էջ 32 110-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկական Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ Norton, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 29.01.2011, 15:34
  2. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04
  3. Ում եք ցանկանում տեսնել «Եվրատեսիլ 2010»-ում ?
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.10.2009, 18:09
  4. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2009, 23:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •