Ոչ մի բամբասանք էլ չկա: Ամեն ինչ հիմնված է փաստերի վրա: Ես օրինակ հավաստի աղբյորներից գիտեմ, որ Տաշիրի Սամոն հատուկ օլիմպիական շտանգեք էր ներմուծել՝ ցանցը ծանրաբեռնելու համար: Ու հատուկ ցանց ծանրաբեռնողների էր վարձել:
Իսկ եթե ավելի լուրջ, ցանցը իրոք ծանրաբեռնված ա եղել, օբյեկտիվ պատճառներով: Նոր տարվա գիշերվա նման: Դե հիմա, հայությունով մենք ավելի շատ ենք ոգևորվում մի հատ ֆուֆլու մրցույթով, քան մրցույթի բուն կազմակերպիչները Եվրոպայում: Մեկ էլ ռուսներն ու մյուս առանց բանանի բանան երկրներ են Եվրոտեսիլով սենց ոգևորվում: Սաղ հեչ, բա որ ասում են Ռուսաստանից էլի Դիմա Բիլանը կարող ա գնա: Դրանց յանը վաբշե ա տարել, գիտեն Հայրենական Մեծ պատերազմն ա, իրանք էլ մարշալ Ժուկովին պիտի անընդհատ ճակատ ուղարկեն:
Կարճ ասած, էս մրցույթը մի բան չի, բայց կայֆ ա տալիս, որ հայությունով հավաքվում ու բալետ ենք անում Հայաստանի բնության ու կլիմայական պայմանների ոչ էնդեմիկ տեսակի համար:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.02.2010, 16:04:
*e}|{uka* (15.02.2010), Albus (16.02.2010), Ariadna (15.02.2010), h.s. (15.02.2010), Kita (15.02.2010), ministr (15.02.2010), My World My Space (15.02.2010), Nareco (17.02.2010), Norton (15.02.2010), snow (15.02.2010), Yellow Raven (15.02.2010), Yevuk (15.02.2010), Արիացի (15.02.2010), Արևհատիկ (15.02.2010), Դեկադա (15.02.2010), Երվանդ (16.02.2010), Ծով (15.02.2010), Ռուֆուս (15.02.2010)
Զզվցրին իրենց գոհ-գոհ ելույթներովԷմմին և Միհրանը, հնարավոր է, դատարան դիմեն
«Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահը՝ երգչուհի Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանն այսօր «7օր»-ի թղթակցի հետ զրույցում հակիրճ բնութագրելով փետրվարի 14-ին կայացած Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն՝ ասել է.
-SMS-ների արգելափակում։
Ն. Սարգսյանը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Էմմիի և Միհրանի, ինչպես նաև երգիչ Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկվող հաղորդագրություններն արգելափակված են եղել։
-Թող մամո՛ւլը գնահատի, թե ինչպե՞ս հնարավոր է, որ հայ հանդիսատեսին քաջ հայտնի Էմմին և Ռազմիկ Ամյանը 1400 հաղորդագրություն են ստանում, իսկ բոլորովին անհայտ մեկը՝ 6000-ից ավել։ Այն դեպքում, երբ օրինակ Ռազմիկ Ամյանն իր համերգների ժամանակ 7000 տեղ ունեցող դահլիճ է հավաքում,-ասել է Ն. Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ըստ վերջնականապես չճշտված իրենց տեղեկությունների՝ ժյուրին ընտրել է հենց Էմիի ու Միհրանի երգը։
Նշենք, որ նախընտրական փուլի հաղթող է ճանաչվել Ռուսաստանից ընդամենը վերջերս Հայաստան ժամանած Եվա Ռիվասը։ Հաղթողի անունը հայտարարելուց հետո, ի նշան բողոքի, Էմմին ու Միհրանը և Ռազմիկ Ամյանը ցուցադրաբար լքել են բեմը։
Առաջիկա օրերին Ն. Սարգսյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, իսկ մինչ այդ նա հեռախոսային բոլոր օպերատորներից պահանջելու է SMS քվերակությունների վերծանությունները, և հնարավոր է, որ մրցույթի արդյունքները վիճարկող հայցով Էմմին ու Միհրանը դիմեն դատարան։
-Հույս ունեմ, որ օրենքը մեր կողմը կլինի,- «7օր»-ին ասել է Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ խախտումը ոչ թե հեռախոսային օպերատորներից, այլ սերվերներից է եկել։
Հետաքրքիր է ինչ որ մեկը Նադիաին հարցրել է իր կարծիքը իր աղջկա խայտառակ ելույթի մասին? կամ իր աղջկա անդաստիարակ պահվածքի մասին:
Անձամբ ես փորձում էի ՍՄՍ-ուղարկել Եվաի օգտին, ու հենց առաջին րոպեներից, բայց ոչ մի հաղորդագրություն այդպես էլ տեղ չհասավ:
Իմ կարծիքով Նադիաին պետք է ոչ թե դիմել դատարան, այլ լրջորեն զբաղվել իր աղջկա դաստիարակությամբ և հասկանալ որ երգելը դա բնավ բղավելը չէ:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Էմմին այդքան տարի աշխատել ու այդքան քիչ ձայն է հավաքել, իսկ Եվան մի քանի օր աշխատելով այդքան շատ ձայն, դա խոսում է միայն Եվաի օգտին: Նախանձությունը լավ բան չի տիկին Նադիա, ես հասկանում եմ որ շատ նախանդձելի է, երբ այդքան տարի աշխատում ես և այդքան հանրաճանաչություն չես ստանում, իսկ մի աղջիկ մի քանի օրում դարձավ Հայաստանի ամենահայտնի ու ամենաիրական աստղը:
Եվաի օգնությամբ մենք վերջապես շանսեր ունենք գրավելու առաջին հորիզոնականը:
Եվա մենք քո հետ ենք!!!![]()
Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 15.02.2010, 16:40:
Էմմին չի ընդունում իր պարտությունը
Ենթադրվում է, որ այսօր ասուլիս կտա «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահը՝ Նադեժդա Սարգսյանը, ում դստերը` երգչուհի Էմմիին, երեկ չտրվեց հնարավորություն Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2010»-ում:
Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլը, որում հաղթող ճանաչվեց Եվա Ռիվասը` ժյուրիի եւ sms քվեարկությամբ:
Արդյունքները Նադեժդա Սարգսյանին զայրացրել էին դեռեւս երեկ, երբ չկարողացավ անգամ դահլիճում զսպել իր դժգոհությունը: Իսկ Էմիին եւ Միհրանը ցուցադրաբար լքեցին բեմը:
Նադեժդա Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կարծում են, որ էմմիի օգտին ուղարկվող հաղորդագրություններն արգելափակված են եղել: Նա «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հիմա հավաքում են իրենց ձեռքի տակ եղած փաստերը, որպեսզի «օրինական կերպով կարողանան ապացուցել, որ sms քվեարկության արդյունքները, մեղմ ասած, չեն համապատասխանում ռեալ քվեարկությունների արդյունքներին»:
Մասնավորապես, Էմմիի համակիրները պնդում են, թե իրենց ուղարկած sms-ները տեղ չեն հասել:
Մեր տեղեկություններով` sms քվեարկությունն ապահովել է «Ինտերմոբ» ՍՊԸ-ն, որը շուկայում աշխատում է 2007 թվականից: «Ինտերմոբ»-ի ներկայացուցիչներից պարզաբանումներ ստանալ մեզ առայժմ չի հաջողվում:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը «Ա1+»-ին ասաց, որ տեղյակ է դժգոհություններին, սակայն այս պահին ոչինչ ասել դեռ չի կարող:
Ի դեպ, երեկ Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում «Եվրատեսիլ-2010»-ի նախընտրական փուլին հետեւող հանդիսատեսները բաժանվել էին երեք խմբի` իբրեւ նախընտրելի մասնակից ընտրելով Եվա Ռիվասին, Ռազմիկ Ամյանին, Էմմի եւ Միհրան զույգին:
Որոշ տեղեկություններով` Եվա Ռիվասի նախընտրական երգի «քարոզարշավի » համար ծախսվել է մոտ 17000 դոլար:
Toki wa kane nari.
Время - деньги
Yevuk (15.02.2010)
էս էլ լուրը
www.7or.amԱյսօր՝ ժամը 17։00-ին, Ազատության հրապարակի շրջակայքում Էմմի և Միհրան զույգի երկրպագուները բողոքի ակցիա են անցկացնելու։ Երկրպագուները բողոքում են, որ Էմմիի և Միհրանի օգտին իրենց ուղարկած «sms»-ները տեղ չեն հասել։ Հիշեցնենք, որ «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահը՝ երգչուհի Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանն այսօր «7օր»-ին ասել էր, թե հեռախոսային բոլոր օպերատորներից պահանջելու է SMS քվեարկությունների վերծանությունները, և հնարավոր է, որ մրցույթի արդյունքները վիճարկող հայցով Էմմին ու Միհրանը դիմեն դատարան։
Հեսա Մինիստրը կասի ա1պլյուսը թարախ ա թափում![]()
ministr (15.02.2010)
Այ քեզ բաաան: Ետքան քիչ՞ ա եղել SMS-ների քանակը: Բա մարդ չիմանար՞:
Կարելի էր մի 50 հոգով հավաքվել, մարդա 100000 դրամ խաղադրույք անել, ասենք Մարիամի վրա 10 գործակցով: Ու ամեն մեկը 200 հատ sms ուղարկեր (ծանոթ, ընկեր, բարեկամների օգնությամբ): Կլիներ 10000 sms ու Մարիամը կհաղթեր: Մարդա 900000 մաքուր օգուտ, չհաշված sms-ները: Լավ գործ եր, ափսոս:
Լավ մնաց հաջորդ տարի:![]()
Albus (16.02.2010)
քվես նոր ա տեղ հասել: Նոր սմս ա եկել, որ ձայնս տեղ ա հասել
davidus (15.02.2010)
Անձամբ ես շատ ուրախ եմ որ "արդար քվեարկություններ" չի եղել թեկուզ միայն այն բանի համար որ Էմմին եվ Մադոննայի ճուտիկը թողեցին բեմից հեռացան,ինչ էին ուզում դրանով ասել
Լավ սաղ հեչ Անդրեն խի էր տենաս դոշին Եվա Րիվաս կպցրել ու եկե՞լ![]()
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama
Ուղղակի ամոթա,այ մարդ ընենց են ասում,ոնց որ թե Ռիվասին ուղարկված բոլոր սմսները հասել են,իսկ իրանցը չէ,պարտվել ես ու վերջ,ուղղակի համոզված եմ եթե Ռիվասը պարտվեր նման բաներ չէր անի,ու ինչ հույս ունեն որ իրանք կգնան,ըսենց չտեսություն.................
Toki wa kane nari.
Время - деньги
snow (15.02.2010)
Ինչ են է անկապ տուֆտում, մեկը ես որ ոչ մի անգամ քվեարկած չկայի ես անգամ 5 ձեն եմ ուղարկել, ուրեմը 6000 էլ կհավաքի 16000 էլ
Լեո (15.02.2010)
Որ նադեժդան դիշովկա ա էդ բոլորը գիտեին, բայց որ աղջկան էս աստիճան կքցի իրա ջրերը ու իրա նման դիշովկա կսարքի...
Տխուր ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ